Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2071-Ն

 

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 17-ի

N 2071-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ (ԿԱՄ) ՏԵԽՆԻԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի (այսուհետ` շահագործող) կողմից այլ շահագործողի օտարման նպատակով լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Շահագործողը տիեզերական տեխնիկան և (կամ) օբյեկտները օտարում է միայն լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու դեպքում:

3. Շահագործողը տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելուց առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) համաձայնությունը ստանալու նպատակով ներկայացնում է դիմում, որը պետք է պարունակի`

1) շահագործողի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը, տնօրենի տվյալները (անունը, ազգանունը, հասցեն).

2) տիեզերական գործունեության լիցենզիայի սերիան և համարը.

3) տիեզերական օբյեկտների և (կամ) տեխնիկայի համապատասխան բնութագրող նշանը կամ դրա գրանցման համարը.

4) օտարման նպատակը.

5) նոր շահագործողի տվյալները` անվանումը, գտնվելու վայրը, տնօրենի տվյալները (անունը, ազգանունը, հասցեն).

6) նոր շահագործողի տիեզերական գործունեության լիցենզիայի սերիան և համարը.

7) դիմումում ներառված տեղեկությունները հավաստող փաստաթղթերի պատճենները:

4. Լիազոր մարմինը շահագործողի դիմումը ստանալուց 15 օրվա ընթացքում տալիս է համաձայնություն տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար:

5. Շահագործողի դիմումը ստանալուց հետո լիազոր մարմինը տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու վերաբերյալ հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն` 5-օրյա ժամկետում դիրքորոշում ստանալու համար:

6. Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված ժամկետում համաձայնություն չի տալիս տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար, եթե`

1) ներկայացվել են թերի կամ ակնհայտ կեղծ տեղեկություններ.

2) նոր շահագործողն իրավունք չունի զբաղվելու տիեզերական գործունեությամբ.

3) սույն կարգի 4-րդ կետում նշված մարմիններից (մարմնից), անվտանգության նկատառումներից ելնելով, ներկայացվել է բացասական դիրքորոշում:

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված` լիազոր մարմնի կողմից համաձայնություն չտալու հիմքերը վերանալու դեպքում շահագործողը կարող է սույն կարգին համապատասխան նորից դիմել տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան օտարելու համար` լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու նպատակով:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2020
N 2071-Ն
Որոշում