Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 սեպտեմբերի 2019 թվականի N 2674-Լ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված N 3

Առողջապահության նախարարության

2019 թվականի սեպտեմբեր 26-ի

N 2674-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ, ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Աղքատության (ընտանեկան) նպաստների համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքի երեխաներ` տեղեկանք, տրված սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների/բաժինների կողմից` տվյալ ամսվա կտրվածքով:

2. Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան)` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշումը:

3. Միածնող երեխաներ`

1) ծնողներից մեկի մահվան վկայականը, տրված քաղաքացիական կացության ակտերի գրանցման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմնի կողմից,

2) կերակրողին կորցնելու դեպքում` կենսաթոշակ ստանալու մասին տեղեկանք, տրված կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից,

3) ծնողներից մեկի անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված լինելու դեպքում` դատարանի որոշում` վերոհիշյալի վերաբերյալ,

4) միայնակ մայրերի երեխաների դեպքում` տեղեկանք համապատասխան տարածքի ՔԿԱԳ-ի կողմից:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան) և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)`

1) առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ (մինչև 18 տարեկան)` տեղեկանք երեխայի գտնվելու տարածքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից, որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու վերաբերյալ,

2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք (18-23 տարեկան)` տեղեկանք երեխայի գտնվելու տարածքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից, մինչև նրանց 18 տարեկան դառնալը որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա հաշվառված լինելու վերաբերյալ:

5. Բազմազավակ ընտանիքի երեխաներ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող)` ընտանիքի անչափահաս երեխաների ծննդյան վկայականները:

6. Բժշկասոցիալական փորձաքննության իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից տրված ուղեգիր:

7. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած (հաշմանդամություն ունեցող ծնողներից) ընտանիքի երեխաներ` բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից տրված բժշկասոցիալական փորձաքննական որոշում

8. Մինչև 18 տարեկան երեխաներ` ծննդյան վկայական կամ անձնագիր:

9. 14-15 տարեկան արական սեռի անձինք` տարիքը հաստատող փաստաթուղթ:

10. Նախազորակոչային տարիքի երեխաներ-նախազորակոչիկի անձը և տարիքը հաստատող փաստաթուղթ և ուղեգիր` հաստատված տարածքային զինկոմիսարիատի կողմից:

11. Մանկատներում խնամվողներ` համապատասխան հաստատության կողմից տրված գրություն կամ տեղեկանք` վավերացված և կնքված տնօրենի կողմից:

12. Զինծառայողների ընտանիքների երեխաներ` տեղեկանք զինծառայողի մասին` տրված համապատասխան իրավասություն ունեցող գերատեսչական մարմնի կողմից

13. Դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ` տեղամասային պոլիկլինիկայի և/կամ մասնագիտացված դիսպանսերային կենտրոնի կողմից տրված ուղեգիր` տնօրենի հաստատմամբ:

14. Ապաստան հայցողի ընտանիքի երեխաներ` լիազոր մարմնի կողմից տրված` ապաստան հայցողի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

15. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված երեխաներ` առողջապահության նախարարության կողմից տրված ուղեգիր:

 

Հավելված N 4

Առողջապահության նախարարության

2019 թվականի սեպտեմբեր 26-ի

N 2674-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒ ՇԱՐԺՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|N/N|Հիվանդության անվանումը                               |Պարապմունք-|

|   |                                                     |ների թիվը  |

|___|_____________________________________________________|___________|

|1. |կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներ`       |մինչև  30  |

|   |մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) պերինատալ           |           |

|   |էնցեֆալոպաթիա, շարժողական և/կամ  գլխուղեղի զարգացման |           |

|   |հապաղում, ողնուղեղային ճողվածք և  այլն               |           |

|___|_____________________________________________________|___________|

|2. |վիճակներ ամպուտացիաներից հետո                        |մինչև  30  |

|___|_____________________________________________________|___________|

|3. |տարբեր էթիոլոգիայի արթրիտներ                         |մինչև  30  |

|___|_____________________________________________________|___________|

|4. |ծայրամասային նյարդային համակարգի ախտահարման          |մինչև  30  |

|   |մնացորդային խանգարումներ                             |           |

|___|_____________________________________________________|___________|

|5. |տարբեր էթիոլոգիայի կոնտրակտուրաներ/դեֆորմացիաներ     |մինչև  30  |

|___|_____________________________________________________|___________|

|6. |օրթոպեդիկ վիճակներ, որոնք կարիք ունեն վերականգնողական|մինչև  30  |

|   |բուժման                                              |           |

|___|_____________________________________________________|___________|

|7. |նյարդամկանային հիվանդություններ                      |մինչև  30  |

|___|_____________________________________________________|___________|

|8. |կեցվածքի շեղումներ /սկոլիոզ, կիֆոզ/                  |մինչև  20  |

._____________________________________________________________________.

 

1. Հենաշարժողական խանգարումների դեպքում վերականգնողական բուժման առաջնահերթությունը տրվում է մինչև 5 տարեկան երեխաներին (վաղ միջամտության շրջան):

2. Բուժման սահմանված տևողության վերջին 5 օրը երեխաների վերականգնողական բուժումը իրականացվում է համատեղ ծնողի կամ օրինական ներկայացուցչի հետ` թերապիայի հմտությունների ուսուցման նպատակով:

4. Վերականգնողական բուժօգնության հաճախականությունը սահմանվում է հերթագրման եղանակով, որը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, ուղեգրի հիման վրա, որը որպես հերթագրման փաստը հավաստող փաստաթուղթ պահվում է բժշկական կազմակերպությունում և որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում) հերթագրման թերթիկ, և կատարվում է գրառում անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում:

 

Հավելված N 5

Առողջապահության նախարարության

2019 թվականի սեպտեմբեր 26-ի

N 2674-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՒՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

1. Կենտրոնական նյարդային համակարգի /գլխուղեղ, ողնուղեղ/ տարբեր էթիոլոգիայի սուր ախտահարումներ

2. Ծայրամասային նյարդային համակարգի տարբեր էթիոլոգիայի սուր ախտահարումներ

3. Համակցված վնասվածքներ

4. Վերակենդանացման կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվելու ժամանակահատվածում առկա վիճակներ

5. Օրթոպեդիկ վիրահատություններից հետո

6. Շարակցական հյուսվածքի դիֆուզ հիվանդություններ` սրացման շրջանում

 

Հավելված N 6

Առողջապահության նախարարության

2019 թվականի սեպտեմբեր 26-ի

N 2674-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՏԱՎՈՐ, ՀՈԳԵԿԱՆ, ԼՍՈՂԱԿԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՅԼ ՀԱՊԱՂՈՒՄՆԵՐ ԵՎ

ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ԲՈՒԺՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՑԵՐԵԿԱՅԻՆ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԵՎ/ԿԱՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

 

1. Զարգացման պերվազիվ խանգարումներ

1) հոգեխոսքային զարգացման հապաղում

2) զարգացման հապաղումներ` երկու և ավելի ոլորտի ընդգրկումով

2. Մտավոր հետամնացություն

3. Լսողության խանգարումներ

1) միակողմանի նեյրոսենսոր ծանրալսություն

2) միակողմանի խլություն

3) երկկողմանի նեյրոսենսոր ծանրալսություն

4) երկկողմանի խլություն

4. Զարգացման հապաղումներ

1) մտավոր և խոսքի զարգացման հապաղումներ

2) խոսքի զարգացման հապաղում` զուգակցված զարգացման այլ ոլորտի շեղումով

3) շարժողական ոլորտի զարգացման հապաղում

4) ընդհանուր զարգացման հապաղում

5. Ծրագրի շրջանակներում ամբուլատոր պայմաններում վերականգնողական բուժման առաջնահերթությունը տրվում է մինչև 5 տարեկան աուտիզմ և հոգեխոսքային զարգացման հապաղում ունեցող երեխաներին

6. Բուժման առաջին տարվա ընթացքում նախատեսվում է ոչ ավելի, քան 70 այցելություն, իսկ հաջորդ բուժման կուրսը ոչ ավելի, քան 40

1) Երեխայի վերականգնողական բուժօգնության մեկ այցը ներառում է առնվազն 2 մասնագետի թերապիա

2) Այցելությունները կազմակերպվում են անընդմեջ` շաբաթը երկու անգամ, բայց բժշկի որոշմամբ նրանք կարող են իրականացվել կամ ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ

7. Բուժման առաջին տարվա այցելությունները կազմակերպվում են հետևյալ կերպ`

1) Երեխայի վերականգնողական բուժման առաջին 60 այցելության ժամանակ մասնագետը աշխատում է միայն երեխայի հետ

2) Հաջորդ 10 այցելության ժամանակ վերականգնողական բուժումը իրականացվում է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ (այցելությունների հաճախականությունը որոշվում է վերականգնողական թիմի կողմից), ինչը տալիս է հնարավորություն վերջինիս ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ հետագայում երեխայի հետ տնային պայմաններում ինքնուրույն աշխատելու

8. Բուժման երկրորդ տարվա այցելությունները կազմակերպվում են հետևյալ կերպ`

1) Երեխայի վերականգնողական բուժման առաջին 35 այցելության ժամանակ մասնագետը աշխատում է միայն երեխայի հետ

2) Հաջորդ 5 այցելության ժամանակ վերականգնողական բուժումը իրականացվում է երեխայի ծնողի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությամբ (այցելությունների հաճախականությունը որոշվում է վերականգնողական թիմի կողմից), ինչը տալիս է հնարավորություն վերջինիս ձեռք բերելու գիտելիքներ և հմտություններ հետագայում երեխայի հետ տնային պայմաններում ինքնուրույն աշխատելու:

 

Հավելված N 7

Առողջապահության նախարարության

2019 թվականի սեպտեմբեր 26-ի

N 2674-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

1. Բոլոր հիվանդությունները սուր շրջանում

2. Բոլոր խրոնիկ հիվանդությունները սրացման շրջանում, որոնք պահանջում են հատուկ մասնագիտացված բուժում հիվանդանոցային պայմաններում

3. Կրած վարակիչ հիվանդությունները, մինչև մեկուսացման շրջանի վերջը

4. Բացիլակրություն

5. Աչքի, մաշկի վարակիչ հիվանդություններ, չարորակ անեմիա, լեյկեմիա, չարորակ նորագոյացություն, կախեքսիա, թոքերի և այլ օրգանների ակտիվ տուբերկուլյոզ

6. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, արյան շրջանառության անբավարարությամբ

7. Փսիխոզներ և փսիխոպաթիա, որոնք պահանջում են հատուկ խնամք և բուժում

8. Ուղեկցող հիվանդություններ, որոնք հակացուցված են տվյալ առողջարանի համար:

9. Էպիլեպսիա`

1) հաճախակի. ռեֆրակտեր, դեղորայքային բուժման չենթարկվող նոպաներով

2) վարքի խանգարումներով

3) անձի երկրորդային փոփոխություններով

4) մտավոր հետամնացությամբ

 

Հավելված N 8

Առողջապահության նախարարության

2019 թվականի սեպտեմբերի 26-ի

N 2674-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

 

ԸՍՏ ՕՐԳԱՆ-ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ/ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Օրգան-համակարգ  |Ցուցումներ                   |Հակացուցումներ        |

|________________|_____________________________|______________________|

|1. Ստամոքս-     |1) Քրոնիկական գաստրիտ` ոչ    |1. Բոլոր նշված        |

|աղիքային        |շուտ, քան սրացումից 3 ամիս   |հիվանդությունները`    |

|համակարգի       |հետո                         |սրացման փուլում       |

|հիվանդություններ|2) Ստամոքսի ֆունկցիոնալ      |2. Ստամոքս-աղիքային   |

|                |խանգարումներ ռեմիսիայի       |համակարգի             |

|                |շրջանում                     |հիվանդությունները`    |

|                |3) Ստամոքսի և  12-մատնյա աղու|սրացման շրջանում      |

|                |խոց` ռեմիսիայի շրջանում      |3. Լյարդի ցիրոզ/      |

|                |4) Քրոնիկական կոլիտ`         |ֆիբրոզ` դեկոմպենսացված|

|                |ռեմիսիայի շրջանում           |ստադիա (լյարդի        |

|                |5) Քրոնիկական խոլանգիտ,      |անբավարարություն,     |

|                |խոլեցիստիտ, ցիրոզ` ոչ շուտ,  |արտահայտված պորտալ    |

|                |քան սրացումից 3 ամիս հետո    |հիպերթենզիայի         |

|                |6) Սուր վիրուսային հեպատիտ`  |նշաններով, ասցիտ)     |

|                |ոչ շուտ, քան սուր շրջանից 3  |                      |

|                |ամիս հետո                    |                      |

|                |7) Լեղուղիների և  աղիների    |                      |

|                |դիսկինեզիա                   |                      |

|________________|_____________________________|______________________|

|2. Երիկամների և |1) Առաջնային և  երկրորդային, |1. Երիկամների և       |

|միզուղիների     |այդ թվում հետվիրահատական     |միզուղիների քրոնիկ    |

|հիվանդություններ|պիելոնեֆրիտ և  ցիստիտ`       |հիվանդություններ`     |

|                |լիարժեք կլինիկա-լաբորատոր    |սրացման շրջանում      |

|                |ռեմիսիայի փուլում, առանց     |2. Երիկամների և       |

|                |քրոնիկական երիկամային        |միզուղիների քրոնիկ    |

|                |անբավարարության նշանների     |հիվանդություններ`     |

|                |2) Գլոմերուլոնեֆրիտ` լիարժեք |երիկամային            |

|                |կլինիկա-լաբորատոր ռեմիսիայի  |անբավարարության և     |

|                |փուլում, ֆունկցիոնալ         |արտահայտված           |

|                |կոմպենսացված փուլում         |զարկերակային ճնշման   |

|                |3) Երիկամի բնածին և          |նշաններով             |

|                |ժառանգական հիվանդություններ` |                      |

|                |հիվանդության լիարժեք         |                      |

|                |կոմպենսացիայի փուլում,       |                      |

|                |քրոնիկական երիկամային        |                      |

|                |անբավարարության նշանների     |                      |

|                |բացակայության դեպքում        |                      |

|                |4) Միզաքարային հիվանդություն |                      |

|                |առանց միզային ինֆեկցիայի     |                      |

|                |սրացման նշանների             |                      |

|                |5) Միզապարկի դիսֆունկցիաներ` |                      |

|                |կոմպենսացված փուլում         |                      |

|________________|_____________________________|______________________|

|3. Նյարդային    |1) Նևալգիաներ,  նևրիտներ,    |7. Նևրալգիաներ,       |

|համակարգի       |պոլիռադիկուլոնևրիտներ,       |նևրիտներ,  պոլիռադի-  |

|հիվանդություններ|պլեքսիտներ` ինֆեկցիոն (սուր  |կուլոնևրիտներ,        |

|                |շրջանից 3-4 ամիս անց),       |պլեքսիտներ`           |

|                |տրավմատիկ (տրավմայից հետո    |հիվանդության սուր     |

|                |3-4 ամիս անց)                |շրջանում              |

|                |2) Պանէնցեֆալիտների          |8. Արախնոիդիտների     |

|                |հետևանքներ`  ռեմիսիայի       |հետևանքներ`           |

|                |փուլում, առանց արտահայտված   |արտահայտված           |

|                |լիկվորոդինամիկական           |լիկվորոդինամիկական    |

|                |խախտումների, ոչ շուտ, քան    |խանգարումներով ընթացող|

|                |հիվանդությունից 6 ամիս հետո  |9. Էնցեֆալիտներ,      |

|                |3) Աստենիկ վիճակներ` վարակիչ,|միելիտներ, մենինգիտներ|

|                |սոմատիկ հիվանդություններից,  |10. Միոպաթիաներ       |

|                |գլխուղեղի վնասվածքներից (ոչ  |11. Նյարդային         |

|                |շուտ, քան վնասվածքից 3-4     |համակարգի վնասվածքային|

|                |ամիս անց) հետո               |ախտահարումներ` սուր   |

|                |4) Մանկական ուղեղային        |շրջանում              |

|                |կաթված                       |12. Նյարդային         |

|                |5) Մոնոնևրիտներ              |համակարգի             |

|                |6) Էպիլեպսիա`                |հիվանդություններ,     |

|                |ա. դեղորայքային բուժման      |որոնք ուղեկցվում են   |

|                |ենթարկվող նոպաներով          |վեգետա-անոթային       |

|                |բ. առանց վարքի խանգարումների |խանգարումներով        |

|                |գ. առանց անձի երկրորդային    |(տախիկարդիա, սինկոպալ |

|                |փոփոխության                  |նոպաներ,              |

|                |դ. առանց մտավոր              |ջերմակարգավորման      |

|                |հետամնացության               |խանգարում)            |

|________________|_____________________________|______________________|

|4. Հենաշարժական |1) Բնածին օրթոպեդիկ          |                      |

|համակարգի       |պաթոլոգիայով հիվանդներ, որոնք|                      |

|հիվանդություններ|հետվիրահատական փուլում ունեն |                      |

|                |վերականգնողական բուժման կարիք|                      |

|                |2) Նեյրոօրթոպեդիկ            |                      |

|                |պաթոլոգիաներով հիվանդներ     |                      |

|                |(ՄՈՒԿ, միելոմենինգոցելե,     |                      |

|                |պոլիոմիելիտի հետևանքներ  և   |                      |

|                |այլն)                        |                      |

|                |3) Խոշոր հոդերի հետտրավմատիկ |                      |

|                |կոնտրակտուրաներ              |                      |

|________________|_____________________________|______________________|

|5. Պարբերական   |1) Պարբերական հիվանդության   |                      |

|հիվանդություն   |բոլոր ձևերը                  |                      |

|________________|_____________________________|______________________|

|6. Նյութափոխանա-|1) Էկզոգեն-կոնստիտուցիոնալ   |1. Հիպոթալամո-        |

|կության և       |բնույթի ճարպակալում          |հիպոֆիզար համակարգի   |

|էնդոկրին        |2) Շաքարային դիաբետ          |որոշ հիվանդություններ |

|համակարգի       |3) Վահանաձև  գեղձի           |2. էնդոկրին համակարգի |

|հիվանդություններ|հիվանդություններ             |հիվանդությունները     |

|                |4) Մակերիկամների             |սրացման շրջանում      |

|                |հիվանդություններ             |                      |

|                |5) Սեռական գեղձերի հորմոնալ  |                      |

|                |խանգարումներ                 |                      |

|                |6) Ոչ շաքարային դիաբետ       |                      |

|________________|_____________________________|______________________|

|7. Ռևմատոլոգիա- |1) Ռևմատիզմ  ոչ ակտիվ փուլում|Բոլոր նշված           |

|կան             |2) Ներքոհիշյալ               |հիվանդությունները     |

|հիվանդություններ|հիվանդությունները ռեմիսիայի  |ակտիվ փուլում         |

|                |փուլում`                     |                      |

|                |ա. Յուվենիլ խրոնիկական արթրիտ|                      |

|                |բ. Յուվենիլ ռևմատոիդ  արթրիտ |                      |

|                |գ. Յուվենիլ                  |                      |

|                |սպոնդիլոարթրոպաթիաներ        |                      |

|                |դ. Համակարգային կարմիր       |                      |

|                |գայլախտ` ռեժիմի պահպանման    |                      |

|                |պայմաններում                 |                      |

|                |ե. Համակարգային վասկուլիտներ/|                      |

|                |պանիկուլիտ                   |                      |

|                |զ. Համակարգային/օջախային     |                      |

|                |սկլերոդերմիա                 |                      |

|                |է. Դերմատոմիոզիտ/պոլիմիոզիտ  |                      |

|                |ը. Շարակցական հյուսվածքի     |                      |

|                |չդիֆերենցված հիվանդություն   |                      |

|________________|_____________________________|______________________|

|8.              |1) Ներքոհիշյալ պաթոլոգիաները |1. Խոտային տենդ       |

|Ալերգոլոգիական  |ոչ սրացման փուլում           |                      |

|հիվանդություններ|ա. Բրոնխիալ ասթմա            |                      |

|                |բ. Ատոպիկ դերմատիտ           |                      |

|                |գ. Եղնջացան                  |                      |

|                |դ. Կվինկեի այտուց            |                      |

|________________|_____________________________|______________________|

|9. Մաշկային     |1) Ներքոհիշյալ               |Նշված                 |

|հիվանդություններ|հիվանդությունները լիարժեք    |հիվանդությունները     |

|                |ռեմիսիայի փուլում`           |սրացման փուլում       |

|                |ա. Ատոպիկ դերմատիտներ`       |                      |

|                |էկզեմա, նեյրոդերմիտ          |                      |

|                |բ. Քորպտիկ                   |                      |

|                |գ. Փսորիազ                   |                      |

|                |դ. Կրկնվող պիոդերմիաներ      |                      |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 9

Առողջապահության նախարարության

2019 թվականի սեպտեմբեր 26-ի

N 2674-Լ հրամանի

 

ՑԱՆԿ

Անհետաձգելի կարճատև հոսպիտալացման (էմերջենսի) բաժանմունքներում

բուժման/հսկման ենթակա ախտաբանական վիճակների

 

1. Հիվանդանոցային հսկողություն և վարում պահանջող ցավային համախտանիշ` տարբեր տեղակայման` մինչև ախտորոշումը

2. Չափավոր և ծանր ջրազրկում,

3. Փսխումներ

4. Դժվար կառավարվող և/կամ անհայտ ծագման հիպո- և հիպերթերմիա` մինչ ախտորոշման հստակեցում,

5. Կոտրվածքներ (բաց, փակ), վնասվածքներ (ներքին, արտաքին), այրվածք, ցրտահարություն,

6. Արյունահոսություններ,

7. Միջատի, սողունի խայթոց, կենդանու կծած, ճանկրած/քերծած վերք

8. Թունավորումներ,

9. Շոկային վիճակներ,

10. Սուր նյարդաբանական խանգարումներ (ցնցումներ, հավասարակշռության խանգարում, մկանային թուլություն, գիտակցության խանգարումներ, հալյուցինացիա, լուսավախություն, տեսողության սուր խանգարումներ, ձայնավախություն, քնկոտություն)

11. Սուր ալերգիկ վիճակներ (անգիոայտուց, եղնջացան, անաֆիլաքսիա, անաֆիլակտիկ շոկ)

12. Շնչառության խանգարումներ (ներ- և արտակրծքային օբստուկտիվ համախտանիշ, շնչառական դիսթրեսով և/կամ շնչառական անբավարարությամբ ուղեկցվող վիճակներ),

13. Զարկերակային հիպեր- և հիպոտենզիա, տախիկարդիա, բրադիկարդիա, առիթմիաներ, սինկոպե, սրտի կանգ,

14. Ցավոտ միզարձակում, և/կամ հաճախամիզություն, միզակապություն, սակավամիզություն, արյունամիզություն, անուրիա

15. Դեղնուկներ` մինչև ախտորոշումը

16. Այտուցներ` մինչև ախտորոշումը

17. Ցան, կապտուկներ` մինչև ախտորոշումը

18. Թարախաբորբոքային հիվանդություններ, սեպտիկ վիճակներ

19. Բռնության (ֆիզիկական, սեռական, հոգեբանական) կասկած

20. Նորածին (մինչ 28 օրական) վտանգի նշանների առկայության դեպքում`

1) Նորածինը հրաժարվում է կրծքից կամ թույլ է ծծում կուրծքը

2) Նորածնի մոտ առկա են ցնցումներ

3) Նորածնի մոտ առկա են շնչառական խանգարումներ (հաճախացած` 60 և ավելի շնչառական ակտ մեկ րոպեում) կամ առկա է դժվարացած շնչառություն

4) Նորածինն ընկճված է կամ չափազանց գրգռված, դյուրագրգիռ

5) Մարմնի ջերմաստիճանը 35.5oC-ից ցածր կամ 37.5oC-ից բարձր է

6) Նորածնի մոտ առկա է կրկնվող փսխում կամ փորլուծություն:

7) Նորածինն ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո:

21. Տարբերակիչ ախտորոշման, տեղափոխումից առաջ վիճակի կայունացման և հետազոտություն անցնելու սպասելու ընթացք,

22. Բժշկի կողմից հիմնավորված այլ դեպքեր:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.09.2020
N 2674-Լ
Հրաման