Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՆՈՒԿ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՆՈՒԿ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՀ ՊԱ ...

 

 

040.0462.100800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2000 թվականի N 462

 

«ՄԱՆՈՒԿ» ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպությունը 1998 թվականից սկսած մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է առաքել բեռներ (սնունդ, հագուստ, դեղորայք, բժշկական սարքավորումներ, շինանյութ), մասնակցել է աղետի գոտու վերականգնման աշխատանքներին, 1993-1994 թվականներին` Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ ճգնաժամի տարիներին (ձմռան 3 ամսվա ընթացքում) յուրաքանչյուր բաժանորդի համար վճարել է 100 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի վճարը, ինչպես նաև 1992 թվականին Արմավիրի պահածոների գործարանում կազմակերպել է մանկական սննդի արտադրություն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մանուկ» համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպությանը:

2. Սահմանել «Մանուկ» համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնեմասի վաճառքի գինը` մեկ ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

3. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2000
N 462
Որոշում