Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

26 օգոստոսի 2019 թվականի N 2343-Ա

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, վարդապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը` համաձայն հավելվածի,

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արտյոմ Սմբատյանին:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2019 թվականի օգոստոսի 26-ի
N 2343-Ա հրամանի

 

ՑԱՆԿ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԻՃԱԿՆԵՐԻ

 

I. Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար

հիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող

հիվանդություններ և վիճակներ

 

1. Վերակենդանացման միջոցառումներ և ինտենսիվ թերապիա պահանջող հիվանդություններ և վիճակներ`

1) շոկային վիճակներ` 2-րդ և ավելի աստիճանի,

2) կոմատոզ վիճակներ,

3) դիաբետիկ հիպոգլիկեմիկ կոմա (1 օրվա գնով),

4) սուր շնչական անբավարարություն 2-րդ աստիճանի և բարձր,

5) սրտի փորոքների ֆիբրիլյացիա և թրթռոց /տախիսիստոլիկ ձև/, սրտի կանգ,

6) էկզոգեն թունավորումներ (ալկոհոլային` 1 օրվա գնով, կենդանիների խայթոցից, դեղորայքային և քիմիական նյութերով թունավորումներ),

7) էպիլեպտիկ ստատուս, գիտակցության կորստով,

8) ծանր աստիճանի պրեէկլամպսիա և էկլամպսիա,

9) տարբեր տեսակի էմբոլիաներ, հեմոլիզ, լյարդի ֆերմենտների բարձրացում, «թրոմբոցիտների քանակի իջեցում» համախտանիշ,

10) սրտամկանի սուր ինֆարկտ,

11) ինսուլտ (հեմոռագիկ, իշեմիկ),

12) պոլիտրավմա (խոշոր ոսկրերի և/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),

13) ցրտահարություն` 3-րդ աստիճանի

14) Մարմնի արտաքին ծածկույթի այրվածքներ` 1-ին աստիճանի` մարմնի 50 տոկոսից ավել մակերեսով, 2-րդ աստիճանի` մարմնի 10 տոկոսից ավելի մակերեսով, 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ` մարմնի 1 տոկոս և ավելի մակերեսով:

 

II. Այլ հիվանդություններ և վիճակներ

 

1. հոգեշարժական գրգռված վիճակներ,

2. ցնորազառանցանքային սուր վիճակներ,

3. սուր աֆեկտիվ վիճակներ, փսիխոզներ,

4. քրոնիկ հոգեկան հիվանդների խնամք,

5. օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (արյունաստեղծ հյուսվածքների չարորակ նորագոյացություններ),

6. հեմոֆիլիա,

7. ապլաստիկ անեմիա,

8. միելոդիսպլաստիկ համախտանիշ

9. օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում,

10. օրգան համակարգերի ախտորոշված չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժում (բացառությամբ 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով իրականացվող ճառագայթային բուժում),

11. սրտամկանի սուր ինֆարկտ` սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի շրջանակներում (ստենտի տեղադրում),

12. իշեմիկ ինսուլտ` գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ ինսուլտի բուժում ծրագրի շրջանակներում:

 

III. Վարակիչ հիվանդություններ

 

1. ժանտախտ,

2. տուլարեմիա,

3. սիբիրախտ,

4. դիֆթերիա,

5. կապույտ հազ և հարկապույտ հազ,

6. փայտացում,

7. սուր պոլիոմիելիտ, սուր թորշոմած կաթվածահարություն,

8. կատաղություն,

9. բծավոր տիֆ (էպիդեմիկ),

10. մալարիա,

11. մարդու իմունային անբավարարության վիրուս/Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՄԻԱՎ/ՁԻԱՀ),

12. թռչնագրիպ,

13. վիրուսի նոր լոգոտիպով հարուցված գրիպ,

14. հպավարանցիկ հեմոռագիկ տենդեր,

15. բոտուլիզմ,

16. քութեշ (բարդացած ձևերը),

17. մենինգոկոկային վարակ,

18. առաջնային սուր մենինգիտներ,

19. այլ բակտերիային հիվանդություններ,

20. ջրծաղիկ (բարդացած ձևերը),

21. կարմրուկ (բարդացած ձևերը),

22. կարմրախտ (բարդացած ձևերը),

23. սուր վիրուսային հեպատիտներ,

24. համաճարակային պարոտիտ (բարդացած ձևերը),

25. վարակային մոնոնուկլեոզ,

26. առաջնակի սուր բրուցելոզ,

27. գրիպ (առողջապահության նախարարության կողմից համաճարակի հայտարարման կամ բռնկումների դեպքում),

28. խոլերա,

29. որովայնային տիֆ և պարատիֆ,

30. այլ սալմոնելոզային վարակներ,

31. շիգելյոզ,

32. չճշտված ծագումնաբանությամբ և այլ բակտերիալ ու վիրուսային սուր աղիքային հիվանդություններ,

33. տուբերկուլյոզի բոլոր ձևերը, այդ թվում` հիվանդ և կոնտակտավոր երեխաների առողջարանային բուժում:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
26.08.2019
N 2343-Ա
Հրաման