304.0015.020800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆ
1 փետրվարի 2000 թվականի թիվ 8/15
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեզվագործածության ասպարեզում միօրինակություն և անաղարտություն ապահովելու նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Համաձայն լեզվի պետական տեսչության կանոնադրության 7-րդ կետի «գ» և «զ» ենթակետերի`
հաստատել մարզական մի քանի անվանումների հայերեն համարժեքների ցանկը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ լեզվի պետական տեսչության
հմ. 8/15 հրամանով
«01» փետրվարի 2000թ.
ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐԻ ՑԱՆԿ
Հանձնարարվող Ռուսերեն Սահմանումը
անվանումը համարժեքը
մրցափորձ մրցումների ժամանակ
մարզիկին տրվող փորձի
հնարավորությունը
սեպակոշիկ ներբանի վրա սեպեր
ունեցող մարզակոշիկ
վերջնարկ մրցության ժամանակ
վերջնագիծը հատելու
պահը
փորձամրցում մարզիկների միջև
անցկացվող ոչ
պաշտոնական նախնական
ընտրական մրցությունը
գերհսկա ոլորասահք ոլորասահքի տեսակ
դահուկապար մարզաձև, որ ներառում
է դահուկներով
գեղասահք, պարեր,
ցատկեր, պտույտներ և
այլն
դահուկընթաց դահուկորդի տեղաշարժը
տարբեր եղանակներով
դարձաշար դահուկորդի` իրար
հաջորդող մի քանի
դարձումները
եզրադարձ դահուկները ներսի կամ
դրսի եզրերին պահելով`
դարձումներ կամ
արգելակումներ
կատարելը
թեքուղի մրցուղու թեք հատվածը
կողասահք դահուկի կողմնային
մասով լայնակի
ուղղությամբ սահքը
հպարգելում ձյան և դահուկի
շփումից առաջացած
արգելակումը
սահքամարում վարժությունն
ավարտելուց հետո
դահուկորդի ազատ սահքը
փոկամրակ սառցակտրիչի`
ձեռքին ամրացվող փոկի
ամրիչը
ամրակապ հարմարանք, որով
մարզիկի ոտքն
ամրացվում է ոտնակին,
դահուկին և այլն
ամրափոկ ոտնաբնի կամ ամրակապի
փոկը (կամ փոկանման
հարմարանք)
անցկալ հեծանվավթարի
հետևանքով առաջացած`
հեծանվորդների և
հեծանիվների
կուտակումը
հեծականգ հեծանվահրապարակային
մրցումների ընթացքում
մեկնարկից հետո
հեծանվորդների կանգնած
վիճակը
հեծանվադող հեծանիվի դողերը
ոտնակում հեծանիվի ոտնակը
պտտելը
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «02» 08 2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30400072