Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱ ...

 

09.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1986-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1922-Լ և 2020 թվականի մայիսի 21-ի N 773-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հավանություն տալ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին (այսուհետ` հրավեր)` համաձայն N 2 հավելվածի:

3. Հաստատել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել համապատասխան նախարարի տեղակալների թեկնածությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` սույն որոշման 3-րդ կետում նշված հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 4-րդ կետի համաձայն ներկայացված թեկնածությունների հիման վրա Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի մրցութային հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ներկայացումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել սույն որոշմամբ սահմանված մրցութային հանձնաժողովին աջակցող աշխատանքային խմբի ձևավորումը:

7. Սահմանել, որ մրցույթի ընթացակարգի շրջանակում հաղթողի (ընտրված մասնակցի) ընտրությունը կազմակերպվելու է սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հրավերով սահմանված կարգով:

8. Մրցույթի ընթացակարգի համակարգման գործառույթները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

9. Սահմանել, որ նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին մրցութային փուլում տրամադրվելիք հետևյալ փաստաթղթերը հաստատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից`

1) մրցույթի տեղեկատվական թերթիկը.

2) հայտի ներկայացման գրության ձևաչափը.

3) ֆինանսական առաջարկի ներկայացման ձևաչափը.

4) հիմնական տեխնիկական և ֆինանսական մուտքային պարամետրերի ներկայացման ձևաչափը.

5) հայտի ապահովման ձևաչափը.

6) ծրագրի նվազագույն տեխնիկական պահանջները.

7) պարզաբանումների և փոփոխությունների հարցման ձևաչափը:

10. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`

1) ապահովել նախաորակավորման ընթացակարգի արդյունքում նախաորակավորված մասնակիցներին մեկ միասնական փաթեթի տեսքով հետևյալ փաստաթղթերի տրամադրումը`

ա. սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած հայտերի ներկայացման հրավերը` ներառյալ ենթաբաժինները,

բ. սույն որոշման 9-րդ կետով սահմանված փաստաթղթերը,

գ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի N 543-Ն որոշմամբ սահմանված` բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը` նրանում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 520 որոշմամբ հաստատված փոփոխությունները 2021 թվականին ուժի մեջ մտնելուց հետո,

դ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելիք Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում ապագա կառուցապատող (ներդրող) ընկերության կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանները,

ե. այլ տեխնիկական մանրամասներ (դրանց անհրաժեշտության դեպքում):

11. Սահմանել, որ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում կազմակերպվելիք մրցույթի ընթացակարգի արդյունքները հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 8

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1986-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

1. «Abu Dhabi Future Energy Company» Private Joint-Stock Company (Masdar), («Աբու Դաբի Ֆյուչր Էներջի Քամփնի» փակ բաժնետիրական ընկերություն), Արաբական Միացյալ Էմիրություններ:

2. «GAZPROM ENERGOHOLDING» Limited Liability Company («Գազպրոմ Էներգոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն), Ռուսաստանի Դաշնություն:

3. «HYDROCHINA CORPORATION» Limited Liability Company («Հիդրոչայնա Քորփորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն), Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1986-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ _______________________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

(2-րդ հավելվածը փոփ. 08.06.2023 թիվ 935-Ն որոշում )

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1986-Ն որոշման

(Անգլերեն տարբերակ)

 

ARMENIA RENEWABLE RESOURCES AND ENERGY EFFICIENCY FUND REQUEST FOR PROPOSALS (RFP) FOR AYG-1 UTILITY-SCALE SOLAR PHOTOVOLTAIC PROJECT IN ARMENIA RFP _____________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1986-Ն որոշման

ԵՆԹԱԲԱԺԻՆ 9.6
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ԵՎ ԴԱՇՏԱԴԵՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ (ՖՎ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ (Նախագիծ) ________________________________

ԻՐՏԵԿ - հավելվածը տես ԻՐՏԵԿ-ի ինտերնետային տարբերակում

(2-րդ հավելվածը փոփ. 24.06.2021 թիվ 1029-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1986-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲԻ «ԱՅԳ-1» ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ (նախագահ)

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ (առաջարկությամբ)

 

(3-րդ հավելվածը փոփ. 04.03.2021 թիվ 299-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1986-Ն
Որոշում