Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2020 թվականի N 1875-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1123-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 467-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ամրացված և 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով «Ագարակ Տերմինալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն) հանձնված` 29 487 400 դրամ սկզբնական արժեքով գույքը (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնին` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, լուծել ընկերության հետ կնքված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր):

i

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշման 2-րդ կետով սահմանված պայմանագիրը լուծելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1123-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի նոյեմբերի 26-ի

N 1875-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                                                 |Քանակը|

|ը/կ|                                                          |      |

|___|__________________________________________________________|______|

|1. |Նավթամթերքի ախտորոշման սարք (հավաքածու)                   |1     |

|___|__________________________________________________________|______|

|2. |Էլեկտրական սալիկ                                          |1     |

|___|__________________________________________________________|______|

|3. |Մագնիսական խառնիչ                                         |1     |

|___|__________________________________________________________|______|

|4. |pH- Մետր, էլեկտրոդ, էլեկտրոդի բռնիչ (հավաքածու)           |1     |

|___|__________________________________________________________|______|

|5. |Ջերմաչափ ՏՆ-8Մ -80+60 նավթամթերքների համար                |1     |

|___|__________________________________________________________|______|

|6. |Ջերմաչափ ՏՆ-7 0+360 նավթամթերքների համար                  |1     |

|___|__________________________________________________________|______|

|7. |Ջերմաչափ ՏԻՆ-54 նավթամթերքների համար                      |1     |

|___|__________________________________________________________|______|

|8. |Ջերմաչափ ՏԻՆ-10 1 նավթամթերքների համար                    |1     |

|___|__________________________________________________________|______|

|9. |Ջերմաչափ ՏԻՆ-11 նավթամթերքների համար                      |1     |

|___|__________________________________________________________|______|

|10.|Նավթամթերքի նմուշառման հավաքածու ՊԷ 1620                  |1     |

|___|__________________________________________________________|______|

|11.|Էքսիկատոր                                                 |2     |

|___|__________________________________________________________|______|

|12.|Վայրկյանաչափ                                              |1     |

|___|__________________________________________________________|______|

|13.|Հախճապակյա թորանոթ                                        |1     |

|___|__________________________________________________________|______|

|14.|Թորանոթի բռնիչներ                                         |1     |

|___|__________________________________________________________|______|

|15.|Ջրային բաղնիք 610.1010.04                                 |1     |

|___|__________________________________________________________|______|

|16.|Չորացնող պահարան                                          |1     |

|___|__________________________________________________________|______|

|17.|Չափիչ գլան քթով 100 մլ                                    |3     |

|___|__________________________________________________________|______|

|18.|Չափիչ գլան քթով 250 մլ                                    |3     |

|___|__________________________________________________________|______|

|19.|Չափիչ գլան քթով 500 մլ                                    |3     |

|___|__________________________________________________________|______|

|20.|Տրամաչափարկման լուծույթ - pH մետրի համար 4.0 - 250 մլ     |1     |

|___|__________________________________________________________|______|

|21.|Տրամաչափարկման լուծույթ - pH մետրի համար 7.0 - 250 մլ     |1     |

|___|__________________________________________________________|______|

|22.|Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (25-40)               |1     |

|___|__________________________________________________________|______|

|23.|Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (45-60)               |1     |

|___|__________________________________________________________|______|

|24.|Բռնկման ջերմաստիճանի ստանդարտ նմուշ (75-90)               |1     |

|___|__________________________________________________________|______|

|25.|Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ   |1     |

|   |ՖՍ-Բ-ԷԿ ԳՍՕ 8785-2006 (40-200 Ս)                          |      |

|___|__________________________________________________________|______|

|26.|Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ   |1     |

|   |ՖՍ-ԴՏ-ԷԿ ԳՍՕ 8786-2006 (180-350 Ս)                        |      |

|___|__________________________________________________________|______|

|27.|Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ   |1     |

|   |ՖՍ-ՌՏ-ԷԿ ԳՍՕ 8787-2006 (145-250 Ս)                        |      |

|___|__________________________________________________________|______|

|28.|Նավթամթերքի ֆրակցիոն կազմի որոշման համար ստանդարտ նմուշ   |1     |

|   |ՖՍ-Վ-ԴՏ-ԷԿ ԳՍՕ 10201-2013                                 |      |

|___|__________________________________________________________|______|

|29.|Արոմատիկ ածխաջրածինների խառնուրդի ստանդարտ նմուշ          |1     |

|   |ԳՍՕ 7871-2000 ՄՍՕ                                         |      |

|___|__________________________________________________________|______|

|30.|Արոմատիկ ածխաջրածինների խառնուրդի ստանդարտ նմուշ դիզելային|1     |

|   |վառելիքի համար ՊԱՈՒ-ԴՏ-ԷԿ-Կոդ`3.05.03.20.0001             |      |

|___|__________________________________________________________|______|

|31.|Ջրի թորման սարք 5լ/ժամ արտադրողականությամբ                |1     |

|___|__________________________________________________________|______|

|32.|Սեղան լաբորատոր պարզեցված 1200x600x850 մմ                 |4     |

|___|__________________________________________________________|______|

|33.|Սեղան կշեռքի համար հակատատանման, փոքր 630x450x750 մմ      |1     |

|   |գրանիտե                                                   |      |

|___|__________________________________________________________|______|

|34.|Քարշիչ պահարան մեկ լվացարանի տեղով 1500x750x2250 մմ       |1     |

|___|__________________________________________________________|______|

|35.|Քարշիչ զոնտ 550x700x500                                   |2     |

|___|__________________________________________________________|______|

|36.|Անալիտիկ կշեռք                                            |1     |

|___|__________________________________________________________|______|

|37.|Նատրիումի քլորիդ                                          |1     |

|___|__________________________________________________________|______|

|38.|Նատրիումի սուլֆիդ                                         |1     |

|___|__________________________________________________________|______|

|39.|Կալցիումի քլորիդ                                          |1     |

|___|__________________________________________________________|______|

|40.|Կալիում քրոմաթթվային երկտեղակալված                        |1     |

|___|__________________________________________________________|______|

|41.|Աղաթթու                                                   |1     |

|___|__________________________________________________________|______|

|42.|Ծծմբական թթու                                             |1     |

|___|__________________________________________________________|______|

|43.|Ազոտական թթու                                             |1     |

|___|__________________________________________________________|______|

|44.|Քրոմաթթու                                                 |1     |

|___|__________________________________________________________|______|

|45.|Ամոնիում ազոտական                                         |1     |

|___|__________________________________________________________|______|

|46.|Պետրոլ եթեր /խ / ԳՕՍՏ ՏՈՒ 2631-074-44493179-01            |1     |

|___|__________________________________________________________|______|

|47.|Տրամաչափարկման լուծույթ մածուցիկության համար              |1     |

|___|__________________________________________________________|______|

|48.|Սպիրտ ռեկտիֆիկատ ԳՕՍՏ 18300-87                            |1     |

|___|__________________________________________________________|______|

|49.|Ացետոն                                                    |1     |

|___|__________________________________________________________|______|

|50.|Գլիցերին /չդա/ ԳՕՍՏ 6259-75                               |1     |

|___|__________________________________________________________|______|

|51.|Մաղ 70 մկմ                                                |2     |

|___|__________________________________________________________|______|

|52.|Ձագարներ                                                  |2     |

|___|__________________________________________________________|______|

|53.|Կոլբաներ Վյուրցի                                          |4     |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2020
N 1875-Ա
Որոշում