ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 փետրվարի 2020 թվականի N 469-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂ ՈՒՂԵԳՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման Հավելված 2-ով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգի 9.3 կետը, 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող պոլիկլինիկական կազմակերպություններում տեղակայված մշտական գործող ուղեգրող հանձնաժողովին (այսուհետ` Ուղեգրող հանձնաժողով) տրամադրվող տարեկան քվոտաների քանակը և առավելագույն գումարի չափաքանակը` համաձայն հավելվածի 1-ի:
2. Ուղեգրող հանձնաժողովներին`
1) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար ուղեգրերը տրամադրել հաստատված քվոտաների քանակի շրջանակներում, սակայն ոչ ավել, քան յուրաքանչյուր ուղեգրող հանձնաժողովի համար հաստատված առավելագույն գումարը,
2) ուղեգրերը տրամադրել տարբերակված` ըստ հիվանդանոցային բժշկական օգնության ծառայությունների և հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների: Ընդ որում հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման քվոտաների համար չափաքանակ սահմանել հաստատված ուղեգրերի քվոտաների թվի մինչև 20 տոկոսը:
3. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`
1) քվոտաների և առավելագույն գումարի չափաքանակների հաշվարկի համար հիմք ընդունել Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 8-ի «2020 թվականի պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գործընթացի կանոնակարգման և կազմակերպությունների պայմանագրային գումարների հաստատման մասին» N 11-Ա հրամանի Հավելված 1-ով հաստատված բնակչության թվաքանակը:
2) իրականացնել մշտադիտարկում ուղեգրող հանձնաժողովների կողմից ուղեգրերի հատկացման և սույն հրամանով հաստատված ուղեգրման չափաքանակների պահպանման նկատմամբ:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`
1) սահմանված կարգով ապահովել հրամանի առաքումը Երևանի քաղաքապետարան, Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ և հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպություններին:
5. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
1) ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանին:
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված 1
Հաստատված է Առողջապահության նախարարի
2020թ. փետրվարի 06 - ի
N 469 - Ա հրամանով