ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
2 դեկտեմբերի 2020 թվականի N 31-Ն
ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԲՈՒԺԵԼԻ ՓՈՒԼՈՒՄ ՄԱՇԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Քրոնիկական զարգացող հիվանդությունների անբուժելի փուլում մաշկի վնասվածքներով պացիենտների վարման գործելակարգ»-ը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Թորոսյան
Հավելված
Առողջապահության նախարարի
02 դեկտեմբեր 2020 թ.
N 31-Ն հրաման
ՔՐՈՆԻԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆԲՈՒԺԵԼԻ ՓՈՒԼՈՒՄ ՄԱՇԿԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Մաշկի վնասվածքը` մաշկի ամբողջականության և ֆունկցիայի խանգարումն է տարբեր պատճառներով` քիմիաթերապևտիկ ախտահարումներ, ճառագայթային վնասվածքներ, պառկելախոցեր, խոցեր, մաշկի չարորակ ախտահարում, լիմֆադեմա:
2. Պառկելախոցերի դասակարգում կատարվել է ԱՔՀԳ (AHCPR) կողմից 1992 թվականից սկսած, որտեղ տրվել են պառկելախոցերի հետևյալ տեսակներն ու աստիճանը.
1) 1-ին աստիճան` մաշկի էրիթեմա, խոցի զարգացման նախանշան.
2) 2-րդ աստիճան` մաշկի մասնակի կորուստ, որը ներառում է էպիդերմիսը և / կամ ամբողջական մաշկը: Մակերեսային խոցն ունի քերծվածքի, բշտիկի կամ մակերեսային խառնարանի տեսք.
3) 3-րդ աստիճան` հյուսվածքի կորուստ մաշկի ողջ հաստությամբ` ենթամաշկային ճարպաբջջանքի վնասմամբ կամ մեռուկացումով, որն ունի խորություն, բայց չկա անցում փակեղից դուրս: Խոցն ունի խառնարանի տեսք` շրջապատող հյուսվածքի վնասումով կամ առանց դրա վնասման.
4) 4-րդ աստիճան` հյուսվածքի կորուստ մաշկի ողջ հաստությամբ` լայնածավալ դեստրուկցիայով, հյուսվածքի քայքայում, մեռուկացում` մաշկի, ենթամաշկային ճարպաբջջանքի, մկանների, ոսկրերի կամ հենման կառուցվածքների, ջլերի, հոդապարկերի վնասումով:
2. ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՊԱՑԻԵՆՏԻ ՄՈԴԵԼ
3. Սույն գործելակարգի պացիենտի մոդելն է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից սպասարկվող անբուժելի փուլի մաշկի վնասումով ուղեկցվող քրոնիկական զարգացող հիվանդություններով պացիենտը (տես` Աղյուսակ 1):
Աղյուսակ 1
._____________________________________________________________________.
|Մոդելի պարտադիր բաղադրիչ |Բաղադրիչի նկարագրությունը |
|___________________________|_________________________________________|
|Նոզոլոգիական ձև | |
|___________________________|_________________________________________|
|Տարիքային կարգավիճակ |Մեծահասակներ |
|___________________________|_________________________________________|
|Հիվանդության աստիճան |Ցանկացած |
|___________________________|_________________________________________|
|Հիվանդության փուլ |Ցանկացած |
|___________________________|_________________________________________|
|Բարդություններ |Անկախ բարդություններից |
|___________________________|_________________________________________|
|Կոդը ըստ ՀՄԴ-10 |B20-B24, C00-C97, E10-E11, G20, |
| |G81-G83, G92-G93, I10-I13, I25, I27, I50,|
| |I69, J44, J90-J91, J96, K70.3-K70.4, |
| |K71.7, K72, K74, N18-N19, S72.0 |
|___________________________|_________________________________________|
|Բուժօգնության ցուցաբերման |Հիվանդանոցային և արտահիվանդանոցային |
|պայմաններ | |
._____________________________________________________________________.
Սույն գործելակարգում օգտագործվող հապավումներ
ԱՔՀԳ (AHCPR) - Առողջապահության քաղաքականության և հետազոտման գործակալություն
ՈՒՁՀ - ուլտրաձայնային հետազոտություն
ԻԹԲ - ինտենսիվ թերապիայի բաժանմունք
ՀՄԴ -10 - Հիվանդությունների միջազգային դասակարգում
3. ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
4. Գանգատներ`
1) պառկելախոցեր կամ մաշկի այլ վնասումներ:
5. Անամնեզ`
1) քրոնիկական զարգացող հիվանդության մասին տեղեկություն.
2) մաշկի վնասման ժամկետների պարզում` տնային խնամքի պայմաններում:
6. Կլինիկական զննման տվյալներ`
1) մաշկային ծածկույթների զննում.
2) մաշկի արտաքին տեսք.
3) մաշկի այտուցվածություն.
4) ինֆեկցիաների առկայություն.
5) երկարատև բորբոքումների առկայություն:
4. ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Լաբորատոր հետազոտությունների իրականացում`
1) որոնք անհրաժեշտ են համախտանիշը ախտորոշելու համար` պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հոսպիտալացվելուց առաջ ուղղվածությունը որոշելու համար.
2) արյան մեջ գլյուկոզայի որոշում գլիկոմետրի օգնությամբ շաքարային դիաբետի կամ դրա կասկածի դեպքում:
8. Պալիատիվ բժշկական օգնության ապահովման համար բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև ոչ բժշկական կազմակերպություններում, նախքան հոսպիտալացնելը, համախտանիշը ախտորոշելու համար գործիքային հետազոտություններ չեն իրականացվում:
5. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
9. Պալիատիվ բժշկական օգնությունը պառկելախոցերի դեպքում կարող է տրամադրվել ոչ դեղորայքային և դեղորայքային եղանակներով:
10. Ոչ դեղորայքային պալիատիվ բժշկական օգնություն`
1) ընդհանուր հիգիենա, մաշկի խնամք`
ա. խուսափել վնաս պատճառող գործողություններից (սրբիչով մշակում և այլն).
բ. խոնավացնող միջոցների օգտագործում` մաշկի ախտահարման ռիսկ ունեցող տարածքներում.
գ. բացառում մաշկի երկարատև շփումը թաց սպիտակեղենի հետ (ակամա ֆիզիոլոգիական արտազատումների դեպքում):
2) Հակապառկելախոցային ներքնակների օգտագործում`
ա. չոր և մաքուր, փափուկ և առանց ծալքերի անկողնային սպիտակեղեն, որի վրա պառկած է պացիենտը (սավանը պիտի լինի ձգված` ծայրերը ամրացված ներքնակին կամ այլ կերպ).
բ. պարբերաբար պետք է համոզվել, որ անկողնում փշրանքներ, մնացորդներ չկան:
3) Պասիվ շարժունակության ապահովում յուրաքանչյուր 2 ժամը մեկ:
4) Սննդակարգի, հատուկ ռեժիմի պահպանում և այլն:
11. Դեղորայքային պալիատիվ բժշկական օգնություն`
1) դեղի ընտրության մարտավարությունը կախված է տվյալ պահին պացիենտի սոմատիկ վիճակից.
2) օգտագործվող դեղերի հիմնական խմբերն են`
ա. էլետրոլիտային լուծույթներ.
բ. հականեխիչներ.
գ. տեղային ազդեցության մաշկի բուժմանն ուղղված դեղեր.
դ. ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր.
ե. հակամանրէային և հակամակաբուծային դեղեր.
զ. հակաբիոտիկներ.
է. ոչօփիոիդային անալգետիկներ:
3) Այլ դեղեր`
ա. տեղային կիրառման մաշկային հակամանրէային դեղեր.
բ. մաշկային ծածկույթի բջիջների պրոլիֆերացիայի և դիֆերենցիայի գործընթացների վրա ազդող դեղեր.
գ. ֆիբրինոլիտիկներ և հեմոստատիկներ, տեղային ազդեցության հեմոստատիկներ:
6. ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ
12. Վիրաբուժական միջամտության համար անհրաժեշտ է մանրակրկիտ նկարագրություն և հիմնավորում:
13. Պառկելախոցի վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը դիտարկել դեղորայքային բուժման անարդյունավետության հաստատման, պալիատիվ բժշկական օգնության արդյունավետության հիմնական ցուցիչների և չափանիշների բացակայության դեպքերում:
14. Անհրաժեշտության դեպքում կատարվում է պառկելախոցի վիրաբուժական մշակում:
7. ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ
15. Պալիատիվ բժշկական օգնության նպատակներն են`
1) պալիատիվ խնամքի նպատակն է պառկելախոցերի կամ մաշկի այլ վնասվածքների զարգացումը կանգնեցնելը.
2) ցավի ու անհանգստության վերացումը կամ մեղմացումը, որոնք պայմանավորված են պառկելախոցերի կամ մաշկի այլ վնասումների առաջացումով.
3) հոտի և էքսուդատների վերացումը և/կամ նվազեցումը.
4) մաշկի վնասված տարածքների վարակման վտանգի նվազեցումը:
16. Պալիատիվ խնամքի հաստատություններ ընդունվելու ցուցումներից են`
1) ուռուցքային կամ սոմատիկ հիվանդությամբ պացիենտները, որոնք արդեն հիվանդության անբուժելի փուլում են, սոցիալական ոչ բավարար պայմանների առկայությունը (բուժում և պատշաճ խնամք ապահովելու պայմանների բացակայություն տանը).
2) քաղցկեղով կամ սոմատիկ անբուժելի հիվանդությամբ պացիենտի հոգեբանական անհարմարության (դիսկոմֆորտի) առկայություն բնակության վայրում և՛ պացիենտի, և՛ հարազատների, և՛ խնամակալների մոտ:
17. Հոսպիտալացման համար պարտադիր պայման է բժշկական փաստաթղթի առկայությունը, որը տրամադրվում է բժշկական համապատասխան կազմակերպության (կազմակերպությունների) կողմից, որով հաստատվում է պացիենտի մոտ զարգացող քրոնիկական հիվանդության անբուժելի փուլի մասին տեղեկատվությունը:
18. Կանխատեսումը և հետագա վերահսկումը կատարվում են, երբ`
1) պացիենտները հիվանդության անբուժելի փուլում են.
2) պացիենտների 80%-ի մոտ դիտվում է հիվանդության ծանր և (կամ) սրընթաց զարգացում:
19. Հետագա կառավարումը կատարվում է պացիենտների հսկմամբ արտահիվանդանոցային պայմաններում` հիվանդանոցի և/կամ հոսփիսի բժշկի խորհուրդների կատարմամբ` տնային պայմաններում, անհրաժեշտության դեպքում իրականացվում է բժշկի կողմից կրկնակի խորհրդատվություն, զննում և ախտաբանական վիճակի շտկում:
20. Կրկնակի հոսպիտալացումը ցուցված է միայն վերը նշված միջոցառումների ճշգրիտ կատարման անարդյունավետության և վիճակի վատթարացման դեպքում:
8. ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿԵՐ
8.1. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՆԿ)
Աղյուսակ 2
._________________________________________________________________________.
|Ծածկա-|Անվանում |Տրամա- |Միջին|Ստորաբաժանում|Մասնագետ |Կատար-|
|գիր | |դըրման |քանակ| | |ման |
|Սերիա*| |հաճախա-| | | |ժամկետ|
| | |կանու- | | | | |
| | |թյուն | | | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան ընդհանուր |0.2 |1 |Լաբորատոր |Լաբորատոր |14 օր |
| |հետազոտություն | | |ախտորոշման |ախտորոշման | |
| |լեյկոֆորմուլայով | | |ծառայություն |ծառայության | |
| | | | | |բուժքույր/ | |
| | | | | |Բժիշկ | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |0.2 |1 |Լաբորատոր |Լաբորատոր |14 օր |
| |գլյուկոզայի | | |ախտորոշման |ախտորոշման | |
| |մակարդակի որոշում| | |ծառայություն |ծառայության | |
| | | | | |բուժքույր/ | |
| | | | | |Բժիշկ | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Արյան մեջ |0.2 |1 |Լաբորատոր |Լաբորատոր |14 օր |
| |կրեատինի | | |ախտորոշման |ախտորոշման | |
| |մակարդակի որոշում| | |ծառայություն |ծառայության | |
| | | | | |բուժքույր/ | |
| | | | | |Բժիշկ | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Էլեկտրասրտագրու- |0.2 |1 |Տանը, հիվան- |Պալիատիվ թիմի|14 օր |
| |թյուն | | |դանոցում, |բուժքույր | |
| | | | |պալիատիվ | | |
| | | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Զարկերակային |1 |52 |Տանը, հիվան- |Պալիատիվ թիմի|14 օր |
| |ճնշման չափում | | |դանոցում, |բուժքույր | |
| | | | |պալիատիվ | | |
| | | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ջերմաչափում |1 |14 |Տանը, հիվան- |ԻԹԲ-ի |14 օր |
| | | | |դանոցում, |Բուժքույր | |
| | | | |պալիատիվ | | |
| | | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Սրտի կծկումների |1 |52 |Տանը, հիվան- | |14 օր |
| |հաճախականության | | |դանոցում, | | |
| |չափում | | |պալիատիվ | | |
| | | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Պուլսօքսիմետրիա |1 |14 |Տանը, հիվան- | |14 օր |
| | | | |դանոցում, | | |
| | | | |պալիատիվ | | |
| | | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Որովայնի և փոքր |0.2 |1 |Ճառագայթաբա- |Բժիշկ - |14 օր |
| |կոնքի ՈՒՁՀ | | |նական |ճառագայթաբան/| |
| | | | |ախտորոշման |տեխնիկ | |
| | | | |ծառայություն | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ծայրամասային |1 |4 |Տանը, հիվան- |Պալիատիվ |14 օր |
| |երակային կաթետերի| | |դանոցում, |խնամքի թիմի | |
| |տեղադրում | | |պալիատիվ |Բուժքույր | |
| | | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Նեղ մասնագետի |0.5 |2 |Տանը, հիվան- |Բժիշկ նեղ |14 օր |
| |խորհրդատվություն | | |դանոցում, |մասնագետ | |
| | | | |պալիատիվ | | |
| | | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
|______|_________________|_______|_____|_____________|_____________|______|
| |Ինտենսիվ |0.2 |1 |Հիվանդանոցում|Անեսթեզիոլոգ-|14 օր |
| |թերապևտի | | |պալիատիվ |ռեանիմատոլոգ | |
| |խորհրդատվություն | | |բաժանմունքում| | |
| | | | |կամ այլ նեղ | | |
| | | | |մասնագիտացված| | |
| | | | |խնամքի | | |
| | | | |կենտրոնում | | |
._________________________________________________________________________.
* Ուղեգրման ձևաթղթերը լրացնել ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի 318-Ն որոշմամբ հաստատված Հավելված N 7-ի կարգի համաձայն:
8.2. ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐ, ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿ)
Աղյուսակ 3
._____________________________________________________________________.
|Պարագայի անվանումը |Քանակը` մեկ օրվա |Կիրառման |
| |համար |տևողությունը |
|___________________________________|___________________|_____________|
|Ն/ե ներարկման համակարգ |1 |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Ներարկիչ 2 մլ, 5 մլ, 10 մլ, 20 մլ |30 |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Ենթ/մ ներարկումների համար փոքր |1 հատ 3-10 օրվա |14 օր |
|երակներ ներարկումներ անելու համար | | |
|թիթեռնիկավոր հարմարանքներ | | |
|___________________________________|___________________|_____________|
|Ներերակային կաթետերներ N 18G, 20G, |1 |10 օր |
| 22G 24G, | | |
|___________________________________|___________________|_____________|
|Ալկոհոլային անձեռոցիկներ |30 |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Մանրէազերծ ձեռնոցներ |10 զույգ |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Ոչ մանրէազերծ ձեռնոցներ |8 զույգ/1 պացիենտի |14 օր |
| |համար | |
|___________________________________|___________________|_____________|
|Տակդիրներ |4 |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Մեկանգամյա տակդիրներ |4 |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Հիպոալերգեն ամրակներ |1 տուփ (2*500 սմ) |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Վիրակապման համար նյութ (թանզիֆ) |2 մ |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Վիրակապման համար նյութ (թանզիֆե |0,5 հատ (7*14 սմ) |14 օր |
|գլանակներ) | | |
|___________________________________|___________________|_____________|
|Մարմնի ջերմաչափ |1 հատ/1 պացիենտին |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Ճնշման չափման սարք |1 հատ |14 օր |
|___________________________________|___________________|_____________|
|Հեմոստատիկ սպունգ |10 հատ |14 օր |
._____________________________________________________________________.
8.3. ԴԵՂԵՐ, ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ՀԻՄՆԱԿԱՆ ՑԱՆԿ)
Աղյուսակ 4
._________________________________________________________________________.
|ԴԹԽ |ԱԹՔԴ |ՄՈԱ |Նշա- |ԿՈԴ |ՀԿԴ |Մասնագետ |Կատար-|
| | | |նակ- | | | |ման |
| | | |ման | | | |Ժամ- |
| | | |հաճա-| | | |կետ |
| | | |խակա-| | | | |
| | | |նու- | | | | |
| | | |թյուն| | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Տեղային |D02AB |Ցինկի օքսիդ |1 |10% |4 |Պալիատիվ |14 օր |
|ազդեցության | |քսուք | | | |խնամքի | |
|հակամանրէային| | | | | |թիմի բժիշկ| |
|դեղ | | | | | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հակաբիոտիկ |D06BX01|Մետրոնիդազոլ|1 |0.75%/18գ|14 |Պալիատիվ |14 օր |
|տեղային | |գել տեղային | | | |խնամքի | |
|ազդեցության | |կիրառման | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հակաբիոտիկ |J01XD01|Մետրոնիդազոլ|1 |250 մգ |140 |Պալիատիվ |14 օր |
| | | | | |հաբ |խնամքի | |
| | | | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Տեղային |D06BA05|Սուլֆանիլա- |1 |300 մգ |140 |Պալիատիվ |14 օր |
|ազդեցության | |միդ | | |հաբ |խնամքի | |
|հակաբակտերիալ| | | | | |թիմի բժիշկ| |
|դեղ | | | | | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Տեղային |D11AX |Քլորամ |1 |20 գ/40 գ|14 |Պալիատիվ |14 օր |
|ազդեցության | |ֆենիկոլ+ | | | |խնամքի | |
|հակամանրէային| |մեթիլուրացիլ| | | |թիմի բժիշկ| |
|դեղ | |քսուք | | | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հակամանրէային|D08AF01|Նիտրո ֆուրալ|1 |1:4000/ |4/ |Պալիատիվ |14 օր |
|և հակամակա- | | | |200 մլ, |400 |խնամքի | |
|բուծային | | | |400 մլ | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հականեխիչ |D08AX01|Ջրածնի |1 |3%/50 մլ |2 |Պալիատիվ |14 օր |
| | |պերօքսիդի | | | |խնամքի | |
| | |լուծույթ | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Էլետրոլիտային|B05BB01|Նատրիումի |1 |400-500մլ|5 |Պալիատիվ |14 օր |
|լուծույթներ | |քլորիդ, | | |պարկ|խնամքի | |
| | |ացետատ, | | | |թիմի բժիշկ| |
| | |լակտատ, | | | | | |
| | |հիդրոկարբո- | | | | | |
| | |նատ, | | | | | |
| | |կալցիումի, | | | | | |
| | |մագնեզիումի | | | | | |
| | |քլորիդ | | | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Ոչ ստերոիդա- |N02BB02|Նատրիումի |1 |500/մգ |140 |Պալիատիվ |14 օր |
|յին հակաբոր- | |մետամիզոլ | | |հաբ |խնամքի | |
|բոքային դեղ | | | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Տեղային |N01BB02|Լիդոկայինի |1 |1%, 2%, |28 |Պալիատիվ |14 օր |
|ազդեցության | |լուծույթ | |10% 2 մլ | |խնամքի | |
|ցավազրկողներ | | | | | |թիմի բժիշկ| |
._________________________________________________________________________.
8.4. ԴԵՂԵՐ, ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ (ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿ)
Աղյուսակ 5
._________________________________________________________________________.
|ԴԹԽ |ԱԹՔ |ՄՈԱ |Նշա- |ԿՈԴ |ՀԿԴ |Մասնագետ |Կատար-|
| | | |նակ- | | | |ման |
| | | |ման | | | |ժամ- |
| | | |հաճա-| | | |կետներ|
| | | |խակա-| | | | |
| | | |նու- | | | | |
| | | |թյուն| | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Տեղային |N05AD01|Կալիումի |0.5 |1:10000/ |5 |Պալիատիվ |14 օր |
|ազդեցության | |պերմանգանատ | |5/գ | |խնամքի | |
|հակամանրէային| | | | | |թիմի բժիշկ| |
|դեղ | | | | | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հակաբիոտիկ |J01AA |Քլորամ |0.5 |10% |10 |Պալիատիվ |14 օր |
| | |ֆենիկոլ | | | |խնամքի | |
| | |քսուք | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հականեխիչ |D08AG03|Յոդի |0.5 |5% |7 |Պալիատիվ |14 օր |
| | |սպիրտային | | | |խնամքի | |
| | |լուծույթ | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հականեխիչ |D08AC02|Քլորհեքսիդին|0.5 |0.05% |3 |Պալիատիվ |14 օր |
| | | լուծույթ | | | |խնամքի | |
| | | | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հյուսվածքնե- |L03AX |Մեթիլուրացիլ|0.5 |10%/ |10 |Պալիատիվ |14 օր |
|րում նյութա- | |քսուք/մոմիկ-| |500 մգ | |խնամքի | |
|փոխանակումն | |ներ | | | |թիմի բժիշկ| |
|ակտիվացնող | | | | | | | |
|դեղ, | | | | | | | |
|լեյկոպոեզի | | | | | | | |
|խթանիչ | | | | | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հյուսվածքների|D03AX03|Դեքսպան |0.5 |130գ/58գ/|5 |Պալիատիվ |14 օր |
|սնուցումը և | |տենոլ սփրեյ/| |116 գ/5% |սըր |խնամքի | |
|վերականգնումը| |աերոզոլ/ | | |վակ/|թիմի բժիշկ| |
|լավացնող դեղ | |քսուք/ կրեմ | | |7 | | |
| | | | | |տյու| | |
| | | | | |բիկ | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հյուսվածքնե- |D11AX |Սոլկոսերիլ |0.5 |20 գ |14 |Պալիատիվ |14 օր |
|րում նյութա- | |քսուք, գել | | |հատ |խնամքի | |
|փոխանակումն | | | | | |թիմի բժիշկ| |
|ակտիվացնող | | | | | | | |
|դեղ | | | | | | | |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հեմոստատիկ |B02BX01|Էտամ զիլատ |0.5 |2 մլ |28 |Պալիատիվ |14 օր |
| | | | | | |խնամքի | |
| | | | | | |թիմի բժիշկ| |
|_____________|_______|____________|_____|_________|____|__________|______|
|Հեմոստատիկ |B02AA01|Անիմոկապրո- |0,5 |5% |3-5 |Պալիատիվ |14 օր |
| | |նաթթու | |100,0 մլ | |խնամքի | |
| | | | | | |թիմի բժիշկ| |
._________________________________________________________________________.
9. ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ
21. Աշխատանքի ռեժիմի, հանգստի, բուժման և վերականգնման վերաբերյալ պահանջների կատարումը պարտադիր է` պալիատիվ խնամքի ընդհանուր սկզբունքների համաձայն:
22. Սննդակարգի նշանակման և սահմանափակումների վերաբերյալ պահանջների կատարումը պարտադիր է` պալիատիվ խնամքի ընդհանուր սկզբունքներին համաձայն:
23. Պալիատիվ բժշկական օգնության ժամանակ բուժման արդյունավետության գնահատման ցուցիչներն ու չափանիշներն են.
1) արդյունավետության ցուցիչ` պառկելախոցերի բացակայություն, արդյունավետության չափանիշ` չվնասված մաշկ.
2) արդյունավետության ցուցիչ` պառկելախոցերի քանակի չավելացում, արդյունավետության չափանիշ` վերքերի ապաքինում, հոտի, արտադրության բացակայություն:
10. ՊԱՑԻԵՆՏԻ ՏՎՅԱԼ ՄՈԴԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԵԼՔԵՐ
24. Պացիենտի հոժարակամ տեղեկացված համաձայնության ստացման առանձնահատկությունները գործելակարգը կատարելիս և պացիենտի, ինչպես նաև ընտանիքի անդամների լրացուցիչ տեղեկատվության տրամադրում:
Սույն գործելակարգի պահանջները կատարելիս անհրաժեշտ է պացիենտի կամ վերջինիս օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի հետ համատեղ քննարկել տվյալ մոդելի պացիենտի վարման հավանական ելքերը:
Աղյուսակ 7
._____________________________________________________________________.
|Ելքի անվանում |Ելքի |Ելքին |Բժշկական օգնության |
| |զարգացման|հասնելու|ցուցաբերման |
| |հաճախակա-|մոտավոր |հաջորդականություն |
| |նություն |ժամկետ | |
|__________________________|_________|________|_______________________|
|Ապաքինում` ֆիզիոլոգիական |0% | | |
|գործընթացի կամ ներգրավված | | | |
|օրգանի ֆունկցիայի մասնակի | | | |
|վերականգնմամբ | | | |
|__________________________|_________|________|_______________________|
|Ապաքինում` ֆիզիոլոգիական |0% | | |
|գործընթացի կամ ներգրավված | | | |
|օրգանի ֆունկցիայի | | | |
|ամբողջական կորստով | | | |
|__________________________|_________|________|_______________________|
|Բժշկահարույց |1% | |Անցում համապատասխան |
|բարդությունների զարգացում | | |պաթոլոգիայի բուժման |
| | | |ուղեցույցի/ |
| | | |Գործելակարգի |
|__________________________|_________|________|_______________________|
|Մահացու ելք |99% | |Եվ ներհիվանդանոցային, |
| | | |և արտահիվանդանոցային |
| | | |(տանը, հոսփիսներում) |
| | | |Փուլերում |
._____________________________________________________________________.
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Kobierski, L et al. Hospice Palliative Care Program. Symptom Guidelines. Fraser Health Authority. 2009 April. Available at: http://www.fraserhealth.ca/health-professionals/professional-resources/hosp ice-palliative-care/hospice-palliative-care-symptom-guidelines
2. Schwartzstein RM, King TE, Hollingsworth H. Approach to the patient with dyspnea. UpToDate. 2009 Jan 1; 17.1.
3. Բուկվար պօ պալլիատիվնօյ մեդեցինե պօդ րեդ. դ. մ. ն. Մոշոյու Դ, 2012գ. 120ս.
4. Doyle, D, G. W. Hanks, and N. eds MacDonald. 1998. Oxford Textbook of Palliative Care. 2nd ed. Oxford / New York / Tokyo: Oxford University Press
5. ASCO Curriculum on Symptom Management. Dubuque, IA: Kendall/Hunt Publishing; 2001.
6. Weiler K, Garand L. Evidence-based protocol. Advance directives. Iowa City (IA): University of Iowa Gerontological Nursing Interventions Research Center, Research Dissemination Core;
Պաշտոնական հրապարակման օրը` 7 դեկտեմբերի 2020 թվական: