Սեղմել Esc փակելու համար:
«ԴԵԶԻՎԱՅՊՍ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԵԶԻՎԱՅՊՍ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

31 հուլիսի 2019 թվականի N 2103-Լ

 

«ԴԵԶԻՎԱՅՊՍ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի հավելվածի 20-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` «Դեզիվայպս» ախտահանիչ անձեռոցիկների կիրառման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2019 թվականի հուլիսի 31-ի

N 2103-Լ հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ «ԴԵԶԻՎԱՅՊՍ» ԱԽՏԱՀԱՆԻՉ ԱՆՁԵՌՈՑԻԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Դեզիվայպս» ախտահանիչ անձեռոցիկները (այսուհետ` անձեռոցիկներ) իրենից ներկայացնում են սպիտակ ոչ գործվածքային նյութից պատրաստված մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ, հավասարաչափ տոգորված ախտահանիչ կոմպոզիցիայով (տոգորման լուծույթ): Տոգորման լուծույթն իրենից ներկայացնում է թափանցիկ (թույլատրվում է թեթև օպալեսցենցիա) անգույն հեղուկ էթիլային սպիրտի բնորոշ հոտով: Որպես ազդող նյութ` պարունակում է. էթիլային սպիրտ` 63.0% զանգվ., չորրորդական ամոնիումային միացությունների (ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի քլորիդ` 0.1% զանգվ., դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդ` 0.1% զանգվ.), քլորհեքսիդինի բիգլյուկոնատ` 0.5% զանգվ., կաթնաթթու` 0.1% զանգվ., ինչպես նաև լրացուցիչ հավելումներ և ջուր:

2. Անձեռոցիկները թողարկվում են 2 ձևով.

1) 130x190 մմ չափի 30-200 անձեռոցիկներից ծակոտկեն ժապավենի տեսքով, ձևավորված գլանաթափաթեթի տեսքով և փաթեթավորված պոլիմերային նյութից պատրաստված համապատասխան չափսերի բանկաների/անոթների մեջ կրկնակի սեղմիչ կափարիչով (ներքին կափարիչը ֆունկցիոնալ անցքով մեկ անձեռոցիկ քաշելու համար),

2) եռաշերտ կոմպոզիցիոն նյութից (պոլիէթիլեն, փայլաթիթեղ, թուղթ) անհատական հերմետիկ փաթեթների մեջ մեկական անձեռոցիկով («սաշե» փաթեթավորում) հետևյալ չափսերի` 60x100 մմ, 80x80 մմ, 130x190 մմ:

3. Անձեռոցիկների պիտանելիության ժամկետը 5 տարի է` արտադրողի փակ փաթեթավորմամբ, պահման պայմանների պահպանման դեպքում: Անոթի/բանկայի մեջ փաթեթավորված անձեռոցիկների պաշտպանիչ թաղանթը բացելուց հետո` 5 ամիս` պահման պայմանների պահպանման դեպքում:

4. Անձեռոցիկներն օժտված են հակամանրէային ակտիվությամբ գրամբացասական և գրամդրական մանրէների (այդ թվում` տուբերկուլյոզի միկրոբակտերիաների` թեստավորված Mycobacterium terrae-ի վրա, ներհիվանդանոցային վարակների (ՆՀՎ))` թեստավորված Պսևդոմոնաս աէռուգինոզայի (Pseudomonas aeruginosa) վրա), վիրուսների (մարդու բոլոր հայտնի ախտածին վիրուսների հանդեպ, այդ թվում` էնտերովիրուսային վարակների հարուցիչների, պոլիոմիելիտի, Կոքսակի, ECHO էնտերովիրուսների, ընդերային և արտաընդերային հեպատիտների, ՄԻԱՎ-վարակի, գրիպի, այդ թվում` «թռչնի» (A/H5N1), «խոզի» (A/H1N1), պարագրիպի, կարմրուկի, «ատիպիկ թոքաբորբի» (SARS), ՍՇՎՀ-ների, հերպետիկ, ադենովիրուսային, ցիտոմեգալովիրուսային վարակների և այլ հարուցիչների նկատմամբ), Կանդիդա և Տրիխոֆիտոն տեսակի սնկերի նկատմամբ:

5. Անձեռոցիկների տոգորման բաղադրությունը/կազմը ըստ սուր թունավորության չափանիշների, ստամոքսի մեջ և մաշկի վրա լցվելիս, համաձայն ԳՕՍՏ 12.1.007-76-ի, պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին: Տեղային գրգռող, մաշկային-ռեզորբտիվ և գերզգայունացնող հատկությունները միջոցի կիրառման առաջարկվող ռեժիմների ժամանակ արտահայտված չեն: Անձեռոցիկների տոգորման կազմությունն ունի չափավոր արտահայտված գրգռիչ ազդեցություն աչքի լորձաթաղանթի վրա: Համաձայն ախտահանիչ միջոցների ինհալյացիոն վտանգավորության աստիճանի դասակարգմանն ըստ սուր և ենթասուր բիոցիդ ազդեցության գոտիների կիրառման ռեժիմում (ոչ մեծ չափի մակերեսների շփում) միջոցը պատկանում է քիչ վտանգավոր նյութերի 4-րդ դասին:

6. Սահմանային թույլատրելի խտությունը (ՍԹԽ) աշխատակցային գոտու օդում.

1) էթիլային սպիրտի` 2000/1000 մգ/մ3 (գոլորշիներ, վտանգավորության 4-րդ դաս),

2) ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի քլորիդ` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս),

3) դիդեցիլդիմեթիլամոնիումի քլորիդ` 1 մգ/մ3 (աէրոզոլ, վտանգավորության 2-րդ դաս):

7. Անձեռոցիկները (130x190 մմ չափսի) նախատեսված են.

1) Տարբեր ուղղվածության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ԲԿ) (այդ թվում` վիրաբուժական, թերապևտիկ ուղղության և այլ), սանիտարական տրանսպորտի, շտապ բուժօգնության կայանների, լաբորատորիաների (մանրէաբանական, սնկաբանական, վիրուսաբանական, իմունոլոգիական, կլինիկական, քրեագիտական և այլ), դոնորային կետերի և արյան փոխներարկման կայանների, բուժսանմասերի անձնակազմի, դեղատնային կազմակերպությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման համար,

2) Կրթության, մշակույթի և սպորտի, այդ թվում` մանկական նախադպրոցական և դպրոցական կազմակերպությունների (ներառյալ` առողջարանային կազմակերպություններ, ճամբարներ, տուն-ինտերնատներ, ապաստարաններ և այլն), սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների (հաշմանդամների և տարեցների տներ և այլն), առողջարանա-կուրորտային (պանսիոնատների, առողջարանների, հանգստյան տների և այլ) կազմակերպությունների բուժաշխատողների ձեռքերի հիգիենիկ մշակման համար,

3) օծանելիքակոսմետիկական, դեղագործական, կենսատեխնոլոգիական և մանրէաբանական հաստատությունների աշխատակիցների, արտակարգ իրավիճակների գոտիներում, սպասարկման ոլորտի օբյեկտների (այդ թվում` վարսահարդարման, կոսմետոլոգիական, գեղեցկության, ՍՊԱ-սրահների, բաղնիք-լվացքատուն համալիրների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և այլն), ծիսական և թաղման ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, դիահերձարանների, հասարակական տրանսպորտի, հանրային սննդի հաստատությունների, կաթնախոհանոց, սննդի և մշակող արդյունաբերության հաստատությունների, առևտրի (այդ թվում գանձապահների և թղթադրամների հետ շփվող այլ անձանց) հաստատությունների աշխատակիցների ձեռքերի հիգիենիկ մշակման համար,

4) ոտնաթաթերի կանխարգելիչ մշակման համար,

5) Բժշկական կազմակերպություններում պացիենտների ներարկման և վիրահատական դաշտերի (այդ թվում` ինվազիվ միջամտություններ, մանիպուլյացիաներ, ներարկումներ, բուժական և ախտորոշիչ պունկցիաների` պերիֆերիկ և կենտրոնական անոթների, էպիդուրալ տարածության կաթետերիզացիայի, ողնուղեղային պունկցիայի, հոդերի պունկցիայի, արյան փոխներարկման և այլն իրականացնելուց առաջ)` միայն անհատական փաթեթավորմամբ մանրէազերծ անձեռոցիկների համար,

6) դոնորների, ինչպես նաև շտապ օգնության մեքենաներով տեղափոխման պայմաններում, վարակիչ օջախներում, արտակարգ իրավիճակների գոտիներում արմնկային ծալքի մշակման համար` միայն անհատական փաթեթավորմամբ մանրէազերծ անձեռոցիկների համար,

7) Բժշկական կազմակերպություններում բժշկական գործիքների և բժշկական տեխնիկայի, որոնք անմիջականորեն չեն շփվում պացիենտի հետ կամ կառուցվածքային առանձնահատկությունները թույլ չեն տալիս կիրառել ընկղմման մեթոդը (ծայրակալ/ծայրապանակ, միկրոշարժիչ մեխանիկական ծայրակալերին, լուսաամրացնող սարքերին և այլն) մակերեսների ախտահանման համար,

8) սենքերում ոչ մեծ մակերեսով կոշտ մակերեսների (բացառությամբ սպիրտների ազդեցության ենթակա նյութերից պատրաստվածների, օրինակ` ակրիլային ապակի) ախտահանման համար,

9) կոշտ գույքի (բազկաթոռի գլխակալ, արմնկակալ և այլն) մակերեսների ախտահանման և մաքրման համար,

10) Բժշկական կազմակերպություններում յուրաքանչյուր պացիենտից հետո ոչ մեծ մակերեսով մակերևույթների (այդ թվում` ատամնաբուժական կաբինետների օժանդակ սարքավորումների` բազկաթոռների գլխակալների, արմնկակալների, բռնակների, կոշտ կահույքի մակերեսների, ապարատների, պացիենտի հետ շփում չունեցող գործիքների արտաքին մակերեսների և այլն) ախտահանման և մաքրման համար,

11) սեղանների (այդ թվում` վիրահատարաններում, միջամտությունների սենյակներում, բարուրման սենյակներում, ծնարաններում), գինեկոլոգիական և ատամնաբուժական բազկաթոռների, մահճակալների, վերակենդանացման ներքնակների և այլնի ախտահանման և մաքրման համար,

12) համակարգիչների համալրող պարագաների (ստեղնաշար, միկրոֆոն, տպիչ և այլն), հեռախոսների և այլ գրասենյակային տեխնիկայի արտաքին մակերեսների ախտահանման և մաքրման համար,

13) լուսավորման սարքերի, շերտավարագույրերի և այլնի մակերեսների ախտահանման համար,

14) սնկային հիվանդությունների կանխարգելման նպատակով կոշիկների ներքին մակերեսների (կաշվից, մաշկալաթից, գործվածքից, ռետինից, պլաստիկից) ախտահանման համար:

8. Անհատական փաթեթավորմամբ մանրէազերծ անձեռոցիկները (60x100 մմ, 80x80 մմ չափսերի) նախատեսված են ներարկման դաշտի ախտահանման համար:

9. Անձեռոցիկները նախատեսված են կենցաղում օգտագործման համար (կենցաղի համար պիտակին համապատասխան):

 

2. ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

10. Պոլիմերային բանկաների/անոթների մե փաթեթավորված անձեռոցիկներն օգտագործվում են գլանափաթեթի մեջտեղից: Եթե օգտագործման ընթացքում ծայրային անձեռոցիկը չորացել է, ապա այն անհրաժեշտ է դեն նետել և օգտագործել հաջորդը:

11. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Չի թույլատրվում օգտագործել անձեռոցիկները սպիրտների ազդեցության ենթակա նյութերից պատրաստված մակերեսների մշակման համար (լաքապատ, պատրաստված ակրիլային ապակուց կամ այլ նյութերից, որոնք ենթակա են սպիրտների ազդեցությանը):

12. Անհատական փաթեթների մեջ փաթեթավորված անձեռոցիկները` բացել փաթեթն անմիջապես օգտագործումից առաջ, հանել այն, բաց անել և անմիջապես իրականացնել մշակումը:

13. Ձեռքերի հիգիենիկ մշակում. Բացել փաթեթը, արագ հանել և բաց անել անձեռոցիկը, հանգամանորեն մշակել ձեռքերը, հատուկ ուշադրություն դարձնելով մատների ծայրերին և ձեռքերի միջմատնային տարածություններին, մշակման ժամանակը` 20 վայրկյանից ոչ պակաս: Վիրուսային վարակների կանխարգելման համար մշակումն իրականացնում են մեկանգամյա, մշակման ժամանակը` 30 վայրկյանից ոչ պակաս: Տուբերկուլյոզի (M. terrae) կանխարգելման համար մշակումն իրականացնում են կրկնակի, ամեն անգամ օգտագործելով նոր անձեռոցիկ, մշակման ընդհանուր ժամանակը` 1 րոպեից ոչ պակաս:

14. Ներարկման դաշտի մաշկի մշակում (միայն անհատական փաթեթավորմամբ մանրէազերծ անձեռոցիկների համար). Բացել փաթեթը, արագ հանել և բաց անել անձեռոցիկը, հանգամանորեն մշակել ներարկման դաշտի մաշկը: Մշակումն ավարտելուց հետո պահաժամ` 30 վայրկյանից ոչ պակաս:

15. Վիրահատական դաշտի մաշկի, դոնորների արմնկային ծալքի մշակում, մաշկի մշակում կաթետերի տեղադրումից և հոդի պունկցիայից առաջ (միայն անհատական փաթեթավորմամբ մանրէազերծ անձեռոցիկների համար). Բացել փաթեթը, արագ հանել և բաց անել անձեռոցիկը: Մաշկը կրկնակի մշակել միևնույն ուղղությամբ երկու տարբեր անձեռոցիկներով: Մշակումն ավարտելուց հետո պահաժամ` 2 րոպե:

16. Ոտնաթաթերի կանխարգելիչ մշակում. Յուրաքանչյուր ոտնաթաթի մաշկը հանգամանորեն մշակել տարբեր անձեռոցիկներով: Յուրաքանչյուր ոտնաթաթը մշակել 30 վայրկյանից ոչ պակաս:

17. Բժշկական գործիքները և բժշկական տեխնիկան, որն անմիջականորեն չի շփվում պացիենտի հետ կամ որոնց կառուցվածքային առանձնահատկությունները թույլ չեն տալիս կիրառել ընկղմման մեթոդը, մշակվում են սույն հրահանգի Աղյուսակ 2-ում ներկայացված ռեժիմներով և հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործիքի արտադրող-ընկերության խորհուրդները:

18. Ոչ մեծ չափի մակերեսների ախտահանում. Բացել փաթեթը, արագ հանել անձեռոցիկը, բաց անել այն և մանրակրկիտ շփել մշակվող մակերեսը: Մեկ անձեռոցիկը նախատեսված է 0.2 մ2 ոչ ավել մակերեսի մշակման համար: Տարբեր ծագման վարակների ժամանակ ախտահանիչ պահաժամերը ներկայացված են սույն հրահանգի Աղյուսակ 1-ում: Մշակվող մակերեսների վրա կենսաբանական աղտոտման (օրգանական և այլ) առկայության դեպքում անհրաժեշտ է մեկ անձեռոցիկով հեռացնել աղտոտվածությունը, իսկ մյուսով իրականացնել կրկնակի մշակում համաձայն սույն հրահանգի Աղյուսակ 1-ում ներկայացված ռեժիմների: Անձեռոցիկը թափել բժշկական թափոնների համար տարողության մեջ` հետագա օգտահանության համար:

19. Կոշիկների ներքին մակերեսի ախտահանում. Կոշիկների ներքին մակերեսը մշակում են երկու անգամ: Ախտահանման ընդհանուր ժամանակը 15 րոպե է: Կոշիկների մեկ զույգի համար օգտագործվում է 4 անձեռոցիկ` 1 անձեռոցիկ 1 մշակման համար:

 

Աղյուսակ 1

 

Տարբեր մակերեսների վարակազերծման ռեժիմներ անձեռոցիկներով

 

._____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտ       |Վարակի տեսակ             |Մշակման |Մշակման  |

|                        |                         |ժամանակ,|եղանակ   |

|                        |                         |րոպե    |         |

|________________________|_________________________|________|_________|

|Ոչ մեծ չափերի մակերեսներ|Մանրէային (բացառությամբ  |  0.5   |Շփում    |

|սենքերում, կահավորանքի  |տուբերկուլյոզի)          |        |         |

|պարագաներ, սարքեր,      |_________________________|________|_________|

|բժշկական սարքավորումներ,|Մանրէային (բացառությամբ  |   1    |Շփում    |

|սանիտարական տրանսպորտի  |տուբերկուլյոզի), սնկային |        |         |

|օբյեկտներ և  այլն       |(կանդիդոզներ), վիրուսային|        |         |

|                        |_________________________|________|_________|

|                        |Մանրէային (բացառությամբ  |    3   |Շփում    |

|                        |տուբերկուլյոզի), սնկային |        |         |

|                        |(կանդիդոզներ,            |        |         |

|                        |դերմատոֆիտիաներ),        |        |         |

|                        |վիրուսային               |        |         |

|________________________|_________________________|________|_________|

|Ոչ մեծ չափերի մակերեսներ|Մանրէային (ներառյալ`     |   10   |Կրկնակի  |

|սենքերում, կահավորանքի  |տուբերկուլյոզ`           |        |շփում    |

|պարագաներ, սարքեր,      |M. terrae), սնկային      |        |(5 րոպե  |

|բժշկական սարքավորումներ,|(կանդիդոզներ,            |        |ընդմիջու-|

|սանիտարական տրանսպորտի  |դերմատոֆիտիաներ),        |        |մով)     |

|օբյեկտներ և  այլն       |վիրուսային               |        |         |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Բժշկական գործիքների, բժշկական տեխնիկայի մակերեսների (որոնք

անմիջականորեն չեն դիպչում պացիենտին կամ որոնց կառուցվածքային

առանձնահատկությունները թույլ չեն տալիս կիրառել ընկղմման մեթոդը)

ախտահանման ռեժիմներ անձեռոցիկներով

 

.____________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտ   |Վարակի տեսակ                |Մշակման |Մշակման  |

|                    |                            |ժամանակ,|եղանակ   |

|                    |                            |րոպե    |         |

|____________________|____________________________|________|_________|

|Բժշկական գործիքների,|Մանրէային (բացառությամբ     |   5    |Կրկնակի  |

|բժշկական տեխնիկայի  |տուբերկուլյոզի), սնկային    |        |շփում    |

|մակերեսներ          |(կանդիդոզներ), վիրուսային   |        |(1 րոպե  |

|                    |                            |        |ընդմիջու-|

|                    |                            |        |մով)     |

|                    |____________________________|________|_________|

|                    |Մանրէային (բացառությամբ     |   10   |Կրկնակի  |

|                    |տուբերկուլյոզի), սնկային    |        |շփում    |

|                    |(կանդիդոզներ,               |        |(5 րոպե  |

|                    |դերմատոֆիտիաներ), վիրուսային|        |ընդմիջու-|

|                    |                            |        |մով)     |

|                    |____________________________|________|_________|

|                    |Մանրէային (ներառյալ`        |   15   |Կրկնակի  |

|                    |տուբերկուլյոզ` M. terrae),  |        |շփում    |

|                    |սնկային (կանդիդոզներ,       |        |(5 րոպե  |

|                    |դերմատոֆիտիաներ), վիրուսային|        |ընդմիջու-|

|                    |                            |        |մով)     |

.____________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

Մակերեսների կանխարգելիչ ախտահանման ռեժիմներ անձեռոցիկներով

 

._________________________________________________________________.

|Ախտահանման օբյեկտ                               |Մշակման |Մշակման|

|                                                |ժամանակ,|եղանակ |

|                                                |րոպե    |       |

|________________________________________________|________|_______|

|Դռան բռնակներ, անջատիչներ, հեռախոսի ապարատների  |    1   |Շփում  |

|լսափողներ, լրագրի և  ճաշի սեղաններ, բազկաթոռների|        |       |

|արմնկակալներ, զուգարանային դարակաշարեր,         |        |       |

|պահարանիկներ, ծորակների բռնակներ,               |        |       |

|սանհանգույցներում զուգարանակոնքերի նստատեղեր և  |        |       |

|այլն                                            |        |       |

._________________________________________________________________.

 

3. ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

20. Միջոցը կիրառել միայն ըստ նշանակության` համաձայն կիրառման հրահանգի:

21. Չօգտագործել վերքերի և լորձաթաղանթների մշակման համար:

22. Խուսափել տոգորման լուծույթի աչքերի մեջ լցվելուց:

23. Չմշակել օբյեկտների մակերեսները, որոնք փչանում են սպիրտների ազդեցությունից:

24. Պիտանելիության ժամկետն անցնելուց հետո կամ անձեռոցիկների չորանալու, ինչպես նաև սխալ պահպանման դեպքում օգտագործումն արգելվում է:

25. Ոչ մեծ չափի մակերեսների և օբյեկտների մշակումը ծախսի նորմերի պահպանման դեպքում թույլատրվում է իրականացնել առանց անհատական պաշտպանման միջոցների մարդկանց ներկայությամբ:

 

4. ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

26. Տոգորման լուծույթի աչքերի մեջ պատահական լցվելու դեպքում դրանք առատորեն լվանալ հոսող ջրով և կաթեցնել նատրիումի սուլֆացիլի 20%-30% լուծույթ: Անհրաժեշտության դեպքում դիմել ակնաբույժի:

27. Շնչառական օրգանների գրգռման նշանների հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել աշխատանքը, տուժածին դուրս հանել մաքուր օդի, բերանը և քիթըմպանը ողողել ջրով:

28. Մաշկի վրա գրգռվածության, ցանի հայտնվելու դեպքում անհրաժեշտ է դադարեցնել անձեռոցիկների օգտագործումը, ձեռքերը լվանալ ջրով և օճառով:

 

5. ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

29. Միջոցը փոխադրվում է վերգետնյա տրանսպորտի բոլոր ծածկված տրանսպորտի միջոցներով` համապատասխան բեռների փոխադրման կանոններին, որոնք գործում են տրանսպորտի այդ միջոցների վրա և երաշխավորում են միջոցի և տարողության պահպանվածությունը:

30. Միջոցը պահպանում են արտադրողի սեղմ փակ տարողության մեջ, չոր լավ օդափոխվող ծածկած պահեստային սենքերում, որոնք ապահովում են պաշտպանվածությունը արևի ուղիղ ճառագայթներից, տաքացուցիչ սարքերից և բաց կրակից հեռու, +30oC ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում, դեղամիջոցներից առանձին, երեխաների համար անհասանելի տեղերում:

31. Վթարային իրավիճակում (արտադրողական տուփի ամբողջականության խախտման դեպքում) անձեռոցիկներն անհրաժեշտ է հավաքել և ուղարկել օգտահանության:

 

6. ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

 

32. Որակի ցուցանիշներով միջոցը պետք է համապատասխանի սույն հրահանգի աղյուսակ 4-ում ներկայացված նորմաներին:

33. Աղյուսակ 4

 

._____________________________________________________________________.

| |Հսկվող ցուցանիշներ          |                Նորմա                 |

|_|____________________________|______________________________________|

|1|Արտաքին տեսք, գույն և  հոտ  |Հավասարաչափ տոգորված անձեռոցիկներ     |

| |                            |սպիտակ գույնի ոչ գործվածքային նյութից |

| |                            |էթիլ սպիրտի բնորոշ հոտով              |

|_|____________________________|______________________________________|

|2|Անձեռոցիկի չափսերը, մմ      |  130 x 90  |  80 x 80   |  60 x 100  |

| |                            |  (+-20)    |  (+-5)     |  (+-5)     |

|_|____________________________|____________|____________|____________|

|3|Անձեռոցիկների քանակ         |            |            |            |

| |սպառողական տուփի մեջ.       |            |            |            |

| |- պոլիմերային բանկայի մեջ   |   30-200   |     -      |      -     |

| |- անհատական տուփի մեջ       |    1       |     1      |      1     |

|_|____________________________|____________|____________|____________|

|4|Մեկ անձեռոցիկի տոգորման     |5.50 +- 0.50|2.00 +- 0.15|1.70 +- 0.15|

| |լուծույթի զանգված, գր       |            |            |            |

|_|____________________________|______________________________________|

|5|Տոգորման լուծույթում էթիլ   |             63.0 +- 3.0              |

| |սպիրտի զանգվածային մասը, %  |                                      |

|_|____________________________|______________________________________|

|6|Տոգորման լուծույթում        |             0.20 +- 0.02             |

| |ալկիլդիմեթիլբենզիլամոնիումի |                                      |

| |քլորիդի և                   |                                      |

| |դիդեցիլդիմեթիլամոնիումի     |                                      |

| |քլորիդի (գումարային)        |                                      |

| |զանգվածային մասը, %         |                                      |

|_|____________________________|______________________________________|

|7|Տոգորման լուծույթում        |             0.50 +- 0.05             |

| |քլորհեքսիդինի բիգլյուկոնատի |                                      |

| |զանգվածային մասը, %         |                                      |

|_|____________________________|______________________________________|

|8|Տոգորման լուծույթում        |             0.10 +- 0.01             |

| |կաթնաթթվի զանգվածային մասը, |                                      |

| |%                           |                                      |

._____________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
31.07.2019
N 2103-Լ
Հրաման