Սեղմել Esc փակելու համար:
ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ Զ ...

 

 

ԻՐՏԵԿ   Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի N 2612-Լ

 

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԱՐՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) Հոգեբուժական կազմակերպություններում (այսուհետ կազմակերպություն) հոգեկան խանգարումով տառապող անձանց բացօթյա զբոսանքի կազմակերպման կարգը` համաձայն Հավելված 1-ի:

2) Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան խանգարումով տառապող անձանց բացօթյա զբոսանքի վարման մատյանը` համաձայն Հավելված 2-ի:

2. Հոգեբուժական կազմակերպությունների տնօրեններին`

1) հոգեկան խանգարումով տառապող անձանց բացօթյա զբոսանք իրականացնելիս ղեկավարվել սույն հրամանով հաստատված կարգով:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ` Սերգեյ Խաչատրյանին:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված 1
ՀՀ առողջապահության նախարարի
2018 թվականի հոկտեմբեր 16-ի
թիվ 2612-Լ հրամանի

ԿԱՐԳ

ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են հոգեբուժական կազմակերպություններում (այսուհետ կազմակերպություն) հոգեկան խանգարումով տառապող անձանց բացօթյա զբոսանքի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Հոգեբուժական կազմակերպությունը ապահովում է պացիենտի բացօթյա զբոսանքի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել բժշկական կամ այլ գործողություններին:

3. Յուրաքանչյուր օր հերթապահ բժիշկը կազմակերպության տնօրինությանը զեկուցում է պացիենտի բացօթյա զբոսանքի իրավունքի իրականացման մասին:

4. Բացօթյա զբոսանքի իրավունքը կարող է սահմանափակվել «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով:

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված սահմանափակումների կիրառման դեպքում աշխատանքային օրերին և ժամերին բուժող բժիշկը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին հերթապահ բժիշկը գրառում է կատարում հիվանդության պատմագրում:

6. Զբոսանքը կազմակերպվում է դրա համար նախատեսված վայրերում:

7. Չափահաս պացիենտների համար զբոսանքի տևողությունը սահմանվում է ոչ պակաս, քան օրը 1 ժամ, անչափահասների համար` ոչ պակաս, քան օրը 2 ժամ:

8. Պացիենտի զբոսանքի ժամերը սահմանվում են օրվա կարգացուցակով ըստ հոգեբուժական կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:

9. Զբոսանքն անցկացվում է հոգեբուժական կազմակերպության աշխատակիցների հսկողությամբ:

 

II. ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

 

10. Բացօթյա զբոսանքի մատյանները պետք է լինեն համարակալված, հաստատված կազմակերպության տնօրենի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):

11. Մատյանը վարում և լրացնում է բաժանմունքի հերթապահ բուժքույրը:

12. Մատյանում լրացվում է պացիենտի անունը, հայրանունը, ազգանունը, բացօթյա զբոսանքի օրը, ամիսը, ամսաթիվը և ժամը, պացիենտի ստորագրությունը, հոգեկան խանգարումով տառապող անչափահաս կամ անգործունակ ճանաչված պացիենտի օրինական ներկայացուցչի ստորագրությունը, անհրաժեշտության դեպքում` հատուկ նշումներ:

13. Զբոսանքից առաջ պացիենտը ստորագրում է մատյանում:

14. Այն դեպքում, երբ պացիենտը հրաժարվում է զբոսանքից աշխատանքային օրերին և ժամերին բուժող բժիշկը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին հերթապահ բժիշկը կատարում է համապատասխան գրառում զբոսանքի մատյանում, ինչն ամրագրվում է պացիենտի ստորագրությամբ:

15. Անչափահաս, ինչպես նաև անգործունակ ճանաչված պացիենտների դեպքում բացօթյա զբոսանքի իրավունքի իրականացման վերաբերյալ համաձայնությունը մեկ անգամ տալիս է օրինական ներկայացուցիչը, որի վերաբերյալ գրառում է կատարվում զբոսանքի մատյանում:

16. Այն դեպքում, երբ անչափահաս կամ անգործունակ ճանաչված պացիենտների նկատմամբ կիրառվում են սույն կարգի 5-րդ կետով սահմանված սահմանափակումները, ապա դրա մասին աշխատանքային օրերին և ժամերին բուժող բժիշկը, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին հերթապահ բժիշկը անհապաղ տեղեկացնում է անչափահաս կամ անգործունակ ճանաչված պացիենտների օրինական ներկայացուցչին, ինչի վերաբերյալ գրառում է կատարում մատյանում:

17. Հիվանդության պատմագրում և բացօթյա զբոսանքի մատյանում պատշաճ գրառումներ կատարելու հսկողությունն իրականացնում է բաժանմունքի վարիչը:

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2018 թվականի հոկտեմբեր 16-ի

թիվ 2612-Լ հրամանի

 

ՄԱՏՅԱՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱՑՕԹՅԱ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԱՐՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|N|Պացիենտի  |Բաժան-|Զբո- |Զբոսանքի|Զբոսան- |Պացիենտի |Հոգեկան     |Հատուկ|

| |անուն,    |մունք |սանքի|ժամը    |քից     |ստորագ-  |խանգարումով |նշում-|

| |հայրանուն,|      |օրը  |        |վերա-   |րությունը|տառապող     |ներ   |

| |ազգանուն  |      |     |        |դառնալու|         |անչափահաս   |      |

| |          |      |     |        |ժամը    |         |կամ         |      |

| |          |      |     |        |        |         |անգործունակ |      |

| |          |      |     |        |        |         |ճանաչված    |      |

| |          |      |     |        |        |         |պացիենտի    |      |

| |          |      |     |        |        |         |օրինական    |      |

| |          |      |     |        |        |         |ներկայացուց-|      |

| |          |      |     |        |        |         |չի ստորագ-  |      |

| |          |      |     |        |        |         |րությունը   |      |

|_|__________|______|_____|________|________|_________|____________|______|

|_|__________|______|_____|________|________|_________|____________|______|

|_|__________|______|_____|________|________|_________|____________|______|

|_|__________|______|_____|________|________|_________|____________|______|

._________________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.10.2018
N 2612-Լ
Հրաման