Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1985-Ն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2020 թ. դեկտեմբերի 8

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1985-Ն որոշման

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման հետ կապված հարաբերությունները:

2. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

3. Լիազոր մարմինը վարում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցամատյան (այսուհետ` գրանցամատյան)` համաձայն NN 1 և 2 ձևերի: Գրանցամատյանի էջերը կարվում և համարակալվում են:

4. Գրանցման ենթակա են նաև այն տիեզերական տեխնիկաները և օբյեկտները, որոնք նախատեսված չեն տիեզերք արձակելու համար: Դրանք գրանցվում են լիազոր մարմնի կողմից վարվող առանձին գրանցամատյանում` համաձայն N 2 ձևի:

5. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատերը (շահագործողը) տիեզերական տեխնիկան և օբյեկտը տիեզերք արձակելուց առնվազն մեկ ամիս առաջ, իսկ այն տիեզերական տեխնիկան և օբյեկտը, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար, դրա ստեղծման կամ ձեռքբերման պահից 10 օրվա ընթացքում, գրանցամատյանում գրանցելու համար լիազոր մարմին է ներկայացնում դիմում և անհրաժեշտ փաստաթղթերը` համաձայն N 3 ձևի:

6. Լիազոր մարմինը տիեզերական տեխնիկայի և օբյեկտի սեփականատիրոջ (շահագործողի) դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տիեզերական տեխնիկան և օբյեկտը գրանցում է գրանցամատյանում:

7. Լիազոր մարմինը սույն կարգով նախատեսված ժամկետներում մերժում է տիեզերական տեխնիկայի և օբյեկտի գրանցումը, եթե`

1) դիմումում ներառված փաստաթղթերը թերի են կամ ակնհայտ կեղծ.

2) դիմումում ներառված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.

3) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ:

8. Տիեզերական տեխնիկան և օբյեկտը (բացառությամբ այն տիեզերական տեխնիկայի և օբյեկտի, որը նախատեսված չէ տիեզերք արձակելու համար) գրանցելուց հետո լիազոր մարմինը համապատասխան տեղեկատվությունը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

Ձև N 1

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ

._____________________________________________________________________.

|NN |Տիե-    |Տիեզերք|Տիե-   |Տիե- |Տիե- |Տիե- |Ուղեծրի հիմնական      |

|ը/կ|զերական |արձակող|զերական|զերք |զերք |զերք |պարամետրերը           |

|   |տեխնի-  |պետու- |տեխնի- |արձա-|արձա-|արձա-|______________________|

|   |կայի և  |թյան   |կայի և |կելու|կելու|կելու|թե- |ապո-|պերի-|ընդհա-|

|   |օբյեկտի |անվա-  |օբյեկտի|ամսա-|տա-  |ժամը |քու-|գեյ |գեյ  |նուր  |

|   |սեփակա- |նումը  |բնութա-|թիվը |րածքը|(UTC)|մը  |    |     |գործա-|

|   |նատերը  |       |գրիչ   |     |կամ  |     |    |    |     |ռույթը|

|   |(շահա-  |       |նշանը  |     |վայրը|     |    |    |     |      |

|   |գործողը)|       |կամ դրա|     |     |     |    |    |     |      |

|   |        |       |գրանց- |     |     |     |    |    |     |      |

|   |        |       |ման    |     |     |     |    |    |     |      |

|   |        |       |համարը |     |     |     |    |    |     |      |

|___|________|_______|_______|_____|_____|_____|____|____|_____|______|

|___|________|_______|_______|_____|_____|_____|____|____|_____|______|

|___|________|_______|_______|_____|_____|_____|____|____|_____|______|

._____________________________________________________________________.

Ձև N 2

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

ՏԻԵԶԵՐՔ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆԵՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

._____________________________________________________________________.

|NN |Տիեզերական տեխնիկայի   |Տիեզերական տեխնիկայի և  |Գրանցման համարը |

|ը/կ|և  օբյեկտի սեփականատերը|օբյեկտի բնութագրիչ նշանը|                |

|   |(շահագործողը)          |                        |                |

|___|_______________________|________________________|________________|

|___|_______________________|________________________|________________|

|___|_______________________|________________________|________________|

._____________________________________________________________________.

Ձև N 3

ՑԱՆԿ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

Բաժին 1. Դիմումատուի տվյալները

1.1. Եթե տիեզերական տեխնիկան և օբյեկտները պատկանում են մեկից ավելի իրավաբանական անձանց, ապա գրանցման դիմումը լրացվում է յուրաքանչյուր սուբյեկտի համար առանձին:

.____________________________________________________________________.

|Իրավաբանական անձի լրիվ անվանումը            |                       |

|____________________________________________|_______________________|

|Իրավաբանական անձի տեսակը, պետ. ռեգիստրի     |                       |

|տվյալները, ՀՎՀՀ (վկայականի պատճենը կցվում է)|                       |

|____________________________________________|_______________________|

|Իրավաբանական անձի գրանցման հասցեն           |                       |

|____________________________________________|_______________________|

|Իրավաբանական անձի գործունեության հասցեն     |                       |

|____________________________________________|_______________________|

|Իրավաբանական անձի գրասենյակի փոստային հասցեն|                       |

|____________________________________________|_______________________|

|Հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն         |                       |

|____________________________________________|_______________________|

|Կայքը                                       |                       |

.____________________________________________________________________.

1.2. Իրավաբանական անձի 10% և ավելի բաժնեմաս ունեցող իրավաբանական անձանց ամբողջական տվյալները.

._____________________________________________________________________.

|Իրավաբանական  |Բաժնեմասի|Իրավա-     |Իրավա-    |Հեռախոսա-|Էլ. հասցեն |

|անձի անվանումը|չափը     |բանական    |բանական   |համարը   |           |

|              |         |անձի       |անձի      |         |           |

|              |         |գրանցման,  |տեսակը,   |         |           |

|              |         |գործունեու-|պետ.      |         |           |

|              |         |թյան և     |ռեգիստրի  |         |           |

|              |         |փոստային   |տվյալները,|         |           |

|              |         |հասցեն     |հարկային  |         |           |

|              |         |           |կոդը      |         |           |

|______________|_________|___________|__________|_________|___________|

|______________|_________|___________|__________|_________|___________|

._____________________________________________________________________.

Բաժին 2. Օտարերկրյա պետությունների կողմից տրված լիցենզիաներ և թույլտվություններ

2.1. Անհրաժեշտ է կցել օտարերկրյա պետությունների կողմից տրված լիցենզիայի կամ թույլտվության պատճենը կամ մերժված լինելու դեպքում նշել մերժման պատճառների մասին: Յուրաքանչյուր արտերկրյա լիցենզիայի կամ թույլտվության համար լրացվում է առանձին ձևանմուշ:

._____________________________________________________________________.

|Լիցենզիա կամ թույլտվություն տրամադրած երկիրը       |                 |

|___________________________________________________|_________________|

|Օտարերկրյա պետության կարգավորողի կամ լիազոր մարմնի |                 |

|կոնտակտային տվյալները և  անվանումը, որը տրամադրել է|                 |

|լիցենզիան կամ թույլտվությունը                      |                 |

|___________________________________________________|_________________|

|Ստացող իրավաբանական անձի անվանումը և  տվյալները    |                 |

|___________________________________________________|_________________|

|Եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ լիցենզիայի կամ  |                 |

|թույլտվության սեփականատերը, ապա նշել իրավական      |                 |

|փոխհարաբերության հիմքը                             |                 |

|___________________________________________________|_________________|

|Գործունեության տեսակի նկարագրությունը, որի համար   |                 |

|ստացված է լիցենզիան կամ թույլտվությունը            |                 |

|___________________________________________________|_________________|

|Իրավական համակարգի կողմից լիցենզիայի կամ           |                 |

|թույլտվության նույնականացման համարը                |                 |

|___________________________________________________|_________________|

|Տրման, ուժի մեջ մտնելու ամսաթվերը և  գործողության  |                 |

|ժամկետը                                            |                 |

|___________________________________________________|_________________|

|Դադարեցման կամ հետկանչման ամսաթիվը                 |                 |

._____________________________________________________________________.

Բաժին 3. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների նկարագրությունը, տվյալները

3.1. Մանրամասն նկարագրել տիեզերական տեխնիկայի և օբյեկտների, այդ թվում` ուղեծրային օգտակար բեռի առաքելությունը, միջազգային նշանակությունը և ազգային նշանակությունը, նպատակները, ներառյալ արբանյակների համախումբը (եթե կա), որի մաս է կազմելու օգտակար բեռը, համախմբի մատուցած ծառայությունները, կարողությունները, պատկանելիությունը, նկարագիրը, անվանումները, գործառույթները.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

3.2. Յուրաքանչյուր տիեզերական տեխնիկայի և օբյեկտի համար ներկայացնել հետևյալ տեղեկությունները.

._____________________________________________________________________.

|Օգտակար բեռի անվանումը և  համարը                |                    |

|________________________________________________|____________________|

|Արձակման /գրանցման/ պետությունը կամ միջազգային  |                    |

|միջկառավարական կազմակերպությունը                |                    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Օգտակար բեռի ծառայության ժամկետը                          |          |

|__________________________________________________________|__________|

|Օգտակար բեռի ուղեծրում գտնվելու ժամկետը                   |          |

|__________________________________________________________|__________|

|Օգտակար բեռի ուղեծրից դուրսբերման ամսաթիվը, ժամը (UTC)    |          |

|__________________________________________________________|__________|

|Օգտակար բեռի ուղեծիր արձակման վայրը, ամսաթիվը, ժամը (UTC) |          |

|_____________________________________________________________________|

|Ուղեծրի բնութագրերը                                                  |

|_____________________________________________________________________|

|Ուղեծրային պտտման պարբերությունը        |Թեքությունը|Ապոգեյը|Պերիգեյը|

|________________________________________|___________|_______|________|

._____________________________________________________________________.

3.3. Յուրաքանչյուր ուղեծրային օգտակար բեռի համար նշել տեղը և կազմակերպությունը, որը պատասխանատու է օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար: Ենթահամակարգերի և բաղադրամասերի արտադրողներին նշելը պարտադիր չէ.

._____________________________________________________________________.

|Օգտակար բեռի արտադրողի կամ հավաքողի անվանումը|                       |

|_____________________________________________|_______________________|

|Արտադրության կամ հավաքման գտնվելու վայրը     |                       |

._____________________________________________________________________.

3.4. Եթե օգտակար բեռի նախագծման, արտադրության, հավաքման և թեստավորման համար պատասխանատու կազմակերպությունը (ինտեգրատորը) թույլտվություն կրողը չէ, անհրաժեշտ է տրամադրել տեղեկություններ ինտեգրատորի մասին.

._________________________________________________________________.

|Ինտեգրատորի անվանումը                  |                         |

|_______________________________________|_________________________|

|Ծառայության հասցեն, հիմնադրման վայրը,  |                         |

|գործունեության գլխավոր վայրը           |                         |

|_______________________________________|_________________________|

|Հեռախոսահամարը                         |                         |

|Էլ. հասցեն                             |                         |

|Ինտեգրացիայի վայրը                     |                         |

._________________________________________________________________.

3.5. Տրամադրել մանրամասն տեղեկություններ օգտակար բեռի տվյալների հաղորդման, մշակման, երկրի հեռահար զոնդավորման և հեռակառավարման կապուղիների պաշտպանվածության վերաբերյալ.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

3.6. Տրամադրել վերգետնյա կառավարման կայանի կամ կայանների նկարագրությունը, որոնք իրականացնում են օգտակար բեռի կառավարումը կամ ապահովում են հավաքագրված տվյալների ընդունումն ուղեծրից: Այն պետք է ներառի վերգետնյա կայանների տեղադրման վայրերը, նույնականացման համարները, նրանց հետ կնքված պայմանագրերը.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

Բաժին 4. Տիեզերական տեխնիկայի և օբյեկտների բնութագրերը

4.1. Անհրաժեշտ է նկարագրել տիեզերական տեխնիկան և օբյեկտը, այդ թվում` օգտակար բեռը, նրա ենթահամակարգերը, կարողությունները և նպատակային օգտագործման ուղղությունները: Այն պետք է ներառի`

. տիեզերական սարքի կառուցվածքը, ֆիզիկական չափերը, քաշը,

. սնուցման ենթահամակարգը,

. հրամանների և տվյալների մշակման ենթահամակարգը,

. կապի ենթահամակարգերը, որոնք օգտագործվում են հեռաչափության, հեռակառավարման, հսկման, տվյալների հաղորդման, դրանց արձանագրությունների, ռադիոհաղորդակների, ընդունիչների, համապատասխան անտենաների բնութագրերը, որոնք օգտագործվում են վերերկրյա կայանների և միջարբանյակային կապի համար,

. այլ ենթահամակարգեր, որոնք կապված են օգտակար բեռի նպատակային գործառույթի և գիտափորձերի հետ,

. տեղորոշման, կողմնորոշման և մանևրման ենթահամակարգերը և հնարավորությունները,

. օպտիկական դիտարկման ենթահամակարգի բնութագրերը և հնարավորությունները:

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

Բաժին 5. Հեռահար զոնդավորման օգտակար բեռ

5.1. Ներկայացնել օգտակար բեռի տվիչների և նրանց կարողությունների ամփոփ նկարագրությունը, ներառյալ օգտակար բեռի թողունակության, երկրի մակերևույթի դիտարկման տեսադաշտի, տվյալների պահպանման, վերամշակման հնարավորությունների, գեոլոկացիոն բնութագրերի ճշգրտության մասին տեղեկատվություն:

. Հեռահար զոնդավորման բնութագրերի նկարագրությունը պետք է ընդգրկի ցանկացած ընդունակություն գրանցելու ցանկացած հատկություն Երկրի կամ տիեզերական տարածության այլ օբյեկտի վրա, կամ, օրինակ, զգալ, հետևել այդ օբյեկտների մակերևույթի կամ ընդերքի յուրաքանչյուր շարժում:

. Բոլոր դիապազոնների պասիվ սպեկտրալ տվիչների հիմնական բնութագրերը, ինչպես նաև բոլոր ակտիվ տվիչների (օրինակ ռադարը) նաև մանրամասն նկարագրությունը:

. Կատարել հղումներ դիտարկումների ճշգրտությունն ապահովող համակարգերի մասին` GPS, GLONASS, այլ եղանակներ:

. Մեկ արբանյակային դիտարկման (նկարահանման) միջոցով ընդգրկված մակերեսի չափերը:

. Մեկ տեղամասի դիտարկման ժամանակը և այդ ընթացքում կատարված նկարահանումների քանակը:

. Տվյալ տեղամասի դիտարկման պարբերությունը մեկ արբանյակի կամ արբանյակային համախմբի համար` եթե այդպիսին կա:

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

5.2. Ներկայացնել մանրամասն տեղեկատվություն հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների ստացողների մասին` նշելով հետևյալը`

. արդյոք թույլտվության ենթադրյալ կրողը կփոխանցի մշակված կամ չմշակված տվյալներն այլ գնորդի կամ խմբի,

. ցանկացած ծրագիր (պլան) օգտակար բեռից ստացված տվյալ պետության տարածքի մշակված կամ չմշակված տվյալների փոխանցման մասին այլ գնորդների կամ խմբի` ներառյալ ոչ առևտրային, գիտակրթական կամ այլ հասարակական նպատակներին առնչվող տվյալները,

. հեռահար զոնդավորման մշակված կամ չմշակված տվյալների հասանելիության ժամկետները և տեղեկատվություն տվյալների իրական ժամանակում հասանելիության մասին:

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

Բաժին 6. Ուղեծրային աղբի և բեկորների նվազեցում

6.1. Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն օգտակար բեռի ուղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ իրականացված միջոցառումների պլանի և դրանց Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերին համապատասխանության մասին: ՈՒղեծրային աղբի և բեկորների նվազեցման ուղղությամբ միջոցառումների փորձաքննական եզրակացություն կարող է տրամադրել օգտակար բեռի արտադրողը կամ հայտատուից անկախ լիցենզավորված կազմակերպությունը: Եզրակացության մեջ ներկայացված պետք է լինի կազմակերպության մասին ամբողջական տեղեկատվություն.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

Բաժին 7. Օգտակար բեռի անվտանգ շահագործում

7.1. Ներկայացնել միջոցառումների նկարագրությունը, որոնք երաշխավորում են օգտակար բեռի անվտանգ շահագործումը.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

7.2. Արդյոք դիմումատուն սույն գործունեությանն առնչվող ոլորտում ունի Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների օրենքներով դադարեցված, մերժված լիցենզիա կամ թույլտվություն, կամ ստացել է դրանց մասին ծանուցում` մանրամասն նշելով պատճառը.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

Բաժին 8. Ռադիոհաճախականային սպեկտրի օգտագործման թույլտվություններ

8.1. Ներկայացնել ուղեծրային օգտակար բեռի կառավարման, հսկման, տվյալների հավաքագրման վերգետնյա կայանների ռադիոհաճախականային սարքերի կողմից օգտագործվող հաճախականությունների համար Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից հատկացված և հեռահաղորդակցության ոլորտի միջազգային մասնագիտացված մարմինների հետ կոորդինացված թույլտվությունների նույնականացման համարները և պատճենները.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

Բաժին 9. Տիեզերական տեխնիկան և օբյեկտների ուղեծիր արձակումը

9.1. Մանրամասն ներկայացնել հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման տեխնիկական համակագերի նկարագրությունը, պատկանելիությունը, պայմանագրային հիմքերը.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

9.2. Ներկայացնել տեղեկատվություն հրթիռակրով կամ այլ օբյեկտներից օգտակար բեռի ուղեծիր արձակման ծառայության մատակարարի մասին.

._________________________________________________________________.

|Օգտակար բեռի արձակման ծառայություն մատուցող|                     |

|իրավաբանական անձի անվանումը                |                     |

|___________________________________________|_____________________|

|Գրանցման երկիրը, վայրը                     |                     |

|___________________________________________|_____________________|

|Գործունեության հասցեն                      |                     |

|___________________________________________|_____________________|

|Փոստային հասցեն                            |                     |

|___________________________________________|_____________________|

|Մատուցվող ծառայության հասցեն               |                     |

|___________________________________________|_____________________|

|Հեռախոսահամարը                             |                     |

|___________________________________________|_____________________|

|Էլ. հասցեն                                 |                     |

._________________________________________________________________.

Բաժին 10. Այլ մանրամասներ

10.1. Ներկայացնել դիմումի հետ կապված ցանկացած այլ լրացուցիչ տեղեկատվություն.

._______________________________________________________________.

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

| ------------------------------------------------------------  |

|_______________________________________________________________|

._______________________________________________________________.

Դիմումի մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջական է, ճշգրիտ.

._________________________________________________.

|Անունը, ազգանունը     |                          |

|______________________|__________________________|

|Ստորագրությունը       |                          |

|______________________|__________________________|

|Ստորագրողի պաշտոնը    |                          |

|______________________|__________________________|

|Ամսաթիվը              |                          |

._________________________________________________.

Պաշտոնական հրապարակման օրը` 8 դեկտեմբերի 2020 թվական:

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1985-Ն
Որոշում