Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԽՄԲԵՐԸ ԵՎ ԸՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԽՄԲԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

10 հունիսի 2019 թվականի N 1529-Լ

 

ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԽՄԲԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի «20» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հակաբիոտիկների նշանակման խմբերը` համաձայն թիվ 1 հավելվածի;

2) Հակաբիոտիկների ընտրության չափանիշները` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Բժշկական հաստատությունների ղեկավարներին առաջարկել`

ապահովել սույն հրամանով սահմանված չափանիշների կիրառումը հակաբիոտիկների նշանակման ժամանակ:

3. Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական էջում:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդ օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
 2019 թվականի հունիս 10-ի
թիվ 1529-Լ հրամանի

ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԽՄԲԵՐԸ

 

1. Հակաբիոտիկների նշանակման ժամանակ հիմք ընդունել հետևյալ դասակարգումը, որի համաձայն հակաբակտերիային դեղերը բաժանվում են երեք խմբի.

1) Առաջին խումբը կազմում են առաջնային հասանելիության հակաբիոտիկները, որում ընդգրկված են հաճախ հանդիպող հիվանդություններից/համախտանիշներից առնվազն մեկի ժամանակ առաջին կամ երկրորդ ընտրության դեղերը` Ցանկ 1:

2) Երկրորդ խումբը ներառում է մշտադիտարկվող հակաբիոտիկները, որոնք ունեն կայունության առաջացման բարձր պոտենցիալ, հետևաբար անհրաժեշտ է կիրառել որպես առաջին կամ երկրորդ ընտրության միջոց միայն առանձնահատուկ, սահմանափակ թվով ցուցումների դեպքում` Ցանկ 2:

3) Երրորդ խմբում ընդգրկված են պահուստային հակաբիոտիկները, որոնք պետք է դիտարկել որպես վերջին ընտրության դեղեր` նշանակելով միայն այն դեպքերում, երբ բոլոր այլընտրանքային տարբերակներն այլևս արդյունավետ չեն (օրինակ` բազմադեղակայուն բակտերիաներով պայմանավորված կյանքին սպառնացող վարակների ժամանակ)` Ցանկ 3:

 

Ցանկ 1

 

ՑԱՆԿ

ԱՌԱՋՆԱՅԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐ

 

_____________________________

ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում

 

Ցանկ 2

 

ՑԱՆԿ

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՎՈՂ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ

 

____________________________

ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում

 

Ցանկ 3

 

ՑԱՆԿ

ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ

 

____________________________

ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2019 թվականի հունիս 10-ի

թիվ 1529-Լ հրամանի

 

ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

____________________________

ԻՐՏԵԿ - աղյուսակը չի բերվում

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.06.2020
N 1529-Լ
Հրաման