ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ
9 դեկտեմբերի 2020 թվականի N 511-Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հրազեն և հատուկ միջոցներ հատկացնելու և պահելու կարգը` համաձայն Հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ռ. Բադասյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2020 թվականի դեկտեմբերի 9-ի
N 511-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՀԵԼՈՒ
I. ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կարգավորվում են հարկադիր կատարողին պահելու և կրելու իրավունքով հրազեն և հատուկ միջոցներ (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու հետ կապված հարաբերությունները:
2. Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողին հատկացվում է համապատասխան զենք պահելու և կրելու իրավունքով:
3. Հարկադիր կատարողին պահելու և կրելու իրավունքով հատկացվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:
4. Հարկադիր կատարողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև` զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
5. Գլխավոր հարկադիր կատարողին, գլխավոր հարկադիր կատարողի տեղակալին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է ծառայողական պարտականությունների կատարմանն անցնելու պահից:
6. Հարկադիր կատարողին զենք պահելու և կրելու իրավունքով հատկացվում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանված կարգով հատուկ ուսուցում անցնելուց հետո:
7. Զենքը հատկացվում է Գլխավոր հարկադիր կատարողի անհատական իրավական ակտով:
8. Հատկացված զենքը գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
9. Հարկադիր կատարողին զենք հատկացնելու համար հիմք է հարկադիր կատարողի զեկուցագիրը (Ձև 1)` ուղղված գլխավոր հարկադիր կատարողին` ստորաբաժանման ղեկավարի միջնորդությամբ:
10. Հատուկ ուսուցում անցած հարկադիր կատարողի զեկուցագիրը և հատուկ ուսուցումն անցնելու արդյունքում տրված վկայականի պատճենը փոխանցվում է սպառազինության համար պատասխանատու անձին` զենքը հարկադիր կատարողին հատկացնելու համար: Վկայականի համարը գրանցվում է հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում (համաձայն Ձև 2-ի):
11. Հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանը վարում է Գլխավոր հարկադիր կատարողի կողմից նշանակված սպառազինության համար պատասխանատու անձը:
II. ՀՐԱԶԵՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ
12. Հարկադիր կատարողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
13. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի հարկադիր կատարողի համազգեստին (հագուստին):
14. Արգելվում է հարկադիր կատարողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):
15. Զենքը հարկադիր կատարողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
16. Քաղաքացիական հագուստ կրող հարկադիր կատարողը զենքը կրում է քողարկված:
17. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված հարկադիր կատարողը զենքն ի պահ է հանձնում սպառազինության համար պատասխանատու անձին:
18. Հարկադիր կատարողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`
1) հարկադիր կատարողի անմիջական ղեկավարի կողմից յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, հարկադիր կատարողի` ծառայության մեջ գտնվելու ժամանակ,
3) սպառազինության համար պատասխանատու անձի կողմից` ամիսը մեկ անգամ,
4) շարային ստուգատես անցկացնելու ժամանակ` ստուգատես անցկացնող անձի կողմից:
19. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու դեպքերում հարկադիր կատարողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու անձին:
20. Հարկադիր կատարողը ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում սպառազինության համար պատասխանատու անձին:
21. Հարկադիր կատարողը պարտավոր է զենքը հանձնել`
1) ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ, եթե հարկադիր կատարողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները.
2) եթե ժամանակավորապես կասեցվել են հարկադիր կատարողի ծառայողական լիազորությունները.
3) եթե հարկադիր կատարողն ազատվել է ծառայությունից.
4) եթե բժշկական եզրակացությամբ հարկադիր կատարողին արգելվել է զենք կրել:
22. Սպառազինության համար պատասխանատու անձին հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման և ընդունման գրքում:
23. Զենքը գործադրելու կամ օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում հարկադիր կատարողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:
Ձև N 1
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
_______________________________
_______________________________
(անունը, ազգանունը)
«Թույլատրում եմ
հատկացնել հաշվեցուցակային զենք»
ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող
_______________________________
(անունը, ազգանունը)
___________________
(ստորագրությունը)
____ _______________ 20 թ.
ԶԵԿՈՒՑԱԳԻՐ
Հաշվի առնելով այն, որ անցել եմ ՀՀ փոխվարչապետի 06.08.2020թ. թիվ 476-Լ որոշմամբ նախատեսված հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հատուկ ուսուցումը և ստացել եմ համապատասխան վկայական` խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան անձին` հաշվեցուցակային զենք հատկացնելու համար:
Հաշվեցուցակային զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում ապահովում եմ:
Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:
________________________________
(պաշտոնը, կոչումը)
_________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _______________ 20 թ.
«Միջնորդում եմ
հատկացնել հաշվեցուցակային զենք»
______________________________________________
(ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը, կոչումը)
_________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _______________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________________________.
|NN |ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ|Կոչումը, ազգանունը,|Ծառայությունը, |
|ը/կ|ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՍՏԱՑՄԱՆ |անունը |պաշտոնը |
| |ԱՄԻՍ ԱՄՍԱԹԻՎԸ | | |
|___|_________________________|___________________|________________|
|1 | 2 | 3 | 4 |
|___|_________________________|___________________|________________|
|___|_________________________|___________________|________________|
|___|_________________________|___________________|________________|
.__________________________________________________________________.
Պաշտոնական հրապարակման օրը` 11 դեկտեմբերի 2020 թվական: