Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ)...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ) ԱՊՐԱՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

12 նոյեմբերի 2020 թվականի N 101

 

ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ (ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ) ԱՊՐԱՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

«Ռազմական դրություն ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արտոնությունը տարածվու՞մ է արդյոք երրորդ երկրից ներմուծված կամ ՀՀ տարածքում ձեռքբերված և պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների վրա:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 64-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ից ազատվում է բռնագրավման կամ նվիրատվության ձևով ապրանքի մատակարարումը պետությանը,

i

- 72-րդ հոդվածով սահմանված են ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) կատարելու սահմանափակումները: Մասնավորապես, նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում եթե ձեռքբերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին,

- 73-րդ հոդվածով սահմանված են պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը:

«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Կառավարության հաստատած ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում պաշտպանության նախարարությանը, արտակարգ իրավիճակների նախարարությանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը և (կամ) առողջապահության նախարարությանն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով ՀՀ հարկային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 73-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն: Ընդ որում, վերոնշյալ նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է հարկ վճարողների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված և ստացող համապատասխան նախարարության կողմից վավերացրած հաշվարկային փաստաթղթերով:

i

Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին համապատասխան ապրանքատեսակների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 03.11.2020 թ. N 1762-Ն որոշմամբ (ուժի մեջ է 04.11.2020 թ.-ից):

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 03.11.2020 թ. N 1762-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված և ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքների մասով կիրառվում են Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները` անկախ մատակարարվող ապրանքների ԵՏՄ անդամ չհանդիսացող պետությունից ներմուծված և (կամ) ՀՀ տարածքում արտադրված լինելու հանգամանքից:

Միաժամանակ, հայտնում ենք, որ մինչև ՀՀ կառավարության 03.11.2020 թ. N 1762-Ն որոշման ուժի մեջ մտնելն Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները կիրառվում են ռազմական դրության ժամանակահատվածում վերոնշյալ նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
12.11.2020
N 101
Իրազեկման թերթիկ