Սեղմել Esc փակելու համար:
«ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ «ԱՐԱՐԱՏ» ԳՈՐԾԱՐԱՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ «ԱՐԱՐԱՏ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՍԵ ...

 

 

040.0457.100800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 457

 

i

«ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ «ԱՐԱՐԱՏ» ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «ԵրՊԻՏ-Վին Կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերությանը (հայտնի գնորդ):

2. Սահմանել մասնավորեցման ենթակա «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքը` 300000 ԱՄՆ-ի դոլարի կամ դրան համարժեք դրամի չափով:

Գնորդը բաժնետոմսերի վաճառքի գինը վճարում է մասնավորեցման պայմանագրի կնքման պահից հետո`

առաջին մուծում` 10 օրվա ընթացքում 50000 ԱՄՆ-ի դոլար,

երկրորդ մուծում` մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը` 100000 ԱՄՆ-ի դոլար,

երրորդ մուծում` մինչև 2001 թվականի հունիսի 1-ը` 150000 ԱՄՆ-ի դոլար:

3. «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 888507,2 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի կարճաժամկետ վարկեր` 45566 հազ. դրամ.

հաշվարկներ բյուջեի հետ` 202230,2 հազ. դրամ.

հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատավարձի վճարման գծով` 3319,2 հազ. դրամ.

հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 1126,4 հազ. դրամ.

հաշվարկներ սոցիալական ապահովագրության գծով` 17884,7 հազ. դրամ.

հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ` 617984,4 հազ. դրամ (համաձայն Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Խոլոդ-2» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրի (1998 թվականի հունվարի 19) և համեմատական ակտի (2000 թվականի հունվարի 1), Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմված հաշվեկշռի «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվում 617984,4 հազ. դրամից 338254 հազ. դրամը փաստացի 2650 հազ. ԱՄՆ-ի դոլար է (նշված անհամապատասխանությունն առաջացել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման հետևանքով).

հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ` 396,3 հազ. դրամ:

4. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել գնորդի կողմից ստանձնվող հետևյալ պարտավորությունները`

ա) գնորդը պարտավորվում է 2000-2004 թվականներին յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից մթերել առնվազն 2000 տոննա խաղող.

բ) «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրից բխող պարտավորություններն են`

գնորդն իր, իր հետ փոխկապակցված անձանց (բաժնետերեր, իր կամ բաժնետիրոջ դուստր ու կախյալ ընկերություն և այլն) և գնվող գործարանի կողմից պարտավորվում է մինչև 2004 թվականի հունիսի 30-ը չարտադրել և չիրացնել կոնյակ, բրենդի, «Հայկական կոնյակ», «Հայկական բրենդի» անվանումներով ոգելից խմիչքներ.

գնորդը պետք է երաշխավորի արտադրվող կոնյակների, բրենդիների և գինիների համար, «Հայկական կոնյակ», «Հայկական բրենդի» անվանումների և դրանց թարգմանությունների, ինչպես նաև «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետությունում գրանցված «Արարատ» լոգոյի և այլ ապրանքային նշանների ու դրանց շփոթելու աստիճան նման նշանների չօգտագործումը` անկախ դրանք Երևանի կոնյակի գործարանի անունով Ռուսաստանի Դաշնությունում գրանցված լինելու կամ չլինելու հանգամանքից.

գնորդը պետք է պարտավորվի որոշակի ժամկետում մասնավորեցվող ընկերության կանոնադրական կապիտալում կատարել այնքան ներդրում, որն անհրաժեշտ կլինի մասնավորեցվող ընկերության բոլոր պարտքերը մարելու համար, կամ պարտատերերի համաձայնությամբ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 391 հոդվածին համապատասխան, կստանձնի մասնավորեցվող ընկերության պարտքերը` բացառելով անվճարունակ ճանաչելը և արտադրական կառույցների ու սպիրտի պաշարների անվերահսկելի վաճառքը.

ընկերությունը մասնավորեցումից հետո առնվազն մինչև 2004 թվականի հունիսի 30-ը պետք է գործի որպես փակ բաժնետիրական ընկերություն, և գնորդն իրավունք չի ունենալու իր բաժնետոմսերն այդ ժամանակաընթացքում օտարելու, վարձակալության տալու կամ գրավադնելու երրորդ անձի` առանց սույն որոշմամբ սահմանված պարտավորություններն ամենայն հստակությամբ վերջինիս կողմից ստանձնման.

գնորդն իրավունք չունի առնվազն մինչև 2004 թվականի հունիսի 30-ը իր նախաձեռնությամբ օտարելու, գրավադնելու կամ վարձակալության տալու մասնավորեցվող ընկերության արտադրական այն կառույցները, որոնք հնարավոր է օգտագործել կոնյակի արտադրության համար, եթե նոր գնորդները, գրավառուները կամ վարձակալներն ամենայն հստակությամբ չեն ստանձնում սույն որոշմամբ սահմանված պարտավորությունները:

5. Մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ Հայաստանի Հանրապետությունն իրավունք ունի պայմանագրից բխող պարտավորությունների կատարման վերահսկման իրավունքը փոխանցելու երրորդ անձի:

6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 10-օրյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման (առուվաճառքի) մասին» մասնավորեցման պայմանագիր:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2000
N 457
Որոշում