040.0442.070800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» օգոստոսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 օգոստոսի 2000 թվականի N 442
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԶԵԴԵԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Վայոց ձորի մարզի Զեդեայի գյուղական համայնքի ավագանու անդամների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 45400 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Վայոց ձորի մարզի Զեդեայի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 7-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թ.
օգոստոսի 7-ի N 442 որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված Վայոց
ձորի մարզի Զեդեայի գյուղական համայնքի ավագանու անդամների
ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ
.______________________________________________________________.
|NN | Ծախսերը |Գումարը |
|ը/կ| | (դրամ) |
|___|_______________________________________________|__________|
|1. |Աշխատանքի վարձատրության ֆոնդ | 30000 |
| |այդ թվում` | |
| |տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի, | |
| |նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ | 30000 |
| | | |
|2. |Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ | 8400 |
| | | |
|3. |Տրանսպորտի ծառայության վճարներ | 5000 |
| | | |
|4. |Կապի ծառայության վճարներ | 1000 |
| | | |
|5. |Գրասենյակային ծախսեր | 1000 |
.______________________________________________________________.
Ընդամենը 45400