040.0491.170800
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«17» օգոստոսի 2000 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 օգոստոսի 2000 թվականի N 491
 
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արարատի մարզի Սիսի գյուղական համայնքի ղեկավարի ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 52135 դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արարատի մարզի Սիսի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 17-ից:
 
Հավելված
ՀՀ կառավարության 2000 թվականի
օգոստոսի 17-ի N 491 որոշման
 
ՆԱԽԱՀԱՇԻՎ
 
տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված
Արարատի մարզի Սիսի գյուղական համայնքի ղեկավարի ընտրության
նախապատրաստման ու անցկացման հետ
 
------------------------------------------------------------------
     N N                   Ծախսերը                          Գումարը
     ը/կ                                                    (դրամ)
------------------------------------------------------------------
      1.   Աշխատանքի վարձատրության ֆոնդ                      30000
           այդ թվում`
           տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,       30000
           նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ
      2.   Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400
      3.   Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000
      4.   Կապի ծառայության վճարներ                           1000
      5.   Գրասենյակային ծախսեր                               1000
------------------------------------------------------------------
                    ընդամենը                                 45400
 
     Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր               6735
(1283 ընտրող + 1283 x 0,05) x 5 դրամ
 
------------------------------------------------------------------
                    Ընդամենը                                 52135