ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 1348-Ա
ԳԵՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Մեջլիսի պատգամավորների և Մասլիխատների ընտրություններին միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Գեորգի Մարտիրոսյանի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Գևորգ Պետրոսյանի` 2021 թվականի հունվարի 8-11-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Գեորգի Մարտիրոսյանի և Գևորգ Պետրոսյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման գիշերավարձի և օրապահիկի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 10
Երևան