Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑԱԾ ԱԱՀ-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 նոյեմբերի 2020 թվականի N 100

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑԱԾ ԱԱՀ-Ի ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը մարտ ամսվա ընթացքում ստացած 300.000 /որից ԱԱՀ` 50.000/ ՀՀ դրամի հաշվարկային փաստաթուղթը մինչև ապրիլի 20-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով չի ստորագրել /ստորագրել է մայիս ամսվա ընթացքում/, սակայն այն ներառել է մարտ ամսվա ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում: Տվյալ դեպքում ե՞րբ է առաջանում նշված 50.000 դրամ ԱԱՀ-ն հաշվանցելու իրավունքը և ինչպե՞ս պետք է այն արտացոլվի հարկ վճարողի անձնական հաշվի քարտում:

Եթե հարկ վճարողը միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների պարզեցված ընթացակարգ կիրառելու դիմումի հիման վրա առանց ուսումնասիրության հետ է ստացել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի գծով մարտ ամսվա իր ԱԱՀ-ի գումարները, որն իր մեջ ներառել է նաև վերը նշված գումարը, արդյո՞ք տվյալ դեպքում առկա է որևէ իրավախախտում, եթե այո ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողի (օրենսգրքով սահմանված դեպքերում` հարկային գործակալի, հավատարմագրային կառավարչի, համատեղ գործունեության հաշվետու մասնակցի, կոմիսիոների, գործարքի իրականացման ժամանակ իր անունից հանդես եկող գործակալի, անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում` նաև ծնողի կամ խնամակալի) կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, նույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ,

- 54-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված են ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու սահմանափակումները,

i

-71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում` Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (այդ թվում` այն դեպքում, երբ հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը ներառված է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող կամ հաջորդող որևէ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն հարկային հաշվում նշված գործարքը կատարվել է (այսինքն` հարկային հաշվում նշված` ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ամսաթիվը ներառված է) այդ հաշվետու ժամանակաշրջանում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նույն կետով սահմանված է մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հաշվանցման (պակասեցման) կարգը: Մասնավորապես` նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` նույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում (պակասեցվում) են համապատասխան գործարքին վերաբերող` մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

i

- 348-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Կառավարության սահմանած չափանիշները բավարարող հարկ վճարողների ներկայացրած` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով, ինչպես նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ օրենսգրքի 457-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի կամ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի մինչև 40 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում: Միաժամանակ, ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների միասնական հաշվին մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 24.10.2019 թ. N 1468-Ն որոշմամբ,

Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ.

1) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կողմից ՀՀ տարածքում կատարված ձեռքբերումների մասով հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Ընդ որում, համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ տարածքում կատարված ձեռքբերմանը վերաբերող` մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվը ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետից հետո սահմանված կարգով վավերացվելու դեպքում, այդ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է հաշվանցման (պակասեցման) հարկային հաշվի վավերացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,

2) կազմակերպության կողմից հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով ներկայացվում է ճշտված միասնական հաշվարկ ՀՀ հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածին համապատասխան:

Ինչ վերաբերում է անձնական հաշվի քարտում ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվառմանը, հայտնում ենք, որ հարկային պարտավորությունների հաշվառման առումով անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ հարկային օրենսգրքի 16-րդ բաժնով սահմանված կարգավորումներով: Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 319-րդ հոդվածի`

i

- 1-ին մասի համաձայն` հարկային հաշվարկով առաջացած հարկային պարտավորությունները և դեբետային գումարները հարկային մարմնում հաշվառվում են հարկային հաշվարկի ներկայացման ամսաթվով,

i

- 3-րդ մասի համաձայն` նույն հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ճշտված հարկային հաշվարկով առաջացող դեբետային գումարը հաշվառվում է ժամանակագրական կարգով` ճշտված և նախորդ հարկային հաշվարկում ներառված տվյալների տարբերության չափով: Դեբետային գումարի դրական տարբերությունը հաշվառվում է որպես դեբետային գումար (հարկային պարտավորությունից նվազեցվող գումար), իսկ բացասական տարբերությունը` որպես հարկային պարտավորություն,

3) հարկային իրավախախտման տեսակները և դրանց կատարման համար հարկային պատասխանատվությունը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 76-77-րդ գլուխներով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.11.2020
N 100
Իրազեկման թերթիկ