Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունվարի 1994թ. թիվ 35

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՐՄԻՆԱԲԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տերմինաբանական պետական հանձնաժողովը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երկշաբաթյա ժամկետում իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տերմինաբանական պետական հանձնաժողովի լուծարման աշխատանքները` ապահովելով ազատված աշխատողների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տերմինաբանական պետական հանձնաժողովի գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության տնօրինությանը:

4. Ուժը կորցրած ճանաչել`

ա) Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի փետրվարի 2Օ-ի «Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 108 որոշումը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նոր կառուցվածքի հետ կապված միջոցառումների մասին» թիվ 54 որոշման 2-րդ կետի «ը» ենթակետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.01.1994
N 35
Որոշում