Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1863-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպություններում նյութական արժեքների հաշվառման, հաշվետվությունների կազմակերպման և տեղեկատվությունների ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1863-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպություններում նյութական արժեքների հաշվառման, հաշվետվությունների կազմակերպման և տեղեկատվությունների ներկայացման կարգը:

2. «Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

3. Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպություններում պետական պահուստի նյութական արժեքների հաշվառումը կատարվում է այլ նյութական արժեքների հաշվառումից առանձին:

4. Չի թույլատրվում պետական պահուստի նյութական արժեքների հաշվառման տվյալները ներառել պահպանումն իրականացնող կազմակերպությունների հիմնական գործունեության հաշվեկշռում:

5. Պետական պահուստի նյութական արժեքների հետ կատարվող գործառույթների շրջանառությունը հիմնավորող փաստաթղթերն են`

1) պետական պահուստից բացթողնման դեպքում` լիազոր մարմնի կողմից պահպանում իրականացնող կազմակերպությանը տրամադրվող կարգագիրը` համաձայն N 1 ձևի: Կարգագրով նշված նյութական արժեքների բացթողումը ձևակերպվում է պահպանումն իրականացնող կազմակերպությունների կողմից պետական պահուստից նյութական արժեքների հանձնման-ընդունման ակտով` համաձայն N 2 ձևի, որը տպագրված է կարգագրի դարձերեսին: Հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակ պահպանող կազմակերպության կողմից տրամադրվում է լիազոր մարմին ոչ ուշ, քան բացթողնման հաջորդ օրը.

2) պետական պահուստում նյութական արժեքների ամբարման դեպքում` պահպանումն իրականացնող կազմակերպության կողմից ձևակերպված պետական պահուստ նյութական արժեքների ընդունման ակտը` համաձայն N 3 ձևի.

3) փաստաթղթերի համարակալումը ամեն տարի սկսվում է N 1-ից և շարունակվում տարվա ընթացքում` աճողական հաջորդականությամբ:

6. Պետական պահուստի նյութական արժեքների հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումն իրականացվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

7. Պահպանումն իրականացնող կազմակերպությունների պահեստներում պետական պահուստի նյութական արժեքների հաշվառումը կատարվում է քարտերով` համաձայն N 4 ձևի, և գրանցամատյանով: Գրանցամատյանը և քարտը լրացվում են նյութական պատասխանատու անձի կողմից` յուրաքանչյուր ապրանքատեսակի համար հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:

8. Գրանցամատյանը համարակալվում ու վավերացվում է տվյալ կազմակերպության և լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով:

9. Պահպանող կազմակերպության նյութական պատասխանատու անձը յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 5-ը համապատասխան հաշվետվությամբ կազմակերպության գլխավոր հաշվապահին է ներկայացնում պետական պահուստի շրջանառությունը հիմնավորող փաստաթղթերի մեկ օրինակը, որոնց հիման վրա կատարվում է հաշվառումը:

10. Պահպանումն իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 10-ը, լիազոր մարմնին և համապատասխան ոլորտները համակարգող պետական մարմիններին են ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների առկայության և շարժի մասին հաշվետվություն (N 5 ձև):

11. Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով գույքագրման հանձնաժողովն ամեն տարվա վերջին եռամսյակում պահպանող կազմակերպությունում կատարում է պետական պահուստի նյութական արժեքների ամենամյա գույքագրում:

12. Գույքագրման հանձնաժողովների կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի և պահպանող կազմակերպության ներկայացուցիչները:

13. Գույքագրման հանձնաժողովի կողմից պետական պահուստի գույքագրման արդյունքները ներկայացվում են լիազոր մարմին` գույքագրման արդյունքների ամփոփումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

14. Պետական պահուստում նյութական արժեքների առկայության և շարժի ամփոփ հաշվառումը վարում է լիազոր մարմինը:

15. Լիազոր մարմինը պետական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տարեկան ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը:

 

Ձև N 1

 

_______________________________________

                    (կարգագիր տվող մարմնի անվանումը)

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ

 

ԿԱՐԳԱԳԻՐ N _______________

 

____ ____________ 20___թ

 

Ում___________________________________________________________________

(պահպանող կազմակերպության անվանումը)

 

________________________________

              (հասցեն)

 

Բաց թողնել ______________________________________________________

(ստացողի անվանումը)

 

Ձեր պահպանմանը հանձնված ստորև նշված ապրանքները (նյութերը)

 

.__________________________________________________________.

|NN|Նյութական      |Տեսակը   |Հաշվառման   |Չափի    |Քանակը |

|  |արժեքների      |         |համարանիշը  |միավորը |       |

|  |անվանումները   |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|1.|               |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|2.|               |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|3.|               |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|4.|               |         |            |        |       |

.__________________________________________________________.

 

անակը (կշիռ կամ հատ) տառերով __________________________

__________________________________________________________

Բաց թողնումը կատարվում է ապաամրագրման, թարմացման, փոխարինման, տեղափոխման, փոխառման կարգով (անհրաժեշտը ընդգծել)

Բացթողնման հատուկ պայմանները __________________________

_________________________________________________________

Կարգագիրն ուժի մեջ է մինչև ____ ___________ 20 _____թ. և ժամկետը լրանալուց հետո կորցնում է ուժը` չօգտագործված մասով:

Հիմք`

Բաց թողնումը ձևակերպել N 2 ձևի պետական պահուստից նյութական արժեքների հանձնման-ընդունման ակտով, որը տպագրված է սույն կարգագրի դարձերեսին: N 2 ձևի կատարման ակտի մեկ օրինակն ուղարկել

______________________________ ոչ ուշ, քան բացթողնման հաջորդ օրը:

(լիազորված մարմնի անվանումը)

 

    ՊԵՏ       _____________________     _____________________

                (ստորագրություն)         (անունը, ազգանունը)

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ ___________________ _____________________

                                (ստորագրություն)    (անունը, ազգանունը)

 

Կ.Տ

 

Ձև N 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

 

ՀԱՆՁՆՄԱՆ - ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ N __________________

 

(20 ____թ________ _____________ -ի դրությամբ)

 

_____ ______________202___ թ

 

Մենք`

Կազմակերպության ղեկավար_______________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Գլխավոր հաշվապահ _____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

և նյութական պատասխանատու անձ _______________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կազմեցինք սույն ակտն այն մասին, որ 20 ____թ. __________ ________ -ի N _________ կարգագրի հիման վրա բաց թողեցինք կազմակերպության պահպանման տակ գտնվող ստորև նշված ապրանքները (նյութերը)`

 

.__________________________________________________________.

|NN|Նյութական      |Տեսակը   |Հաշվառման   |Չափի    |Քանակը |

|  |արժեքների      |         |համարանիշը  |միավորը |       |

|  |անվանումները   |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|1.|               |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|2.|               |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|3.|               |         |            |        |       |

|__|_______________|_________|____________|________|_______|

|4.|               |         |            |        |       |

.__________________________________________________________.

 

Քանակը (կշիռ կամ հատ) տառերով ________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________

 

ՀԱՆՁՆՈՂ`

Կ.Տ.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ _____________________ _____________________

                              (ստորագրություն)      (անուն, ազգանուն)

 

    ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ        _____________________ _____________________

                              (ստորագրություն)      (անուն, ազգանուն)

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ __________________ ___________________

(ստորագրություն)  (անուն, ազգանուն)

 

ԸՆԴՈՒՆՈՂ`

Կ.Տ.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

    (ԼԻԱԶՈՐ ԱՆՁ)               __________________ ___________________

                                (ստորագրություն)   (անուն, ազգանուն)

 

______________________________________________________________________

                   (պաշտոնը, անձը հաստատող փաստաթուղթ)

 

Ձև 3

 

_____________________________________________

                  (Ընդունող կազմակերպության անվանումը)

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ N ______________

 

_____ ___________ 202 _____թ

 

Մենք` ներքոստորագրողներս _____________________________________________

(ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Գլխավոր հաշվապահ _____________________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

և նյութական պատասխանատու անձ ________________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Կազմեցինք սույն ակտն այն մասին, որ 202 ____թ. ______ _____________ -ի

հիման վրա ____________________________________________________________

(ընդունման հիմքը) (հանձնող կազմակերպության անվանումը)

 

Պատասխանատու պահպանման ընդունեցինք ստորև նշված ապրանքները (նյութերը)

 

._________________________________________________________________________.

|N|Նյութա-|Հաշվառման |Չափի|Գինը|Մատակարարի    |Փաստացի       |Ծանոթություն|

| |կան ար-|համարանիշը|միա-|    |փաստաթղթերով  |ստացվել է     |            |

| |ժեքների|          |վոր |    |______________|______________|            |

| |անվա-  |          |    |    |քանակը|գումարը|քանակը|գումարը|            |

| |նումը  |          |    |    |      |       |      |       |            |

|_|_______|__________|____|____|______|_______|______|_______|____________|

|1|  2    |    3     | 4  | 5  |  6   |   7   |  8   |   9   |     10     |

|_|_______|__________|____|____|______|_______|______|_______|____________|

|_|_______|__________|____|____|______|_______|______|_______|____________|

._________________________________________________________________________.

 

Եզրակացություն ընդունված նյութական արժեքների

որակական վիճակի մասին _______________________________________________

 

Ընդունված նյութական արժեքների արտադրության

և պահպանման ժամկետները ______________________________________________

 

Հատուկ նշումներ ______________________________________________________

 

ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

    ՂԵԿԱՎԱՐ                  __________________  ___________________

                              (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

 

    ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ         __________________  ___________________

                              (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

 

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁ __________________ ___________________

                                (ստորագրություն)    (անուն, ազգանուն)

 

Կ.Տ.

 

Ձև N 4

 

ՔԱՐՏ N _______________

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Անվանումը ____________________________________________________________

Տիպը, տեսակը _________________________________________________________

Չափի միավորը _________________________________________________________

Հաշվառման համարանիշը__________________________________________________

Պահպանման ժամկետը ____________________________________________________

 

._________________________________________________________________________.

|NN|Ամսա-|Պահպանման|Գործարան,|Փաստա-  |Ապրանքի շարժը     |Թարմաց-|Ծանոթագ-|

|  |թիվը |վայրը    |բաց-     |թղթի    |(քանակը)          |ման    |րություն|

|  |     |         |թողնման  |անվա-   |__________________|ժամկետը|        |

|  |     |         |համարը   |նումը,  |մուտք|ելք|մնացորդը|       |        |

|  |     |         |         |համարը  |     |   |        |       |        |

|__|_____|_________|_________|________|_____|___|________|_______|________|

|__|_____|_________|_________|________|_____|___|________|_______|________|

|__|_____|_________|_________|________|_____|___|________|_______|________|

._________________________________________________________________________.

 

Ձև N 5

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ ___________________________________

(ժամանակահատված)

 

._________________________________________________________________________.

|N|Նյու-  |Հաշ-|Չա-|Գի-|Տարեսկզբին|Մուտք    |Ելք      |Տարեվերջին|Ծանոթագ-|

| |թական  |վառ-|փի |նը |          |         |         |(մնացորդ) |րություն|

| |արժեք- |ման |միա|   |__________|_________|_________|__________|        |

| |ների   |համա|վո-|   |քա- |գու- |քա- |գու-|քա- |գու-|քա- |գու- |        |

| |անվա-  |րանի|րը |   |նակը|մարը |նակը|մարը|նակը|մարը|նակը|մարը |        |

| |նումը  |շը  |   |   |    |     |    |    |    |    |    |     |        |

|_|_______|____|___|___|____|_____|____|____|____|____|____|_____|________|

|_|_______|____|___|___|____|_____|____|____|____|____|____|_____|________|

|_|_______|____|___|___|____|_____|____|____|____|____|____|_____|________|

|_|_______|____|___|___|____|_____|____|____|____|____|____|_____|________|

| |Ընդա-  |    |   |   |    |     |    |    |    |    |    |     |        |

| |մենը`  |    |   |   |    |     |    |    |    |    |    |     |        |

._________________________________________________________________________.

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ______________________________________________

(պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ _____________________________________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 նոյեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2020
N 1863-Ն
Որոշում