040.0439.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«7» օգոստոսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 օգոստոսի 2000 թվականի N 439
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 315 որոշման 6-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում` 01 խմբի 07 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն» տողով նախատեսված գումարը պակասեցնել 4594,9 հազ. դրամով, «3. Վիճակագրության և պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների պահպանում» տողով նախատեսված գումարը` 21368,3 հազ. դրամով և 14 խմբի 06 ենթախմբի «5. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարը` 5474,8 հազ. դրամով, ավելացնել` 01 խմբի 05 ենթախմբի (»1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ արդարադատության նախարարություն» տողով նախատեսված գումարը` 4594,9 հազ. դրամով, և նոր տող` «ՀՀ արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի պահպանում  26843,1»:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները հաստատել ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 7-ի N 439 որոշման
 
«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով բյուջետային
ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 և 07 ենթախմբերի,
ինչպես նաև 14 խմբի 06 ենթախմբի ծրագրերի գծով հաստատված
հատկացումների վերաբաշխումը` ըստ տնտեսագիտական դասակարգման
 
(Գումարը` հազ. դրամ)
.__________________________________________________________________________.
|Հոդվածի անվանումը |         Պակասեցում          |        Ավելացում        |
|                  |_____________________________|_________________________|
|                  |01 խումբ 07          |14     |01 խումբ 05 ենթախումբ    |
|                  |ենթախումբ            |խումբ  |                         |
|                  |                     |06 են- |                         |
|                  |                     |թախումբ|                         |
|                  |_____________________|_______|_________________________|
|                  |ՀՀ վիճակա-|ՀՀ վիճակա-|ՀՀ     |ՀՀ արդարադա-|ՀՀ ձեռնար-  |
|                  |գրության, |գրության, |կառավա-|տության     |կությունների|
|                  |պետական   |պետական   |րության|նախարարու-  |պետական     |
|                  |ռեգիստրի  |ռեգիստրի  |պահուս-|թյուն       |ռեգիստր     |
|                  |և  վերլու-|և  վերլու-|տային  |            |            |
|                  |ծության   |ծության   |ֆոնդ   |            |            |
|                  |վարչու-   |վարչության|       |            |            |
|                  |թյուն     |տարածքային|       |            |            |
|                  |          |ստորաբաժա-|       |            |            |
|                  |          |նումներ   |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|      1           |     2    |     3    |   4   |     5      |     6      |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ   |   4594.9 |  21368.3 | 5474.8|  4594.9    | 26843.1    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|   այդ թվում`     |          |          |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ    |   4594.9 |  21368.3 | 5474.8|  4594.9    | 26843.1    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|   այդ թվում`     |          |          |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Պետական           |          |          |       |            |            |
|մարմինների, դրանց |          |          |       |            |            |
|ենթակա բյուջետային|          |          |       |            |            |
|հիմնարկների       |          |          |       |            |            |
|աշխատողների       |          |          |       |            |            |
|աշխատավարձ        |   2209.9 |  12579.5 |       |  2209.9    | 15901.3    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Ընթացիկ           |          |          |       |            |            |
|տրանսֆերտներ      |    618.8 |   3522.2 |       |   618.8    | 4452.3     |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|   այդ թվում`     |          |          |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|- պարտադիր        |          |          |       |            |            |
|սոցիալական        |          |          |       |            |            |
|ապահովագրության   |          |          |       |            |            |
|վճարներ           |    618.8 |   3522.2 |       |   618.8    | 4452.3     |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Ապրանքների գնման  |          |          |       |            |            |
|եվ                |          |          |       |            |            |
|ծառայությունների  |          |          |       |            |            |
|վճարման ծախսեր    |   1766.2 |   5266.6 | 5474.8|  1766.2    |  6489.5    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|   այդ թվում`     |          |          |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Ապրանքների        |          |          |       |            |            |
|ձեռքբերում        |    508.4 |   1441.8 |       |   508.4    |  1776.6    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|   այդ թվում`     |          |          |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Գույք,            |          |          |       |            |            |
|գրասենյակային     |          |          |       |            |            |
|ապրանքներ և       |          |          |       |            |            |
|նյութեր           |    508.4 |   1441.8 |       |   508.4    |  1776.6    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|   այդ թվում`     |          |          |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|- գրասենյակային   |          |          |       |            |            |
|ապրանքներ և       |          |          |       |            |            |
|նյութեր           |    508.4 |   1441.8 |       |   508.4    |  1776.6    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Գործուղումներ և   |          |          |       |            |            |
|ծառայողական       |          |          |       |            |            |
|ուղևորություններ  |    275.2 |   1674.9 |       |   275.2    |  2063.8    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Տրանսպորտային     |          |          |       |            |            |
|ծառայությունների  |          |          |       |            |            |
|վճարներ           |    507.3 |          |       |   507.3    |     0      |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Կապի              |          |          |       |            |            |
|ծառայությունների  |          |          |       |            |            |
|վճարներ           |    293.4 |   1072   |       |   293.4    |  1320.9    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Կոմունալ          |          |          |       |            |            |
|ծառայությունների  |          |          |       |            |            |
|վճարներ           |    181.9 |  1077.9  |       |   181.9    |  1328.2    |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|   այդ թվում`     |          |          |       |            |            |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|էլեկտրաէներգիայի, |          |          |       |            |            |
|վառելիքի և        |          |          |       |            |            |
|ջեռուցման ծախսեր  |    180.0 |   1068   |       |    180     |   1316     |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Ջրմուղ-կոյուղուց  |          |          |       |            |            |
|օգտվելու վարձի    |          |          |       |            |            |
|վճարման ծախսեր    |      1.9 |    9.9   |       |    1.9     |   12.2     |
|__________________|__________|__________|_______|____________|____________|
|Այլ               |          |          |       |            |            |
|ծառայությունների  |          |          |       |            |            |
|ձեռքբերման ծախսեր |      0.0 |    0.0   |5474.8 |    0.0     |    0.0     |
.__________________________________________________________________________.