Սեղմել Esc փակելու համար:
«ԴԵԶԻԿՎԱՐՏ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ (Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԵԶԻԿՎԱՐՏ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2019 թվականի N 2106-Լ

 

«ԴԵԶԻԿՎԱՐՏ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Դեզիկվարտ» ախտահանիչ հեղուկ օճառի (մաշկային հականեխիչի) կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թ. հուլիսի 31-ի

N 2106-Լ հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ «ԴԵԶԻԿՎԱՐՏ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ՀԵՂՈՒԿ ՕՃԱՌԻ (ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉԻ) ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դեզիկվարտ» ախտահանիչ հեղուկ օճառը (մաշկային հականեխիչ) (այսուհետ` օճառ) իրենից ներկայացնում է օգտագործման համար պատրաստ թափանցիկ (թույլատրվում է թեթև օպալեսցենցիա) անգույն կամ ներկանյութի գույնին համապատասխանող մածուցիկ յուրահատուկ հոտով հեղուկ: Որպես ազդող նյութ` պարունակում է 1% ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի քլորիդ, ինչպես նաև օժանդակ բաղադրիչներ` մակերեսային ակտիվ նյութեր (ՄԱՆ), խոնավացնող և մաշկը խնամող բաղադրիչներ, համալիր առաջացնող բաղադրիչ, թթվայնության կարգավորիչ և ջուր: Օճառի ջրածնի իոնների ակտիվության ցուցանիշը (pH) կազմում է 5.0 - 7.0 միավոր:

2. Օճառի պիտանելիության ժամկետը 5 տարի է` արտադրողի փակ փաթեթավորմամբ, պահման պայմանների պահպանման դեպքում:

3. Օճառն օժտված է հակամանրէային ակտիվությամբ գրամդրական և գրամբացասական մանրէների (բացառությամբ տուբերկուլյոզի միկոբակտերիաների), հակասնկային ակտիվությամբ (կանդիդոզների և տրիխոֆիտիայի հարուցիչների նկատմամբ): Օճառն օժտված է 1 ժամ տևողությամբ երկարատև ազդեցությամբ:

4. Օճառն ըստ սուր թունավորության չափանիշների, ստամոքսի մեջ և մաշկի վրա լցվելիս, համաձայն ԳՕՍՏ 12.1.007-76-ի պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին: Տեղային գրգռող, մաշկային-ռեզորբտիվ և գերզգայունացնող հատկությունները միջոցի կիրառման առաջարկվող ռեժիմների ժամանակ արտահայտված չեն: Օճառն ունի խիստ արտահայտված գրգռիչ ազդեցություն աչքի լորձաթաղանթի վրա: Հագեցնող խտություններով ներշնչական (ինհալյացիոն) ազդեցության ժամանակ օճառը պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին ըստ ցնդելիության աստիճանի:

5. Աշխատանքային գոտու օդի մեջ ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի քլորիդի սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) կազմում է 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս):

6. Օճառը նախատեսված է.

1) Տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` ԲԿ) (այդ թվում ծննդօգնության ծառայությունում, ներառյալ նեոնատոլոգիական և արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) բաժանմունքները, ծննդաբերական ստացիոնարներում) վիրաբույժների, վիրահատող բուժանձնակազմի ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար` նախքան հականեխիչ միջոցով մշակումը,

2) Տարբեր ուղղվածության ԲԿ-ներում (այդ թվում, մանկաբարձագինեկոլոգիական, ատամնաբուժական, ուռուցքաբանական, վիրաբուժական, արյունաբանական, ինֆեկցիոն, մաշկավեներաբանական), հիվանդանոցներում, հոսպիտալներում, վերականգնողական կենտրոններում, ցերեկային ստացիոնարներում, բուժսանմասերում և բուժկետերում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում, ախտաբանաանատոմիական բաժանմունքներում, օրգանների փոխպատվաստման կենտրոններում, միջամտությունների սենյակներում, արյան վերցման և փոխներարկման կետերում և կայաններում, շտապ բուժօգնության կայաններում, սանթողարաններում, վարակիչ օջախներում անձնակազմի, ինչպես նաև մանկական և մեծահասակների պոլիկլինիկաների, ատամնաբուժական կաբինետների, տարբեր ենթակայության պրոֆիլային լաբորատորիաների (ՊՇՌ, կլինիկական, ախտորոշիչ, միկրոկենսաբանական և այլ), դեղատնային կազմակերպությունների (դեղատների, դեղատնային կետերի, կրպակների, պահեստների) աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար` բժշկական մանիպուլյացիաներից առաջ և հետո,

3) Մանկական նախադպրոցական և դեռահասային կազմակերպությունների (ուսումնական` մանկապարտեզներ, դպրոցներ, վարժարաններ, ճեմարաններ, ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցներ, հատուկ` շտկողական, լրացուցիչ կրթության կազմակերպություններ, կազմակերպություններ որբ երեխաների համար` մանկան տներ, մանկատներ, միջին ուսումնական հաստատություններ` պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններ և այլն, մանկական առողջարանային կազմակերպություններ և հանգստյան կազմակերպություններ), բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,

4) Մշակույթի, հանգստի և սպորտի (մշակութաառողջարանային համալիրների, գրասենյակների, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների և այլն), սոցիալական ապահովության կազմակերպությունների (հոսպիսների, հաշմանդամների և տարեց մարդկանց համար գիշերօթիկ դպրոցների և այլն), ծիսական և թաղման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (ներառյալ դիակիզարանների և այլ) աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,

5) Օծանելիքակոսմետիկական, դեղագործական, կենսատեխնոլոգիական և մանրէաբանական մասնագիտացված հաստատությունների, հասարակական սննդի և առևտրի (այդ թվում գանձապահների և թղթադրամների հետ շփվող այլ անձանց) բնագավառում գործունեություն իրականացնող հաստատությունների, սննդի և մշակող արդյունաբերության հաստատությունների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (այդ թվում վարսահարդարման, կոսմետոլոգիական, գեղեցկության, ՍՊԱ-սրահների, արևաբուժարանների, բաղնիք-լվացքատուն համալիրների) աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,

6) ախտահանման կայանների և ախտահանման գործունեություն ծավալելու իրավունք ունեցող այլ կազմակերպությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման (լվացման) համար,

7) ուժային կառույցների (ներառյալ ԱԻՆ), Պաշտպանության նախարարության զինված ուժերի, Ոստիկանության զորքերի և ՔՊ ձևավորումների, ԱԱԾ օրգանների, զորանոցների ներկայացուցիչների, զինվորականների մաշկի սանիտարական մշակման համար,

8) սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (հոսպիսների, հաշմանդամների և տարեց անձանց համար նախատեսված տուն-ինտերնատների, ապաստարանների և այլն), առողջարանակուրորտային բուժման և հանգստի հաստատությունների (պանսիոնատների, առողջարանների, հանգստյան տների և այլ) կազմակերպությունների աշխատակիցների և մեծահասակ պացիենտների, ստացիոնարների և անօթևանների համար նախատեսված սոցիալական ապաստարանների ընդունարաններում մաշկի սանիտարական մշակման համար,

9) տարբեր ուղղվածության ԲԿ-ներում (այդ թվում, մանկաբարձագինեկոլոգիական) պացիենտների (ներառյալ պառկած հիվանդների) մաշկի սանիտարական մշակման համար` վիրահատական միջամտություններից առաջ և ամենօրյա խնամքի ընթացքում,

10) մեծահասակ բնակչության կողմից կենցաղում (կենցաղի համար պիտակին համապատասխան):

 

2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԱԿԱՆԵԽԻՉ

 

7. Վիրաբույժների և այլ վիրահատող բուժանձնակազմի ձեռքերի հիգիենիկ մշակում (լվացում) (նախքան մաշկային հականեխիչի կիրառումը). Ձեռքերի արդյունավետ հիգիենիկ մշակմանը հասնելու համար անձնակազմը պարտավոր է պահպանել հետևյալ պայմանները` կարճ կտրած եղունգներ, լաքի կամ այլ միջոցների (արհեստական եղունգներ, գելեր և այլն) բացակայություն եղունգներին, ձեռքերին մատանիների և այլ ոսկերչական զարդերի բացակայություն, վիրաբույժների ձեռքերի մշակումից առաջ հանել ժամացույցները, ապարանջանները և այլն, ձեռքերի չորացման համար կիրառել մաքուր գործվածքե սրբիչներ կամ միանգամյա օգտագործման թղթյա անձեռոցիկներ, իսկ վիրաբույժների ձեռքերի մշակման ժամանակ` միայն մանրէազերծ գործվածքե: Կատարվում է մեկանգամյա մշակում: 3 մլ օճառ լցնում են երկու ձեռքերի խոնավ մաշկին: Ձեռքերն օճառում են (դաստակները, նախաբազուկները), 30 վայրկյան մշակում են առաջացած փրփուրով, հանգամանորեն լվանում հոսող ջրով: Ձեռքերը սրբում են մանրէազերծ կտորե անձեռոցիկներով: Այնուհետև մշակում են մաշկային հականեխիչով` համաձայն կոնկրետ միջոցի կիրառման հրահանգի:

8. Ձեռքերի հիգիենիկ մշակում (լվացում). Կատարվում է մեկանգամյա մշակում: 3 մլ օճառ լցնում են դաստակների և նախաբազուկների խոնավ մաշկին, օճառում են, 30 վայրկյան մշակում են առաջացած փրփուրով և հանգամանորեն լվանում հոսող ջրով: Ձեռքերը սրբում են անձեռոցիկով կամ սրբիչով:

9. Մաշկի սանիտարական մշակում (մարմին, ձեռքեր, ոտքեր, ոտնաթաթեր և այլն). Կատարվում է մեկանգամյա մշակում: Խոնավեցված սպունգի (ճիլոպի) վրա և անմիջապես խոնավ մաշկի վրա լցնում են անհրաժեշտ քանակության օճառ (միջինը 3-5 մլ): Առաջացած փրփուրով մշակում են մաշկը (բացառությամբ գլխի մազածածկ հատվածի), բացառելով միջոցի ընկնելն աչքերի մեջ, ինչից հետո միջոցը լվանում են մեծ քանակությամբ հոսող ջրով: Մաշկը սրբում են անձեռոցիկով կամ սրբիչով:

 

3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

10. Օճառը նախատեսված է միայն արտաքին օգտագործման համար:

11. Չօգտագործել օճառը մաշկի հիվանդություններով և քիմիական նյութերի հանդեպ բարձր զգայունությամբ անձանց:

12. Խուսափել միջոցը աչքերի մեջ, վերքերին և լորձաթաղանթներին լցվելուց:

13. Պիտանելիության ժամկետն անցնելուց հետո օճառի օգտագործումն արգելվում է:

 

4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

14. Աչքերի մեջ միջոցի պատահական լցվելու ժամանակ դրանք առատորեն լվանալ հոսող ջրով: Դիմել բժշկի:

15. Միջոցի պատահական կուլ տալու դեպքում ստամոքսը լվանալ ջրի մեծ քանակությամբ: Փսխում չառաջացնել: Այնուհետև ընդունել ադսորբենտներ` ակտիվացված ածուխի 10-12 մանրացված հաբ: Անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի:

 

5. ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ, ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

16. Օճառը կշռաբաշխում են 0.1-ից մինչև 1 դմ3 տարողությամբ սեղմ պտուտակվող կափարիչով կամ դոզավորող սարքավորումով պոլիմերային նյութերից պատրաստված սրվակների, 2-ից մինչև 31.5 դմ3 տարողությամբ պոլիմերային կանիստրաների, ինչպես նաև ցանկացած այլ սպառողի համար հարմար տարողության մեջ, որը համապատասխանում է գործող նորմատիվային փաստաթղթերին և ապահովում է արտադրանքի պահպանվածությունը պիտանելիության ամբողջ ժամկետի ընթացքում:

17. Օճառը փոխադրվում է տրանսպորտի բոլոր միջոցներով` համապատասխան բեռների փոխադրման կանոններին, որոնք գործում են տրանսպորտի այդ միջոցների վրա և երաշխավորում են միջոցի և տարողության պահպանվածությունը: միջոցը հրդեհա- և պայթյունաանվտանգ է:

18. Օճառը պահպանում են +5-ից մինչև +30oC հերմետիկ փակ արտադրողի բնօրինակ տարողության մեջ չոր մաքուր լավ օդափոխվող պահեստային սենքերում` ջեռուցիչ հարմարանքներից և բաց կրակից հեռու, դեղամիջոցներից առանձին, երեխաների և կենդանիների համար անհասանելի տեղերում: Օճառը սառցակալում է բացասական ջերմաստիճաններում, հալեցնելուց հետո պահպանում է իր հատկությունները: Օճառի հալչեցումն իրականացվում է սենյակային ջերմաստիճանում (առանց պարտադրող տաքացման): Օգտագործումից առաջ օճառն անհրաժեշտ է թափահարել:

19. Վթարային իրավիճակում օճառի մեծ քանակության թափվելու դեպքում լցնել նրա վրա ցանկացած ադսորբացնող/կլանիչ նյութ (ավազ, սիլիկագել, թեփ/սղոցուք և այլն), ինչից հետո հավաքել տարողության մեջ հետագա օգտահանման համար: Օճառի մնացորդները լվանալ մակերեսներից մեծ քանակությամբ ջրով: Աշխատանքների ժամանակ ձեռքերը պաշտպանել ռետինե ձեռնոցներով:

20. Շրջակա միջավայրի պահպանման միջոցներ` չթույլատրել չնոսրացված օճառի ընկնելը կենցաղային մակերեսային կամ ստորգետնյա կեղտաջրեր կամ կոյուղի:

21. Պիտանելիության ժամկետ` 5 տարի արտադրության օրից` արտադրողի չբացած տարողության մեջ:

 

6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

22. Որակի ցուցանիշներով օճառը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 1-ում ներկայացված նորմաներին:

 

Աղյուսակ 1

 

._________________________________________________________________.

| |Ցուցանիշի անվանում           |Նորմա                            |

|_|_____________________________|_________________________________|

|1|Արտաքին տեսք, գույն և  հոտ   |Մածուցիկ թափանցիկ (թույլատրվում է|

| |                             |թեթև  օպալեսցենցիա) անգույն կամ  |

| |                             |ներլիչին համապատասխանող գույնի   |

| |                             |հեղուկ թույլ յուրահատուկ հոտով   |

|_|_____________________________|_________________________________|

|2|Խտությունը +20oC ժամանակ,    |        1.01 +- 0.01             |

| |գ/սմ3                        |                                 |

|_|_____________________________|_________________________________|

|3|Ջրածնի իոնների ակտիվության   |        6.0 +- 1.0               |

| |ցուցանիշը (pH) +20oC ժամանակ,|                                 |

| |pH միավ.                     |                                 |

|_|_____________________________|_________________________________|

|4|Ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի  |        1.0 +- 0.1               |

| |քլորիդի զանգվածային բաժին, % |                                 |

| |                             |                                 |

._________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.07.2019
N 2106-Լ
Հրաման