ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2080-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված 3 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումը` դրա հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 17-ի
N 2080-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Հ/Հ|Մակնիշը |Նախկին |Թողարկման|Նույնացման |Սկզբնա- |Հաշվե- |
| | |պետական |տարե- |համարը |կան |կշռային |
| | |համարա- |թիվը | |արժեքը |արժեքը |
| | |նիշը | | |(դրամ) |(դրամ) |
|___|__________|__________|_________|_________________|_________|_________|
|1. |UAZ 390994|520 SU 61 |2008 թ. |XTT39099480437666|1 500 000|1 249 374|
| |(ՈՒԱԶ) | | | | | |
|___|__________|__________|_________|_________________|_________|_________|
|2. |UAZ 390994|859 LU 61 |2008 թ. |XTT39099480431369|1 500 000|1 249 374|
| |(ՈՒԱԶ) | | | | | |
|___|__________|__________|_________|_________________|_________|_________|
|3. |UAZ 390994|376 LS 61 |2009 թ. |XTT390992A0480536|1 500 000|1 249 374|
| |(ՈՒԱԶ) | | | | | |
._________________________________________________________________________.