Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 64-ՐԴ ԵՎ 65-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(1-ին մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                  Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                           թիվ ԵԿԴ/1397/02/11

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1397/02/11       2020 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

    Դատավորներ`        Լ. Գրիգորյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հոկտեմբերի 08-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Հայկ Հարությունյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.09.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հրանտ Զոհրաբյանի, Արմեն Սիմոնյանի, Անահիտ Բաբայանի, Սերգո Մելիքյանի, Գեորգի Կիրակոսյանի իրավահաջորդներ Նինել Կիրակոսյանի, Յուրի Կիրակոսյանի, Ժաննա Կիրակոսյանի, Արթուր Ավետիսյանի, Սամվել Սարգսյանի (այսուհետ` Համահայցվորներ) ընդդեմ Բանկի, «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի, երրորդ անձինք` ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (սույն որոշմամբ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե), «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի` 11.05.2009 թվականի հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու, այն է` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց թիվ 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, և ըստ Բանկի հակընդդեմ հայցի ընդդեմ Հրանտ Զոհրաբյանի, Արմեն Սիմոնյանի, Անահիտ Բաբայանի, Սերգո Մելիքյանի, Գեորգի Կիրակոսյանի իրավահաջորդներ Նինել Կիրակոսյանի, Յուրի Կիրակոսյանի, Ժաննա Կիրակոսյանի, Արթուր Ավետիսյանի, Սամվել Սարգսյանի, երրորդ անձինք` «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի, «Երևանի կաշվե գալանտերեայի ֆաբրիկա» ԲԲԸ-ի, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Նունե Սարգսյանի` դատարանի կողմից 11.05.2009 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրը սկզբնական հայցվորների հայցի հիման վրա անվավեր ճանաչելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի հիման վրա անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հրանտ Զոհրաբյանը, Արմեն Սիմոնյանը, Անահիտ Բաբայանը, Սերգո Մելիքյանը, Գեորգի Կիրակոսյանի իրավահաջորդներ Նինել Կիրակոսյանը, Յուրի Կիրակոսյանը, Ժաննա Կիրակոսյանը, Արթուր Ավետիսյանը, Սամվել Սարգսյանը պահանջել են 11.05.2009 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրը ճանաչել անվավեր և կիրառել անվավերության հետևանքներ` վերականգնելով «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը` ՀՀ, ք. Երևան, 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) 18.09.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Կ. Չիլինգարյան, Ա. Պետրոսյան, Տ. Նազարյան) 13.12.2012 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.09.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.02.2013 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Գործի նոր քննության ընթացքում Համահայցվորներից` Հրանտ Զոհրաբյանը, Արմեն Սիմոնյանը, Անահիտ Բաբայանը, Սերգո Մելիքյանը, Սամվել Սարգսյանը կատարելով հայցի ավելացում պահանջել են 11.05.2009 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրը ճանաչել անվավեր և կիրառել անվավերության հետևանքներ, այն է`

- անվավեր ճանաչել ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/5 հասցե անշարժ գույքի նկատմամբ 08.07.2017 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը և վերականգնել մինչ այդ անշարժ գույքերի միավորների նկատմամբ պետական գրանցումը ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներով,

- վերականգնել ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը` ազատ գրավի իրավունքից, բացառությամբ` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/2, 67/11 և 67/12 հասցեների անշարժ գույքերի նկատմամբ վերականգնելով, իսկ ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու 113/1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ պահպանելով Բանկի գրավի իրավունքը,

- պարտավորեցնել Բանկին և/կամ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերը հանձնել «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ին` դրանք բերելով նախկին տեսքին, այն է` 11.05.2009 թվականի դրությամբ առկա վիճակին համապատասխան,

- անվավեր ճանաչել Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի միջև կնքված ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեների անշարժ գույքերի օտարման գործարքները և դրանցից բխող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում կատարված իրավունքների պետական գրանցումները,

- վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, այն է` վերականգնել Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված 02.10.2007 թվականին կնքված թիվ 132 վարկային պայմանագիրը, 21.01.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագիրը, 27.03.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագիրը, ինչպես նաև վերը նշված պայմանագրերի վերականգնման պահից` 11.05.2009 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը ընդգրկվող ժամանակահատվածի համար` «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի նկատմամբ չհաշվարկել տոկոսներ, տույժեր և տուգանքներ,

- վերականգնել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը, այն է` վերականգնել Բանկի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «Դվին Կոնվեռն» ՓԲԸ-ի միջև 02.10.2007 թվականի կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 132Ա պայմանագիրը:

Գործի նոր քննության ընթացքում հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Բանկը պահանջել է 11.05.2009 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրը սկզբնական հայցվորների հայցի հիման վրա անվավեր ճանաչելու դեպքում կիրառել անվավերության հետևանքներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի հիման վրա, այն է`

- չդադարած ճանաչել 02.10.2007 թվականին կնքված թիվ 132 վարկային պայմանագիրը, 21.01.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագիրը, 27.03.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագիրը, ինչպես նաև 02.10.2007 թվականին կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 132Ա պայմանագիրը, 30.04.2008 թվականին կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 037Ա պայմանագիրը, 02.02.2009 թվականին կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 2Ա պայմանագիրը, 27.03.2009 թվականին կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 015 հաջորդող գրավի պայմանագիրը,

- չմարված ճանաչել Բանկի նկատմամբ «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի պարտավորությունները, որոնք 08.05.2009 թվականի դրությամբ կազմել են 2.153.832,36 ԱՄՆ դոլար,

- 08.05.2009 թվականից հետո մինչև Բանկի նկատմամբ «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի պարտավորությունների փաստացի կատարումը շարունակել հաշվարկել տոկոսներ և տույժեր` համաձայն «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և Բանկի միջև կնքված 02.10.2007 թվականին կնքված թիվ 132 վարկային պայմանագրի, 21.01.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագրի, 27.03.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագրի,

- ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց թիվ 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը ճանաչելու դեպքում նշված գույքերը ճանաչել գրավադրված հօգուտ Բանկի` համաձայն հաջորդող գրավի թիվ 132Ա և 037Ա պայմանագրերի,

- «Երևանի Կաշվե Գալանտերեայի Ֆաբրիկա» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը ճանաչել գրավադրված հօգուտ Բանկի` համաձայն հաջորդող գրավի 02.02.2009 թվականին կնքված թիվ 2Ա և 27.03.2009 թվականին կնքված թիվ 015 պայմանագրերի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 27.03.2018 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը բավարարվել են մասնակի: Վճռվել է. «անվավեր ճանաչել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (բանկ), «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի (ընկերություն) և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի (պարտապան) միջև 11.05.2009 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիրը, կիրառել գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր ճանաչելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (Վաճառող) և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի (Գնորդ-գրավատու) միջև 15.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի, գրավի թիվ 364Զ պայմանագիրը, այդ պայմանագրերի հիման վրա կատարված պետական գրանցումները` վերականգնելով մինչև 11.05.2009 թվականի պայմանագրի կնքումը եղած դրությունը և չդադարած ճանաչել. «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 02.10.2007 թվականին կնքած թիվ 132 վարկային պայմանագիրը, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 21.01.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագիրը, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 27.03.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագիրը` չմարված ճանաչելով դրանցով 08.05.2009 թվականի դրությամբ կատարման ենթակա վարկային պարտավորությունները (որոնք 08.05.2009թ. դրությամբ կազմել են 2.153.832,36 ԱՄՆ դոլար, որից` 1.025.305,62 ԱՄՆ դոլար` «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 02.10.2007 թվականին կնքված թիվ 132 վարկային պայմանագրի համաձայն, 596.287,28 ԱՄՆ դոլար` «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 21.01.2009թ. կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագրի համաձայն, 532.239,46 ԱՄՆ դոլար` «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 27.03.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագրի համաձայն), 09.05.2009 թվականից հաշվեգրելով համապատասխան վարկային պայմանագրերով սահմանված տոկոսները, տույժերը և տուգանքները:

Չդադարած ճանաչել 02.10.2007 թվականին կնքված թիվ 132 վարկային պայմանագրի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 21.01.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագրի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի միջև 27.03.2009 թվականին կնքված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագրի հիմքով կնքված բոլոր գործարքները և դրանց հետևանք հանդիսացող իրավունքների պետական գրանցումները: Որպես անվավերության հետևանք ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ ճանաչել «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը և նշված գույքերը ճանաչել գրավադրված հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` համաձայն «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև 02.10.2007 թվականին կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 132Ա պայմանագրի և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև 30.04.2008 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի հաջորդող գրավի թիվ 037Ա պայմանագրի:

Թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործի վարույթը` «Երևանի Կաշվե Գալանտերեայի Ֆաբրիկա» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Թևոսյան փող. թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի գրավադրված ճանաչելու հակընդդեմ հայցապահանջի մասով, կարճել:

Հայցը և հակընդդեմ հայցը` մնացած մասերով, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.09.2018 թվականի որոշմամբ Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Որոշվել է` Դատարանի 27.03.2018 թվականի վճիռը` գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և չդադարած ճանաչելու` «09.05.2009 թվականից հաշվեգրելով համապատասխան վարկային պայմանագրերով սահմանված տոկոսները, տույժերը և տուգանքները» և «նշված գույքերը ճանաչել գրավադրված հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի` համաձայն «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի, Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև 02.10.2007 թվականին կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 132Ա պայմանագրի և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի, Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև 30.04.2008 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի հաջորդող գրավի թիվ 037Ա պայմանագրի» մասերով, բեկանել և փոփոխել: Այն է` «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի ու Բանկի միջև 02.10.2007 թվականին կնքված թիվ 132 վարկային պայմանագրով, «Դվին-Հոլդինգ» ՓԲԸ-ի և Բանկի միջև 29.01.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագրով և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և Բանկի միջև 27.03.2009 թվականին կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագրով նախատեսված տոկոսների, տույժերի և տուգանքների հաշվեգրումն ու բռնագանձումը սկսել դատական ակտի` օրինական ուժի մեջ մտնելու պահից` մինչև պարտավորությունների փաստացի կատարումը: ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/2, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերը ճանաչել գրավադրված հօգուտ Բանկի` համաձայն Բանկի, «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև 02.10.2007 թվականին կնքված ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 132Ա պայմանագրի: Դատարանի 27.03.2018 թվականի վճիռը` մնացած մասերով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը և Բանկի ներկայացուցիչը:

Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքների պատասխան են ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն և Համահայցվորներից` Հրանտ Զոհրաբյանի, Արմեն Սիմոնյանի, Անահիտ Բաբայանի, Սերգո Մելիքյանի ներկայացուցիչ Աշոտ Աբրահամյանը:

Բանկի վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել նաև «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆիկ Սարգսյանը:

 

2. Բանկի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին կետը, 91-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսվեր 18.05.2009 թվականից` պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման օրվանից, ուստի վաղեմության ժամկետը ավարտվել է 18.05.2010 թվականին: Մինչդեռ հայցը ներկայացվել է 30.06.2011 թվականին, հետևաբար բաց է թողնվել հայցային վաղեմության ժամկետը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերստուգող հանձնաժողով նշանակված լինելու և վերստուգող հանձնաժողովի ողջամիտ կանոնակարգ հաստատված լինելու դեպքում, ենթադրյալ խախտումը կարող էր հայտնաբերվել և դրա մասին ողջամիտ ժամկետում (ենթադրաբար` մինչև վիճարկվող պայմանագրի կնքման եռամսյակին հաջորդող եռամսյակի ավարտը, այն է` մինչև 30.09.2009 թվականը) կարող էր հայտնի դառնալ հայցվորներին, իսկ վերջիններս կարող էին պահանջել գումարել արտահերթ ընդհանուր ժողով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածին համապատասխան:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ կետը և խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորները հայցադիմումի լրացմամբ վիճարկելով «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի և Բանկի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, չեն հիմնավորել, թե ինչ վնաս են կրել տվյալ պայմանագրի կնքման արդյունքում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումի լրացմամբ հայցվորները միջնորդել են կիրառել արգելանքներ, որոնցով խոչընդոտվել է բարեխիղճ ձեռք բերող «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի գործունեությունը: Այնուհետև, հայցվորների համաձայնությամբ վերացվել են դատարանի կողմից կիրառված արգելանքները, պայմանով, որ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ին ի սեփականություն կփոխանցի որոշակի գույք` անկախ դատական գործի ելքից: Նշվածը վկայում է, որ հայցվորների վերը նշված դատավարական գործողությունները կրել են շահադիտական նպատակներ, ինչի արդյունքում վերջիններս թույլ են տվել իրավունքի չարաշահում` հետապնդելով վնաս պատճառելու միջոցով օգուտ ստանալու նպատակ:

3) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Բանկը գործել է անբարեխիղճ, մասնավորապես` վերջինիս կողմից գործարքում ընկերության շահագրգռվածության առկայությունը կամ բացակայությունը հիմնավորող ապացույցները չեն պահանջվել, մինչդեռ կարող էին պահանջվել:

Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Բանկը զրկված չի եղել գործարքում կողմերի շահագրգռվածության վերաբերյալ հետևության հանգելու հնարավորությունից, հետևաբար դրսևորել է ոչ բարեխիղճ վարքագիծ:

Տվյալ դեպքում, Դատարանը և Վերաքննիչ դատարանը շեշտադրում են կատարել ոչ թե իրավախախտման մասին իմանալու, այլ` գործարքում շահագրգռվածության առկայության մասին իմանալու հանգամանքի վրա: Մինչդեռ շահագրգռվածության առկայությունը, ինչպես նաև դրա մասին իմանալը, հիմք չեն գործարքն անվավեր ճանաչելու համար:

4) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը և 289-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ կետը, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 27-րդ և 32-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ կամ գույքը տիրապետողի` գույքը վերադարձնելու պահանջից, երբ գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից:

Մինչդեռ, տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առուվաճառքի պայմանագիրը հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրի անվավերության հետևանք չէր, ուստի և չէր կարող անվավեր ճանաչվել ռեստիտուցիայի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել նաև այն հանգամանքը, թե արդյոք «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն հանդիսանում է բարեխիղճ ձեռք բերող, թե` ոչ:

5) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Բանկը, իսկ հետագայում նաև «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն, կատարել են գույքերի վերակառուցում և բարելավում, որոնց արժեքը գերազանցում է թե՛ հրաժարագնի չափը և թե՛ այն գինը, որով գույքերը Բանկի կողմից օտարվել են «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի տիրապետման ներքո գտնվող գույքերն այլևս չեն հանդիսանում այն նույն գույքերը, որոնք պայմանագրի հիման վրա փոխանցվել էին Բանկին, կամ, նույնիսկ այն գույքերը, որոնք առուվաճառքի պայմանագրի հիման վրա փոխանցվել էին «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին: Հետևաբար գույքերը ենթարկվել են էական փոփոխությունների, այլևս նույնը չեն և որևէ պարագայում չեն կարող բնեղենով վերադարձվել:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի քննության ընթացքում Դատարանի կողմից չեն հետազոտվել այն ապացույցները, որոնք վերաբերում էին վեճի առարկա գույքերի վերակառուցմանը և բարելավմանը, մասնավորապես չեն գնահատվել, արդյոք գույքերը պահպանվել են և կարող են վերադարձվել բնեղենով, թե` ոչ: Տվյալ դեպքում վեճի առարկա գույքերը հիմնովին վերակառուցվել են, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող գալ այն եզրահանգման, որ «վիճելի գույքերը օբյեկտիվ իրականությունում գոյություն ունեն»:

Ընդ որում հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրի անվավեր ճանաչման պարագայում պետք է վերականգնվեին Բանկի գրավի իրավունքները բոլոր այն գույքերի նկատմամբ, որոնցով հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրի կնքման օրվա դրությամբ ապահովվում էին առ այսօր չմարված պարտավորությունները, և որոնք դադարել էին նշյալ պայմանագրի հետևանքով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի 037Ա գրավի պայմանագրից բխող իրավունքները պետք է վերականգնվեին ոչ թե «թիվ 132, 2 և 3 վարկային պայմանագրերի ուժով», այլ օրենքի ուժով` որպես հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրի անվավերության հետևանք:

Ավելին, Վերաքննիչ դատարանը նաև հաշվի չի առել, որ հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրի համաձայն մարված համարված պարտքերի վրա տոկոսների և տույժերի հաշվարկը պետք է շարունակվեր նույն պայմանագրի կնքման օրվանից հետո` մինչև «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու օրը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.09.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` «մերժել հայցը և դրանով պայմանավորված Բանկի հակընդդեմ հայցը»:

 

2.1. «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին կետը և 304-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, ճիշտ չի գնահատել սույն գործի փաստական հանգամանքները, նշելով, որ Բանկն իրավունք չուներ անշարժ գույքերն օտարելու «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին: Ինչպես Բանկի, այնպես էլ «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի կողմից գործի քննության ընթացքում Դատարանին ներկայացվել են ապացույցներ, որ առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների պահպանմամբ, մասնավորապես` Բանկն անշարժ գույքերի օտարումից առաջ համապատասխան պետական գրանցող մարմնից ստացել է անհրաժեշտ տեղեկանքներ, ըստ որոնց անշարժ գույքերի նկատմամբ սահմանափակումներ, ծանրաբեռնումներ գրանցված չեն եղել:

Վերաքննիչ դատարանն անշարժ գույքերի վերադարձի առնչությամբ նշել է, որ վիճելի գույքերն օբյեկտիվ իրականությունում գոյություն ունեն, հետևաբար դրանք բնեղենով վերադարձնելը բնավ էլ անհնարին չէ:

Մինչդեռ, քաղաքացիական գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ անշարժ գույքերի նկատմամբ կատարվել են էական փոփոխություններ, բարելավումներ, և այդ գույքերի ներկայիս վիճակը իր տեխնիկական և որակական չափանիշներով չի համապատասխանում հրաժարագնի պայմանագրի կնքման օրվա դրությամբ անշարժ գույքերի վիճակին:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ բնեղենով վերադարձնելն անհնար է և պետք է անվավեր ճանաչվի առուվաճառքի պայմանագիրը հիմնավոր չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում գործում է ռեստիտուցիայի այլ տարբերակ` դրամական փոխհատուցումը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն` պարզելու համար հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրով Բանկին փոխանցված անշարժ գույքերի և առուվաճառքի պայմանագրով «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին` որպես սեփականություն անցած անշարժ գույքերի միջև տարբերությունը: Այսպես, առուվաճառքի պայմանագրով «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին է փոխանցվել ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/13 և 67/14 հասցեներում գտնվող անշարժ գույքերը, ի թիվս հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրով Բանկին անցած գույքերի: Հետևաբար, առուվաճառքի պայմանագիրն ամբողջությամբ անվավեր ճանաչվելու պարագայում «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն անհիմն կզրկվի նշված երկու գույքերի նկատմամբ սեփականության իրավունքից, որոնք ներառված չեն եղել հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրով փոխանցվող գույքերի կազմում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 26.09.2018 թվականի որոշումը` «մերժելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲ ընկերության միջև 15.10.2013 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի, գրավի թիվ 364Զ պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջի մասով հայցը և համապատասխան մասով փոխելով ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2018 թվականի վճիռը»:

 

2.2. Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի վերաբերյալ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆիկ Սարգսյանի պատասխանի հիմնավորումները.

Բանկը գույքը հատուցմամբ ձեռք է բերել այն օտարելու իրավունք չունեցող անձից, նկատի ունենալով, որ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ն իրավունք չի ունեցել օտարել գույքը, քանի որ պայմանագրի առարկա հանդիսացած անշարժ գույքի օտարման մասին «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի 29.04.2009 թվականի նիստի թիվ 2 որոշումը ընդունվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի պահանջների խախտմամբ:

Բանկը տեղյակ լինելով, որ դատական կարգով վիճարկվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված անշարժ գույքի հրաժարագնով գործարքը, ըստ էության իրականացրել է ոչ օրինաչափ գործողություններ, մասնավորապես` գործի քննության ընթացքում միջնորդել է վերացնել Դատարանի կողմից անշարժ գույքի վրա արգելանք կիրառելու վերաբերյալ հայցի ապահովման միջոցը, որից հետո Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի միջև 15.10.2013 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

«Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն գործի քննությանը ներգրավված լինելով որպես երրորդ անձ տեղյակ էր, որ վիճարկվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված անշարժ գույքի հրաժարագնով գործարքը, այնուհանդերձ ձեռնարկել է ոչ օրինաչափ գործողություններ, մասնավորապես` գործի քննության ընթացքում իրականացրել է շինարարական աշխատանքներ, որպեսզի անհնարին դարձնի կամ դժվարացնի գործարքի անվավերության հետևանքների կիրառումը, այն է` անշարժ գույքը բնեղենով վերադարձնելը:

Թեև իրավական արգելք կամ սահմանափակում չկա գույքերը որպես անվավերության հետևանք բնեղենով վերադարձնելու համար, սակայն չի բացառվում, որ կիրառվի գործարքի անվավերության այլընտրանքային` գույքը բնեղենով վերադարձնելու փոխարեն դրա արժեքը դրամով հատուցելու հետևանք, նկատի ունենալով գործարքի կնքման պահին գնահատված գույքի արժեքի չափը:

 

2.3. Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ Հրանտ Զոհրաբյանի, Արմեն Սիմոնյանի, Անահիտ Բաբայանի և Սերգո Մելիքյանի պատասխանի հիմնավորումները.

Վարկային հարաբերությունները ծագել են ինչպես Բանկի, այնպես էլ «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև, և Բանկը պարտավոր էր իմանալ շահագրգռվածության առկայության մասին` ունենալով ընկերության կառավարման մարմինների անդամների վերաբերյալ տեղեկատվությունը:

Սույն գործով վեճի առարկա գույքի հետ վերադարձը տեղի չի ունեցել միայն հրաժարագնի անվավերության արդյունքում, անվավեր է ճանաչվել նաև Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի կողմից կնքված գործարքը այն հիմքով, որ Բանկը օտարված գույքերի նկատմամբ չէր կարող ունենալ սեփականության իրավունք:

Բացի այդ, «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ն, եթե չգիտեր, ապա կարող էր իմանալ քննարկվող գործարքի անվավերության հանգամանքների մասին, քանի որ դատական վեճի պայմաններում կտեղեկանար, որ հրաժարագինը կնքվել է օրենքի պահանջների խախտմամբ:

 

2.4. Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պատասխանի հիմնավորումները.

Բանկը զրկված չի եղել «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և դրանց մասնակիցների մասով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու իրավունքից: Ավելին, Բանկը չի հիմնավորել, որ իր կողմից պահանջվել են համապատասխան փաստաթղթերը` գործարքի իրավաչափությունը, այդ թվում` շահագրգռվածությունը պարզելու կապակցությամբ:

Նույնիսկ անշարժ գույքերը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում, գույքերի արժեքների հատուցումը պետք է կատարվի գրավի պայմանագրերի կնքման ժամանակ գնահատված անշարժ գույքերի շուկայական արժեքներով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն` 22.04.2011 թվականի դրությամբ գրանցված սեփականատերեր են հանդիսանում Համահայցվորները, ընդհանուր ունենալով 244.490 հատ ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր, կանոնադրական կապիտալում մասնակցության` 13.6% (հատոր 1-ին, գ. թ. 68):

2. «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի համաձայն` 22.04.2011 թվականի դրությամբ գրանցված սեփականատեր է հանդիսանում Ռաֆիկ Սարգսյանը 255.056 բաժնետոմսով, կանոնադրական կապիտալում մասնակցության` 14.1926437 տոկոսով (հատոր 1-ին, գ. թ. 68):

3. «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի ռեեստրի համաձայն` 22.02.2008 թվականի դրությամբ ընկերության բաժնետեր է Ռաֆիկ Սարգսյանը 60% բաժնեմասով (հատոր 1-ին, գ. թ. 69):

4. 02.10.2007 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է Վարկային թիվ 132 պայմանագիրը, որի 1.1 կետի համաձայն` Բանկը Վարկառուի համար բացում է 1.000.000 ԱՄՆ դոլար գումարի սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ: Ի ապահովումն նշված վարկային պայմանագրի կատարման` 02.10.2007 թվականին Բանկի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի միջև կնքվել են ոչ բնակելի տարածքների հաջորդող գրավի թիվ 132Ա, 132Բ, 132Գ պայմանագրերը, որոնց համաձայն որպես պարտավորության ապահովում հօգուտ Բանկի գրավադրվել է «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/2, 67/11 և 67/12 հասցեի, ք. Երևան, Րաֆֆու փողոց թիվ 113/1 հասցեի և ք. Երևան, Շարուրի փողոց 37 հասցեի անշարժ գույքերը (հատոր 1-ին, գթ. 94-97, հատոր 19-րդ, գ. թ. 8-22):

5. 29.01.2009 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագիրը, որի 2.1-րդ կետի համաձայն` ակրեդիտիվների չափերը կազմում են 405.000 և 810.000 ԱՄՆ դոլար: Ի ապահովումն նշված պայմանագրի կատարման` 02.02.2009 թվականին կնքվել է Հաջորդող գրավի թիվ 2Ա պայմանագիրը, որի համաձայն որպես պարտավորության ապահովում հօգուտ Բանկի գրավադրվել է «Երևանի Կաշվե Գալանտերեայի Ֆաբրիկա» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Թևոսյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «ՌԳՄ» ՓԲԸ-ի Բանկում 29.01.2009 թվականի դրությամբ` առկա դրամական միջոցները (հատոր 19-րդ, գ. թ. 105-119):

6. 27.03.2009 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագիրը, որի 2.1-րդ կետի համաձայն` ակրեդիտիվի չափը կազմում է 522.000 ԱՄՆ դոլար գումար: Ի ապահովումն նշված պայմանագրի կատարման` 27.03.2009 թվականին կնքվել է Հաջորդող գրավի թիվ 3Ա պայմանագիրը, որի համար որպես պարտավորության ապահովում հօգուտ Բանկի գրավադրվել է «Երևանի Կաշվե Գալանտերեայի Ֆաբրիկա» ԲԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Թևոսյան փողոց թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի 3.881.638,0 հատ անվանական արժեքով բաժնետոմսերը և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ին պատկանող 330.000.000 ՀՀ դրամ «Ասկե Գրուպ» ԲԲԸ-ի դեբիտորական պարտքերը (հատոր 19-րդ, գ. թ. 120-129):

7. 29.04.2008 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է թիվ 037 վարկային պայմանագիրը: Պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` Բանկը վարկառուին տրամադրել է 3.200.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ:

Պայմանագրի 3.4-րդ կետի համաձայն` գրավադրվել են «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Արշակունյաց պողոտայի թիվ 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11, 67/12 հասցեների անշարժ գույքերը, ք. Երևան, Շարուրի փողոց 37 հասցեում գտնվող անշարժ գույքը, ք. Երևան, Րաֆֆու փողոց 113/1 հասցեի անշարժ գույքը, Արարատի մարզ, ք. Մասիս, Գործարանային փողոց թիվ 52 հասցեի անշարժ գույքը, ք. Երևան, Արշակունյաց 67/13 և 67/14 հասցեների անշարժ գույքերը, վարկի վերադարձն ապահովվել է նաև քաղաքացիներ Տիգրան և Ռաֆիկ Սարգսյանների երաշխավորությամբ:

Ի ապահովումն նշված վարկային պայմանագրի կատարման` 30.04.2008 թվականի Բանկի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի միջև կնքվել է Հաջորդող գրավի թիվ 037Ա պայմանագիրը (հատոր 12-րդ, գ. թ. 107-111, 114-116):

8. «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի 29.04.2009 թվականի նիստի թիվ 2 արձանագրությամբ /խորհրդին ներկա են եղել «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռաֆիկ Սարգսյանը, տնօրենների խորհրդի անդամներ Տիգրան Սարգսյանը, Կառլեն Ալեքսանյանը, Սամվել Մելիքսեթյանը, Մելինե Կարապետյանն ու Ավետիս Ֆարխոյանը/ որոշվել է տալ համաձայնություն հետևյալ բովանդակությամբ.

«Երևանի, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքը, որպես սեփականություն փոխանցել Բանկին, պարտապան «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի և Բանկի միջև կնքված թիվ 132 պայմանագրի 1.0 մլն ԱՄՆ դոլարի, թիվ 2 պայմանագրի 579.000 ԱՄՆ դոլարի, թիվ 3 պայմանագրի 522.000 ԱՄՆ դոլարի, գործարքի կնքման օրվա դրությամբ, վարկային պարտավորությունների, հաշվարկված տոկոսների և տույժերի առկա գումարների դիմաց:

Բանկը սույն որոշման 1-ին կետով նշված գույքը ստանալուց հետո մարված է համարում «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի թիվ 132 պայմանագրի 1.0 մլն ԱՄՆ դոլարի, թիվ 2 պայմանագրի 579.000 ԱՄՆ դոլարի, թիվ 3 պայմանագրի 522.000 ԱՄՆ դոլարի, գործարքի կնքման օրվա դրությամբ, վարկային պարտավորությունների, հաշվարկված տոկոսների և տույժերի առկա գումարների չափով պարտավորությունը:

Սույն որոշման 1-ին կետով նշված գույքը Բանկին փոխանցելուց հետո «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ն համարում է «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի պարտքը իր հանդեպ այդ չափով մարած» (հատոր 1-ին, գ. թ. 62-64):

9. Բանկի, «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև 11.05.2009 թվականին կնքվել է «հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագիր»:

Պայմանագրի 1.1-րդ կետի համաձայն` 02.10.2007 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված թիվ 132 Վարկային պայմանագրով Բանկը «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի համար բացել է 1.000.000 ԱՄՆ դոլարի չափով վերականգնվող վարկային գիծ տարեկան 14 տոկոսադրույքով:

29.01.2009 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված Չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագրով Բանկը «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի համար բացել է 810.000 ԱՄՆ դոլարի չափով ակրեդիտիվ տարեկան 22 տոկոսադրույքով:

27.03.2009 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագրով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի համար բացել է 522.000 ԱՄՆ դոլարի չափով ակրեդիտիվ տարեկան 22 տոկոսադրույքով:

Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` 08.05.2009 թվականի դրությամբ Պարտապանի պարտքը 02.10.2007 թվականին կնքված թիվ 132 վարկային պայմանագրով կազմում է 1.025.305,62 ԱՄՆ դոլար, 21.01.2009 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված Չծածկված ակրեդիտիվի թիվ 2 պայմանագրով 596.287,28 ԱՄՆ դոլար, 27.03.2009 թվականին Բանկի և «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքված Չծածկված ակրեդիտիվի թիվ 3 պայմանագրով 532.239,46 ԱՄՆ դոլար, ընդամենը 2.153.832,36 ԱՄՆ դոլար:

Պայմանագրի 1.3 կետի համաձայն` «Դվին Կոնցեռն» ՓԲԸ-ն 08.05.2009 թվականի դրությամբ «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի կողմից բանկի հանդեպ ունեցած 2.153.832,6 ԱՄՆ դոլարի պարտքի, ինչպես նաև մինչև սույն պայմանագրից ծագած իրավունքների պետական գրանցման օրը հաշվեգրված տոկոսի, տույժերի (եթե այդպիսիք առկա լինեն) պարտքի դիմաց Բանկին, որպես սեփականություն հանձնում է Բանկում գրավադրված և սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերը:

Բանկն ի սեփականություն իրեն հանձնված գույքերի դիմաց «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի պայմանագրային պարտավորությունները համարում է մարված (հատոր 1-ին, գ. թ. 65-67):

10. 11.05.2009 թվականին կնքված հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրից ծագող Բանկի սեփականության իրավունքը ՀՀ, ք. Երևանի, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11 և 67/12 հասցեներում գտնվող անշարժ գույքերի նկատմամբ ենթարկվել է պետական գրանցման, որի հիման վրա սեփականատիրոջը 18.05.2009 թվականին տրվել են սեփականության իրավունքի վկայագրեր (հատոր 16-րդ, գ. թ. 63-116):

11. Բանկի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի միջև 15.10.2013 թվականին կնքվել է Անշարժ գույքի առուվաճառքի, գրավի թիվ 364Զ պայմանագիրը, համաձայն որի` Բանկը «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին որպես սեփականություն է հանձնել ՀՀ, Երևան, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11, 67/12, 67/13 և 67/14 հասցեներում գտնվող անշարժ գույքերը: Պայմանագրից ծագող «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման և տրվել են սեփականության իրավունքի վկայագրեր (հատոր 8-րդ, գ. թ. 181-201):

12. Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 10-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» թիվ 2121-Ա որոշման հավելվածից քաղվածքի համաձայն` «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 67/1, 67/2, 67/4, 67/5, 67/6, 67/7, 67/8, 67/9, 67/10, 67/11, 67/12, 67/13 և 67/14 հասցեներում գտնվող վարչական շենքին, տարածքներին և շինություններին ըստ միավորման հատակագծի տրամադրվել է մեկ միասնական հասցե 67/1 (հատոր 20, գ. թ. 38):

13. Երևանի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 14-ի թիվ 2149-Ա «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու և Երևանի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 10-ի թիվ 2121-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման համաձայն` Երևանի քաղաքապետի 2016 թվականի հունիսի 10-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» թիվ 2121-Ա որոշման հավելվածի 33-րդ կետի 5-րդ սյունակում «Արշակունյաց պողոտա 67/1» բառերը փոխարինվել են «Արշակունյաց պողոտա 67/5» բառերով (հատոր 20, գ. թ. 40):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետի, իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 64-րդ և 65-րդ հոդվածների ենթադրյալ խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը չի հիմնավորվում ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

4.1. Քննելով Բանկի վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից (313 հոդվածի 1-ին կետ) կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս, Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ ԴանիելՂասաբօղլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե՛ս, Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի` եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով` այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին: Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին: Իրավակիրառ պրակտիկայում շահագրգիռ անձը դատական պաշտպանության իր իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի հաստատապես խախտման հարցում: Այլ կերպ ասած` շահագրգիռ անձը պետք է համոզված լինի իր իրավունքի խախտման հարցում` անկախ նրանից, թե իրականում իրավունքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, ինչը դատարանի գնահատման առարկա է: ՀՀ վճռաբեկ դատարանի նման հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական պաշտպանության իրավունքն ունի իրացման որոշակի պայմաններ, որոնց չարաշահումը կարող է անբարենպաստ հետևանքներ առաջացնել այդ իրավունքից անբարեխիղճ օգտված անձի համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետում օրենսդրի կողմից կիրառված «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» արտահայտությունը չպետք է սխալմամբ մեկնաբանվի այնպես, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կարող է սկսվել հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորություն ունենալու օրվանից, ընդհակառակը` «պետք է իմացած լիներ» ձևակերպմամբ, ինչպես և «իմացել է» ձևակերպման պարագայում օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքն սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը:

ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն` եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե՛ս, «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ներկայումս` «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ) թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը մերժելով հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ հակընդդեմ հայցվորի, նոտարի, «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչի և «Ֆրեդեքս Սերվիսիզ» ՓԲԸ-ի դիմումները` պատճառաբանել է, որ սույն պարագայում բացակայում է տվյալ նորմի կիրառման համար օրենքով սահմանված փաստական կազմը, մասնավորապես` որևէ կերպ չի հիմնավորվում, որ հայցվորները իմացել էին վիճարկվող գործարքներն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Իսկ ինչ վերաբերում է «պարտավոր էր իմանալու» մասով նախապայմանին, ապա Դատարանն արձանագրել է, որ այդ մասով ևս պատասխանող կողմը չի ներկայացրել բավարար և թույլատրելի ապացույցներ, որոնք կհավաստեին, որ հայցվորները չեն կատարել որոշակի պարտականություններ, որոնք կհանգեցնեին վիճարկվող գործարքի անվավերության հիմք հանդիսացող հանգամանքների մասին իմանալուն:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտն այդ մասով թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ «(...) «Դվին Հոլդինգ» ՓԲԸ-ում վերստուգող հանձնաժողով լինել-չլինելու հանգամանքի պարզումը, որի առկայության դեպքում ըստ բողոքաբերների կիրականացվեին որոշ գործողություններ, որոնք հնարավորություն կընձեռեին հայցվորին տեղեկանալու վիճարկվող պայմանագրի գոյության մասին, քննության հայցի առարկայի շրջանակից դուրս է»:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով հայցը մերժելու պահանջը Դատարանի կողմից քննարկման առարկա է դարձվել և Դատարանի դատողությունները այս մասով իրավաչափ են:

Վերը նշվածը համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների եզրահանգումները հայցային վաղեմության կիրառման վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասով իրավաչափ են, քանի որ պատասխանող կողմը, վկայակոչելով հայցային վաղեմության կիրառման հիմքերը, չի ներկայացրել անհրաժեշտ ապացույցներ, որոնք կարող էին հաստատել հայցվորների կողմից իրենց իրավունքի խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստը: Այսինքն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանող կողմը որևէ կերպ չի հիմնավորվել, որ հայցվորները իմացել էին վիճարկվող գործարքներն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին:

Ինչ վերաբերում է պատասխանողների կողմից վկայակոչված «պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին» օրենսդրական եզրույթին, ըստ որի` «բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովներ անցկացնելու և վերստուգող հանձնաժողով նշանակելու օրենքով սահմանված պահանջները պատշաճ կերպով կատարելու դեպքում, հայցվորները տեղեկացված կլինեին հրաժարագնով պարտավորության դիմաց գույքի հանձնման պայմանագրի մասին ոչ ուշ, քան դրա ստորագրմանը հաջորդող եռամսյակի վերջը, այն է` մինչև 30.09.2009 թվականը: Համապատասխանաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված մեկ տարվա վաղեմության ժամկետը սպառված կլիներ 30.09.2010 թվականին, մինչդեռ հայցվորները հայց են հարուցել 30.06.2011 թվականին», ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ նշել, որ «Պետք է իմացած լիներ», ինչպես և «իմացել է» օրենսդրական եզրույթները ձևակերպելիս օրենսդիրը կարևորել է հայցային վաղեմության ընթացքը սկսվելու հարցում հայցվորի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը:

Ավելին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Ընկերության յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:

Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերը նույն օրենքի և կանոնադրության համաձայն իրավունք ունի`

ա) մասնակցել ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

բ) մասնակցել Ընկերության կառավարմանը.

գ) ստանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե նույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

ե) ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

զ) ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.

է) հանդես գալ առաջարկություններով ժողովներում.

ը) ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.

թ) դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.

ժ) Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իր հասանելիք մասը.

ժա) ունենալ կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները: Գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանում է խորհուրդը:

Բաժնետերերը կարող են կրել կանոնադրությամբ նախատեսված և օրենքին ու այլ իրավական ակտերին չհակասող այլ պարտավորություններ: Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը կարող են չկատարել կանոնադրությամբ սահմանված լրացուցիչ պարտականությունները, եթե նա դեմ է քվեարկել կամ չի մասնակցել տվյալ հարցով քվեարկությանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի տարեկան ժողով: Առաջին տարեկան ժողովը գումարվում է առաջին ֆինանսական տարվա ավարտից հետո:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ժ» ենթակետի համաձայն` ժողովի իրավասությանն են պատկանում` Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրությունը և նրանց (նրա) լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ժողովներում: Ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների (վերստուգողի) ընտրության հարցն արտահերթ ժողովում կարող է քննարկվել, եթե վերջինս որոշում է ընդունել Ընկերության վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն` Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումն իրականացնելու համար ժողովն ընտրում է Ընկերության վերստուգող հանձնաժողով (վերստուգող): Վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) իրավասությունները և ստուգումների անցկացման կարգը սահմանվում են նույն օրենքով և Կանոնադրությամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով հստակ սահմանվել են բաժնետերերի իրավունքներն ու պարտականությունները: Միաժամանակ օրենսդրորեն, տարեկան ընդհանուր ժողով գումարելու պարտականությունը դրվել է բաժնետիրական ընկերության վրա, իսկ վերստուգող հանձնաժողով ձևավորելու իրավասությունը տրվել է բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովին: Այլ կերպ ասած, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի վերը նշված հոդվածներից հետևում է, որ բաժնետերերը չեն կրում վերստուգող հանձնաժողով ձևավորելու և տարեկան ընդհանուր ժողով գումարելու պարտականությունները:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքով չնախատեսված պարտականությունները չկատարելու բացասական հետևանքները չեն կարող ազդել բաժնետերերի` օրենքով սահմանված իրավունքների վրա, մասնավորապես` չեն կարող զրկել հայցվորներին դատական պաշտպանության իրավունքից` հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով:

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
08.10.2020
N ԵԿԴ/1397/02/11
Որոշում