ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
22 հունվարի 2020 թվականի N 198-Լ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԳԻՆԵԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԱՍՆՀԻՆԳ ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
11. ՀՂԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈՒԶԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
45. Հղիների ֆիզիկահոգեբանական պատրաստումը պետք է սկսել հղի կնոջ կոնսուլտացիա կատարած հենց առաջին այցելությունից և ավարտել հղիության վերջում` հինգից վեց ամփոփիչ պարապմունքների միջոցով:
46. Տվյալ մեթոդի էությունը կայանում է նրանում, որպեսզի ուժեղացվի գլխի մեծ կիսագնդերի կեղևի տոնուսը, II-ային ազդանշանային համակարգն օգտագործելով` ստեղծվի նրանում գրգռման դոմինանտ օջախ, որն ընդունակ է ճնշել ցավի զգացողությունը, որը կեղև է գալիս ծայրամասերից (ծննդաբերության ժամանակ արգանդի ու ծննդաբերական ուղիների նյարդային տարրերից): Դոմինանտը նպաստում է բացասական էմոցիաների վերացմանը և դրական պայմանական ռեֆլեկտոր կապերի ստեղծմանը, ծննդաբերության նկատմամբ հղի կնոջ վախի վերացմանը և ծննդաբերության ընթացքին նրա ակտիվ մասնակցությանը:
47 Ֆիզիկահոգեբանական պատրաստման մյուս խնդիրը հղի կնոջը մի շարք հնարքների ուսուցումն է, որի նպատակն է սովորեցնել կնոջը ակտիվ մասնակցել ծննդաբերական ակտին և կանխել կամ վերացնել ցավի զգացողությունը: Ցավազրկող այդ հնարքների ժամանակ ճիշտ շնչառությունը զուգորդվում է մաշկի ցավային զգացողական գոտիների մերսման հետ: Մոր օրգանիզմի միջոցով պտղի վրա ազդելու մյուս արդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն են, որոնք որպես ռեֆլեկտոր ռեակցիաներ անմիջական կապ ունեն ուղեղի գործունեության հետ: Մկանային աշխատանքի և նյարդային համակարգի փոխադարձ կապի հիման վրա, ֆիզիկական վարժություններով հղի կնոջ մոտ մշակվում են կամայական հարմարվողական ռեակցիաներ:
48. Ֆիզիկահոգեբանական պատրաստման ժամանակակից մեթոդը` դա հոգեբանության վրա ազդող միջոցների զուգակցումն է` ֆիզիկական վարժությունների, ֆիզիկական գործոնների կիրառման, առողջապահական կրթման, հավասարակշռված սնուցման հետ:
49. Հղիների ֆիզիկահոգեբանական պատրաստման ժամանակ չպետք է մոռանալ մեթոդի ամենակարևոր պահանջի մասին` փոխել կնոջ վերաբերմունքը ծննդաբերության ժամանակ իր դերի նկատմամբ:
50. Երբեմն բժիշկների կողմից «վախը հանելուն» նվիրվում է մեծ ուշադրություն, այնուհետ ծննդաբերության ժամանակ իր դերի նկատմամբ կնոջ վերաբերմունքի փոփոխմանը պատշաճ ուշադրություն չի հատկացվում: Ընդհանրապես աշխատանք չի տարվում ամուսնու հետ, հղիության և ծննդաբերության ժամանակ կնոջը հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:
51. Բժիշկը առաջին զննման ժամանակ հավաքում է մանրակրկիտ անամնեզ, գնահատում է հղիի ընդհանուր վիճակը, նրա մանկաբարձական ստատուսը, վեր հանում հնարավոր կասկածները և նրանց աղբյուրը:
52. Հղի կնոջ` նման ուշադիր հետազոտումը, մտերմական զրույցը նրա հետ` վեր հանելու անամնեստիկ տվյալները, բժշկի քաջալերող տոնը, ստեղծում է գործարար, հաճելի մթնոլորտ, հանգստացնում է հղի կնոջը, ներշնչում հավատ բարեհաջող ելքի նկատմամբ: Հենց առաջին այցելության ժամանակ հղիին տրամադրվում է բավարար տեղեկատվություն մոր և մանկան իրավունքների պահպանման, բարոյական և նյութական աջակցության վերաբերյալ: Հղիի հետ պետք է անցկացնել զրույց, որտեղ մայրությունը լուսաբանվի որպես յուրաքանչյուր կնոջ բարձր և փառավոր պարտականություն, որպես մեծ իրադարձություն նրա անձնական կյանքում: Հետագա այցելությունների ժամանակ մանրամասն վեր են հանվում հղիի սոցիալ-կենցաղային պայմանները, նրա վերաբերմունքը դեպի հղիությունը և գալիք ծննդաբերությունը: Միաժամանակ անց են կացվում կազմակերպչական միջոցառումներ, որոնք պետք է վերացնեն կնոջ մոտ գոյություն ունեցող դժվարությունները:
12. ՀՂԻՆԵՐԻ ՀԵՏ «ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
53. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացվում են հղիների համար դասընթացներ «Մայրության դպրոցներում»:
54. Առաջին դասընթացի ժամանակ հղիներին հաղորդվում են համառոտ տեղեկություններ սեռական օրգանների կառուցվածքի և այն փոփոխությունների մասին, որոնք կատարվում են կնոջ օրգանիզմում` կապված հղիության հետ: Ընդգծվում է հղիության ֆիզիոլոգիական բնույթը: Բժշկական հետազոտման անհրաժեշտությունը:
Հղին ուսուցանվում է նաև վտանգի նշանների ու հղիության ախտաբանությունների վերաբերյալ, և դրանց առկայության դեպքում իր և շրջապատի անելիքների մասին: Առաջին դասընթացի ժամանակ տրամադրվում է տեղեկատվություն, որը ներառում է`
1) հակիրճ տեղեկություններ սեռական համակարգի կազմության և գործունեության մասին,
2) կնոջ և տղամարդու սեռական բջիջների մասին,
3) արգանդում պտղի զարգացման մասին, այդ թվում`
ա. բեղմնավորում
բ. հղիության առաջին նշանները
գ. պտղի զարգացումը ըստ հղիության ամիսների, նրա հակազդեցությունը արտաքին միջավայրի գրգռիչներին
դ. պլացենտայի և հարպտղաջրերի դերը պտղի կյանքն ապահովելու գործում
ե. կնոջ օրգանիզմի ֆիզիոլոգիական փոփոխությունները, հղիության փուլերը,
4) Հղիության ռիսկի գործոնների մասին, այդ թվում`
ա. ինչ են ռիսկի գործոնները
բ. ծնողների առողջության ազդեցությունը ապագա երեխայի առողջության վրա
գ. ժառանգականության դերը
դ. ծնողների կողմից ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի և թույների օգտագործումը` որպես պտղի զարգացման վտանգավոր ռիսկի գործոններ
ե. անբարենպաստ այլ գործոնների ազդեցությունը պտղի վրա (արտադրական, վարակ, դեղ, ճառագայթ և այլն)
զ. հղիության բարդությունները,
5) Բժշկական հսկողության բովանդակության մասին, որը ներառում է.
ա. հղիի` կանանց կոնսուլտացիա վաղ դիմելու կարևորությունը
բ. այցերի հաճախականությունը մանկաբարձ-գինեկոլոգի կամ մանկաբարձուհու մոտ
գ. բժշկական հետազոտությունները պարտադիր ծավալով կատարելու անհրաժեշտությունը հղիության ընթացքում
դ. ծանոթություն մոր և պտղի հսկողության իրականացման ժամանակակից գործիքային մեթոդների հետ
ե. հղիների ուսուցում որոշ թեստերին` հղիության զարգացման և պտղի վիճակի գնահատման նպատակով:
55. Երկրորդ դասընթացի ժամանակ հղիներին հաղորդվում է անձնական հիգիենայի, աշխատանքի, ապրելակերպի, ֆիզիկական նախապատրաստման անհրաժեշտության մասին տեղեկություններ: Դասընթացի ժամանակ ուսուցանվում են ֆիզիկական վարժությունների համալիրները կախված հղիության ժամկետից, հղիի վիճակից և հղիության ընթացքի առանձնահատկություններից:
56. Երկրորդ դասընթացի ժամանակ ուսուցանվում է հղիության ընթացքոմ հիգիենայի կանոնների պահպանումը, մասնավորապես`
1) ապրելակերպը և տրվում են խորհուրդներ վտանգավոր սովորույթներից հրաժարվելու և առողջ ապրելակերպի վերաբերյալ
2) Սնուցումը
3) Անձնական հիգիենա
4) Հիգիենիկ մարմնամարզության դերը հղիության ընթացքում
5) Հղիի հոգեհուզական վիճակի առանձնահատկությունները:
57. Երրորդ դասընթացը նվիրվում է ծննդաբերական պրոցեսի շրջաններին: Այս պարապմունքի ժամանակ բացատրվում է ծննդաբերող կնոջ զգացողությունների մասին, գաղափար է տրվում կծկանքների, նրանց տևողության, պարբերականության մասին, ցույց է տրվում, թե ինչպես պետք է կինը պահի իրեն տանը` կծկանքները սկսվելիս: Պարզաբանվում են այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում ծննդաբերի սեռական համակարգում ծննդաբերության առաջին, երկրորդ և երրորդ շրջաններում:
58. Եզրափակիչ մասը նվիրվում է ծննդաբերությանը` որպես ֆիզիոլոգիական ակտի նկարագրման:
1) Հիմնավորվում է, որ «ծննդաբերության ղեկավարման համակարգում» առաջատար դերը պատկանում է իրեն` ծննդաբերողին: Ընդգծվում է, որ ծննդաբերությունը աշխատանք է և ոչ հիվանդություն, հետևաբար, անհրաժեշտ է պահպանել ուժերը վճռական պահերի համար,
2) լուսաբանվում է վզիկի բացման պրոցեսը, պտղապարկի և պտղաջրերի դերը: Սովորեցնում են մի շարք հնարքներ, բացատրելով յուրաքանչյուրի նշանակությունը,
3) հղին ծանոթանում է նշված շրջաններում ծննդաբերության մեխանիզմներին, բնորոշ զգացողություններին և ցավազրկման հնարքներին: Առաջարկվում են ծննդաբերի ռացիոնալ դիրքեր արտամղման շրջանում: Ավանդական` մեջքի վրա պառկած վիճակին ալտերնատիվ (այլընտրանքային) առաջարկվում են բազմաթիվ այլ պոզաներ (դիրքեր): Բացատրվում է այդ հնարքների ֆիզիոլոգիական էությունը,
4) Ուսուցանողը նշում է ծննդաբերության ժամանակ ճիշտ սնուցման, միզապարկը հաճախակի դատարկելու նշանակության մասին: Պարապմունքների ժամանակ անալիզի են ենթարկում այն պատճառները, որոնք ներկա գտնվող կրկնածինների մոտ ծննդաբերության ժամանակ պայմանավորել են ցավային զգացողությունները (ցավի նկատմամբ վախը, անհանգիստ վարքը, պտղապարկի ուշ պատռումը, միզապարկի լիքը լինելը): Ընդգծվում է, որ այդ պատճառները հեշտ վերացվող են: Ցույց է տրվում, որ ծննդաբերի անհանգիստ վարքը, ճիչը, տագնապը, դրանց հետ մեկտեղ նաև շնչառության պահումը վտանգավոր են պտղի և արգանդի նորմալ ֆունկցիայի համար:
59. Երրորդ դասընթացի ժամանակ հղին նախապատրաստվում է «առանց վախի» ծննդաբերությանը:
60. Երրորդ դասընթացի ժամանակ ուսուցանվում են.
1) ծննդաբերության օրացուցային ժամկետները,
2) ծննդաբերության նախանշանները,
3) ծննդատուն ընդունվելու նախապատրաստում,
4) ծննդաբերության փուլերը և դրանց տևողությունը,
5) վարքը ծննդաբերության ժամանակ,
6) ծննդաբերությունից հետո առաջին ժամերը: Երեխայի` կրծքին վաղ մոտեցման նշանակությունը ծնարանում,
7) բուժական մարմնամարզություն հետծննդաբերական շրջանում,
8) հակաբեղմնավորիչների ընդունում հետծննդյան շրջանում,
9) Մայրության օրենսդրական իրավունքները:
61. Չորրորդ և հինգերորդ դասընթացները նվիրվում են հետծննդյան շրջանին, նորածնի առողջության պահպանման, կրծքով կերակրման հմտություններին, նորածնի խնամքի սկզբունքների ուսուցմանը:
62. Չորրորդ դասընթացի ժամանակ ներկայացվում է հետծննդյան շրջանը, երեխայի և մոր խնամքը.
1) հետծննդյան շրջանում կատարվող փոփոխությունները,
2) հետծննդյան շրջանում որոշ հոգեբանական խնդիրների հաղթահարման միջոցները,
3) ծննդկանի անձնական հիգիենան,
4) հասուն և անհաս նորածնի անատոմիաֆիզիոլոգիական առանձնահատկությունները,
5) նորածնի հորմոնային կրիզ,
6) մոր և երեխայի համատեղ կացության նշանակությունը ծննդատանը,
7) անձնական հիգիենայի պահպանման կանոնները նորածնի հետ շփվելու ժամանակ,
8) երեխային կրծքին մոտեցնելու տեխնիկան,
9) խորհուրդներ նորածնի հագուստի վերաբերյալ ծննդատնից դուրսգրման պահին,
10) պատվաստանյութերի, պատվաստումների և կառավարելի վարակիչ հիվանդությունների մասին ընդհանուր տեղեկատվություն:
63. Հինգերորդ դասընթացի ժամանակ ներկայացվում է նորածնի խնամքը ընտանիքում.
1) ընտանիքում երեխայի անկյան նախապատրաստում և հիգիենա,
2) երեխայի խնամքի առարկաները,
3) երեխայի խնամքի կանոնները,
ա. երեխայի հարդարանքը, լողացնելը
բ. մաշկի և պորտի վերքի խնամք
գ. ազատ բարուրում
դ. օրվա ռեժիմը,
4) նորածնի կերակրում.
ա. կրծքով կերակրման դերը երեխայի առողջության ձևավորման համար.
բ. երեխայի հսկողական կշռման դերը կրծքով կերակրման ժամանակ.
գ. երեխայի խմելու հեղուկները
դ. արհեստական սնուցում,
5) Վնասակար գործոնների ազդեցության դերը երեխայի առողջության վրա.
ա. վնասակար սովորությունների արգելում ընտանիքում (ծխելու, ալկոհոլի, թմրանյութերի և թույների օգտագործում),
6) խորհուրդներ և բժշկական խորհրդատվության կատարման ուսուցում.
ա. Նորածնի մերսման ձևերը, մարմնի վարժությունների տարրերը
բ. Մարմնի ջերմաստիճանի չափման տեխնիկան
գ. Մաքրող հոգնայի և գազերի դուրսբերման խողովակի օգտագործում
դ. Ջեռակի օգտագործում, տաքացնող կոմպրեսների կիրառում
ե. Բժշկի նշանակումով դեղեր տալու նախապատրաստումն ու տեխնիկան, ինքնաբուժության վտանգը:
64. Խմբակային պարապմունքների համար սենյակն այնպես պետք է կահավորված լինի, որպեսզի լսողների մոտ առաջացնի հոգեբանական հարմարավետության զգացում: Խորհուրդ է տրվում կահավորել հարմարավետ բազկաթոռներով կամ թախտերով, պատերին կախել նկարներ, աղյուսակներ, ունենալ սլայդոսկոպ, մագնիտոֆոն, հեռուստացույց, տեսանյութեր` երաժշտական հատուկ ծրագրերով և այլն:
65. Նպատակահարմար է ապահովել տեսահոլովակների ինքնուրույն դիտումը հղիների հիգիենայի, ծննդաբերության ընտանեկան նախապատրաստմանը, կրծքով կերակրելու, նորածնի խնամքի, ծննդաբերություններից հետո հակաբեղմնավորիչների օգտագործման վերաբերյալ և այլն:
66. Հղիների նախածննդյան դասընթացի ծրագիրը կրծքով սնուցման վերաբերյալ` 28 շաբաթական գեստացիոն հասակից սկսած բոլոր հղիները պետք է նախածննդյան այցերի ժամանակ մասնակցեն կրծքով սնուցման վերաբերյալ դասընթացի` կանանց կոնսուլտացիայում կամ առողջ մանկան սենյակ հաճախելիս:
1) Դասընթացը պետք է տեղեկություններ տրամադրի հետևյալ թեմաների վերաբերյալ.
ա. կրծքով սնուցման առավելությունները
բ. մոր և նորածնի հետծննդյան վաղ շփման և կրծքով սնուցման վաղ սկզբի կարևորությունը
գ. համատեղ տեղակայման և ըստ պահանջի կերակրման կարևորությունը
դ. երեխային կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրելու և մինչև 2 տարեկանը կրծքով սնուցումը շարունակելու կարևորությունը:
ե. կաթնարտադրության կարգավորումը
զ. երեխայի դիրքը կրծքի մոտ
է. բավարար կաթնարտադրության ապահովումը:
67. Պետք է իրականացվեն նաև ֆիզիկահոգեբանական պատրաստման անհատական պարապմունքներ: Վերջինիս կարիքը ունեն հղիության բարդ ընթացքով, ծանր սոմատիկ հիվանդություններ ունեցող կանայք, ինչպիսիք են.
1) սիրտանոթային հիվանդություններ,
2) թոքային, երիկամային և այլ համակարգի հիվանդություններ,
3) հղիների պրեէկլամպսիա (հիպերտոնիա, այտուցներ, առաջադիր ընկերք, պտղի ոչ ճիշտ դիրք,
4) նորմալ ընթացող հղիությամբ հղիներ` նեղ կոնքերով, հետույքային առաջադրությամբ, բազմապտուղ հղիությամբ, բարդացած մանկաբարձական անամնեզով:
13. ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՂԻՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
68. Ֆիզիկական պատրաստումը պետք է իրագործվի հղիության ողջ ընթացքում` ֆիզիկական գործոնների, զանազան վարժությունների ռացիոնալ օգտագործման միջոցով, որը կապահովի հղիի ֆիզիկական պատրաստումը, նրա առողջության ամրապնդումը, օրգանիզմի կոփումը, որոշ շարժողական հնարքների, բարոյակամային հատկությունների մշակումը, մկանային համակարգի և շնչառության ղեկավարումը:
69. Հղիների ֆիզկուլտուրան չպետք է սահմանափակվի միայն մարմնամարզության շրջանակներում, այլև պետք է զուգակցվի (առավոտյան վարժություններ, հատուկ մկանների համար առաջարկվող մարմնամարզություն), սպորտի էլեմենտների` զբոսանքներ ոտքով ու դահուկների վրա, լող, խաղեր: Ցուցված է օգտագործել բնական գործոնները` օդ, արև, լույս, ջուր, պահպանելով հիգիենայի պահանջները` անձնական, կենցաղային, սննդի, աշխատանքի, հանգստի և այլն:
70. Հղիների համար պետք է անցկացնել նաև հատուկ մարմնամարզություն` խմբակային և անհատական: Մարմնամարզությունը անցկացնելու համար բարդ և թանկ սարքավորումներ չեն պահանջվում: Բավական է ունենալ դահլիճ, ամուր հենարանով աթոռ, գորգ, հարթ, ուղիղ փայտիկ:
71. Մարմնամարզության մեթոդների տեսանկյունից հղիությունը պայմանականորեն բաժանում են հինգ շրջանի: Ստեղծվում են հատուկ խմբեր` ելնելով հղիության ժամկետից.
1) առաջին խմբի համար, որն իր մեջ ընդգրկում է մինչև 16 շաբաթ ժամկետը, մարմնամարզության խնդիրները հետևյալն են.
ա. ամրապնդել նյարդային համակարգի նորմալ ռեակցիա
բ. ուժեղացնել օրգանիզմի` թթվածնով մատակարարումը
գ. ակտիվացնել սրտի և թոքերի աշխատանքը
դ. սովորել ճիշտ շնչել
ե. վարժություններով բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը,
2) երկրորդ խմբի մեջ ընդգրկվում են 16-24 շաբաթ ժամկետներով հղիները և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.
ա. ամրապնդել խորը և համաչափ շնչելու ունակությունը
բ. մեծացնել կոնքազդրային հոդի շարժունակությունը
գ. կանխել երակների հնարավոր լայնացումը
դ. շարունակել ընդհանուր ֆիզիկական զարգացումը
ե. պետք է բացառել «փորի վրա պառկած» ելման դրությունը, վարժությունների կատարման տեմպը չափավոր է,
3) երրորդ խմբի մեջ ընդգրկվում են 24-32 շաբաթական ժամկետներով հղիները և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.
ա. ակտիվացնել շնչառությունը և արյան շրջանառությունը
բ. փոքրացնել կանգային երևույթները ստորին վերջույթներում
գ. խթանել աղիների գործունեությունը,
4) չորրորդ խմբի մեջ ընդգրկվում են 32-36 շաբաթական ժամկետներով հղիները և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.
ա. հեշտացնել շնչառությունը
բ. ապահովել օդի բավարար մուտքը օրգանիզմ
գ. փոքրացնել կանգային երևույթները (թութք, երակների լայնացում)
գ. ապահովել աղեստամոքսային տրակտի գործունեությունը
դ. առաձգական դարձնել կոնքի հատակի մկանները
ե. ուժեղացնել որովայնի մկանները
զ. կատարել վարժություններ կոնքազդրային հոդերի շարժունակության մեծացման համար,
5) հինգերորդ խմբի մեջ ընդգրկվում են հղիներ` հղիության 36 շաբաթից սկսած մինչև ծննդաբերությունը և մարմնամարզության խնդիրները հետևյալն են.
ա. հնարավորության սահմաններում լայնացնել կոնքի ոսկրային օղակը, գլխի հեշտ անցնելու համար
բ. ճկուն դարձնել կոնքազդրային հոդերը, մեծացնել ողնաշարի և սրբոսկրազստային հոդերի շարժունակությունը
գ. ապահովել թթվածնի բավարար մուտքը օրգանիզմ
դ. կանխել կանգային երևույթները
ե. կարգավորել աղիների գործունեությունը
զ. ամրապնդել մկանային լարվածության ժամանակ շնչառությունը ղեկավարելու հնարքը
է. ուժեղացնել որովայնի մկանները
ը. վարժություններ շեքի մկանների համար:
72. Հղիության ժամանակ ֆիզկուլտուրայով զբաղվելու հակացուցումներն են.
1) սուր կամ խրոնիկական ինֆեկցիոն հիվանդությունները, կայուն բարձր ջերմությամբ,
2) ցանկացած օրգանի և հյուսվածքների թարախային պրոցեսները,
3) սիրտանոթային համակարգի դեկոմպենսացված (ապափոխհատուցողական) հիվանդությունները,
4). երիկամի և լյարդի հիվանդությունները,
5) հղիության ախտաբանության առկայությունը,
6) հղիության ընդհատման սպառնալիք,
7) առաջին և երկրորդ կեսի արտահայտված գեստոզներ,
8) առաջադիր ընկերք,
9) գերջրություն,
10) արյունահոսություններ:
73. Հղիի մոտ սրտի փոխհատուցողական արատը, միոկարդիոդիստրոֆիան, հիպերտոնիկ հիվանդությունը առաջին և երկրորդ ստադիաներում, ստորին վերջույթների երակների վարիկոզ լայնացումը չեն հանդիսանում հակացուցում` ֆիզկուլտուրայով զբաղվելու համար, բայց պետք է անցկացվեն որպես բուժական ֆիզկուլտուրա` օգտագործելով հատուկ վարժությունների կոմպլեքս:
Ձև 1
ՈՒՂԵԳԻՐ________
Երրորդ մակարդակի ծննդօգնության բժշկական կազմակերպություններ բարձր ռիսկի հղիների խորհրդատվության և հետազոտման
1. Ուղեգրվում է հղի_________________________________________________
Անունը, ազգանունը, տարիքը
____________________________________________________________________
Բնակության վայր
2. Հղիության ժամկետ_________________________________________________
3. Ուղեգրողի նախնական ախտորոշում
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
4. Ուղեգրման նպատակ (ընդգծել)
Խորհրդատվություն, ախտորոշում, հետազոտություն, հետագա հսկողություն
5. Հղիին վարող մանկաբարձ-գինեկոլոգ
_____________________________________________________________
Անունը, ազգանունը, ստորագրությունը
Բժշկական կազմակերպության տնօրեն_____________________________________
Անունը, ազգանունը, ստորագրությունը
______ ____________ 202__ թ.
Հետադարձ կտրոն
-------------------------------------------------------------------
1. Ուղեգրող բժշկական կազմակերպության անվանումը _____________________
-------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------
2. Հղի ______________________________________________________________
Անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը
3. Խորհրդատվության արդյունքը/ մասնագիտական եզրակացություն
3.1. Ախտորոշում____________________________________________________
-------------------------------------------------------------------
3.2. Առաջարկություններ հետագա վարման վերաբերյալ, ներառյալ հաջորդ այցի ժամկետը
-------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------
4. Բժիշկ-խորհրդատու`
-------------------------------------------------------------------
Անունը, ազգանունը, ստորագրությունը, ամսաթիվը
Բժշկական կազմակերպության տնօրեն` _________________________________
Հավելված N 2
ՀՀ առողջապահության նախարարի
2020 թվականի հունվարի 22-ի
N 198-Լ հրամանի
Արտահիվանդանոցային բժշկական կազմակերպություններում 15 տարեկան
աղջիկների հետազոտման ծավալը և իրականացման մեթոդաբանությունը
1. Սեռական հասունացման գնահատումը իրականացնել համաձայն սեռական հասունացման գնահատման բանաձևի` PbAxMaMe, որն արտացոլում է երկրորդական սեռական նշանների զարգացման աստիճանը և դաշտանային ֆունկցիայի բնույթը:
Երկրորդական սեռական հատկանիշների զարգացման փուլերը աղջիկների մոտ
._____________________________________________________________________.
|Երկրորդական սեռական հատկանիշի |արտահայտվա-|տարիքը (տարի) |
|անվանումը |ծության | |
| |աստիճանը | |
|_______________________________________|___________|_________________|
|Մազերի աճը ցայլքի վրա (Pb-pubis) | | |
|_______________________________________|___________|_________________|
|բացակայությունը |(Pb0) |մինչև 7 տարեկան |
| | |հասակը |
|_______________________________________|___________|_________________|
|նոսր են |(Pb1) |8 |
|_______________________________________|___________|_________________|
|ավելի խիտ են ցայլքի կենտրոնում |(Pb2) |9-10 |
|_______________________________________|___________|_________________|
|խիտ են ցայլքի ամբողջ եռանկյունու վրա |(Pb3) |11-15 |
|_______________________________________|___________|_________________|
|Մազերի զարգացումը թևերի տակը | | |
|(Ax - axillaris) | | |
|_______________________________________|___________|_________________|
|բացակայությունը |(Ax0) |մինչև 7 տարեկան |
| | |հասակը |
|_______________________________________|___________|_________________|
|նոսր են |(Ax1) |8 |
|_______________________________________|___________|_________________|
|ավելի խիտ են փոսի կենտրոնում |(Ax2) |9-10 |
|_______________________________________|___________|_________________|
|խիտ են ամբողջ թևատակի փոսում |(Ax3) |11-15 |
|_______________________________________|___________|_________________|
|Կաթնագեղձերի զարգացումը (Ma - mamma) | | |
|_______________________________________|___________|_________________|
|գեղձերը արտահայտված չեն, պտուկը |(Ma0) |մինչև 8 տարեկան |
|բարձր է հարպտկային շրջանակից | |հասակը |
|_______________________________________|___________|_________________|
|գեղձերն կրծքավանդակի վրա չափավոր են |(Ma1) |9 |
|արտահայտված, պտուկի հետ միասին կազմելով| | |
|միասնական կոն, հարպտկային շրջանակը մեծ | | |
|չափերի է | | |
|_______________________________________|___________|_________________|
|գեղձերը զգալի արտահայտված են պտուկի |(Ma2) |10-15 |
|և հարպտկային շրջանակի հետ միասին, | | |
|կոնաձև են (բողբոջանման կուրծք) | | |
|_______________________________________|___________|_________________|
|գեղձը ընդունում է կլորաձև տեսքը, | (Ma3) |16 և ավելի բարձր|
|պտուկը բարձր է հարպտկային շրջանակից | |տարիքային խմբում |
|(պատանեկան կուրծք) | | |
|_______________________________________|___________|_________________|
|Դաշտանի առաջացումը (Me - mensis) | | |
|_______________________________________|___________|_________________|
|դաշտանի բացակայություն |(Me0) |մինչև 15 տարեկան|
| | |հասակը |
|_______________________________________|___________|_________________|
|մենարխեի առկայություն, նշվում է թվով |(Me1) | |
|մենարխեի տարիքը | | |
|_______________________________________|___________|_________________|
|անկանոն դաշտաններ |(Me2) |մենարխեից հետո |
| | |առաջին 6 ամիսը |
|_______________________________________|___________|_________________|
|կանոնավոր ցիկլ |(Me3) | |
._____________________________________________________________________.
2. Ներքին սեռական օրգանների հասունության աստիճանի գնահատման համար իրականացնել գերձայնային հետազոտություն:
Աղջնակների ու աղջիկների արգանդի և ձվարանների տարիքային
գերձայնային ցուցանիշները
._________________________________________________________________________.
| |I խումբ |II խումբ |III խումբ|IV խումբ |V խումբ |VI խումբ |
| |_________|_________|_________|_________|_________|_________|
| |2 տ.-7 տ.|8 տ.-9 տ.|10 տ. - |12 տ. - |14 տ. - |17-18 տ. |
| |11 ամս. |11 ամս. |11 տ. |13 տ. |16 տ. | |
| | | |11 ամս. |11 ամս |11 ամս | |
|_________________________________________________________________________|
| Արգանդ |
|_________________________________________________________________________|
|Արգանդի երկա-|17,0+-1,4|19,2+-2,3|26,1+-1,6|39,3+-2,1|43,9+-1,2|47,2+-2,3|
|րությունը, մմ| | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Չափը |6,0+-6,5 |6,5+-1,5 |13,0+-1,4|24,5+-1,8|28,1+-2,7|30,9(+-2,|
|առջևից-հետ, | | | | | | |
|մմ | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Լայնությունը,|15,8+- |18,0+-1,8|25,2+-1,5|38,2+-1,9|44,2+-2,6|46,2+-2,8|
|մմ |18,0 | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Աջ ձվարան |16,7+-1,1|21,2+-1,2|27,2+-1,5|32,0+-1,7|34,3+-2,3|34,9+-2,8|
|Երկարու- | | | | | | |
|թյունը, մմ | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Չափը |9,7+-0,9 |12,5+-1,1|14,8+-1,5|17,2+-1,7|19,3+-1,8|19,1+-1,9|
|առջևից-հետ, | | | | | | |
|մմ | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Ձախ ձվարան |16,0+-1,3|20,1+-1,1|26,3+-1,4|32,2+-1,9|34,6+-2,1|35,1+-2,9|
|Երկարու- | | | | | | |
|թյունը, մմ | | | | | | |
|_____________|_________|_________|_________|_________|_________|_________|
|Չափը |9,4+-0,8 |11,9+-1,2|14,2+-1,3|18,2+-1,6|19,5+-1,7|19,0+-1,8|
|առջևից-հետ, | | | | | | |
|մմ | | | | | | |
._________________________________________________________________________.
3. Էնդոմետրիումի հաստությունը /միջին M-էխո հետազոտություն / որոշվում է արդեն 8-10 տարեկան աղջիկների մոտ, 1 մմ-ը գերազանցող հաստությամբ, իսկ մենարխեին նախորդող ժամանակահատվածում նկատվել է էնդոմետրիումի ավելի արտահայտված հաստացում: Այն աղջնակների և աղջիկների մոտ, որոնց մոտ արդեն սկսվել է դաշտանը, նկատվում է էնդոմետրիումի հաստության պարբերական փոփոխություն` կախված դաշտանային ցիկլի փուլից:
Ձև 1
ՁԵՎ
15 տարեկան հետազոտված աղջիկների թվի, հայտնաբերված
ախտաբանությունների և իրականացված միջոցառումների մասին
Եռամսյակային (տարեկան) հաշվետվության
._____________________________________________________________________.
|N |Ցուցանիշի անվանումը | Ցուցանիշը |
|_____|______________________________________|________________________|
|1. |Տեղամասում հաշվառված 15 տարեկան | |
| |աղջիկների թիվը | |
|_____|______________________________________|________________________|
|1 |Եռամսյակում առաջին անգամ հետազոտման |թիվը և %-ը տեղամասում |
| |ենթարկված 15 տարեկան աղջիկների թիվը |հաշվառված աղջիկների թվից|
|_____|______________________________________|________________________|
|2 |Հետազոտության արդյունքները | |
|_____|______________________________________|________________________|
|2.1 |Գործնականում առողջ աղջիկներ |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.2 |Սեռական հասունացման շեղումներով |թիվը և % հետազոտվածների|
| |աղջիկներ |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.3 |Դաշտանային ֆունկցիայի խանգարումներ |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.3.1|Դաշտանի բացակայություն |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.3.2|Հիպոմենստրուալ համախտանիշ |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.3.3|Հիպերմենստրուալ համախտանիշ |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.3.4| Ալգոդիսմենոռեա |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.4 | Սեռական օրգանների բորբոքային |թիվը և % հետազոտվածների|
| | հիվանդությունների թիվը |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.5 | Սեռական օրգանների արատներ |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.6 | Ձվարանի ուռուցքներ և ուռուցքանման |թիվը և % հետազոտվածների|
| | գոյացություններ |թվից |
|_____|______________________________________|________________________|
|2.7. | Այլ ախտաբանություններ |թիվը և % հետազոտվածների|
| | |թվից |
|_____|______________________________________|________________________|
|3. | Հետազոտման և բուժման ուղեգրված |թիվը և % հետազոտվածների|
| | հիվանդներ |թվից |
|_____|______________________________________|________________________|
|4. | Հետազոտման և բուժման ենթարկված |թիվը և % հետազոտվածների|
| | հիվանդներ |թվից |
._____________________________________________________________________.
(Սահմանված ժամկետներում ներկայացվում է ՀՀ ԱՆ)