ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1953-Ա
ՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի Կալինինի 6 հասցեում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկից 15684,3 դրամ սկզբնական արժեքով (վերագնահատված արժեքը` 3 909 167.62 դրամ), 34.1 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` Պրոբացիայի ծառայության տարածքային ստորաբաժանման տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի
Երևան