ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1871-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաշվեկշռում հաշվառված Երևան քաղաքի Էրեբունի 12/6 հասցեում գտնվող 600.3 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,0484 հեկտար հողամասը «սեփականության վկայական N 06032018-01-0219» (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշումը` «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2016 թվականի հունիսի 18-ին կնքված` քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Ծովակալ Իսակովի պող. N 22/9 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 67/0016 պայմանագրում կատարել փոփոխություն` «Ագրոքիմիական ծառայություն» բառերը փոխարինելով «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի և կազմակերպության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել պայմանագրերի կնքումը` պայմանագրերից բխող նոտարական վավերացման ու գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. նոյեմբերի
Երևան