ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2097-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, սույն որոշման հավելվածում նշված մարմիններին ամրացված 5 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների` պետական գրանցման (հաշվառման) ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ամրացված մեքենաների թվաքանակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման N 1 հավելվածի 2.2-րդ կետում նշված ավտոմեքենաների սահմանաչափը գերազանցելու դեպքում գերազանցող 5 միավոր մեքենաները եռամսյա ժամկետում ներկայացնել օտարման:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի դեկտեմբերի 17-ի
N 2097-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Մակնիշը |Նախկին |Թողարկման|Նույնացման |Սկզբնական|Հաշվե- |
|ը/կ| |պետական |տարեթիվը |համարը |արժեքը |կշռային |
| | |համարանիշը| | |(դրամ) |արժեքը |
| | | | | | |(դրամ) |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ |
|_________________________________________________________________________|
|1. |TOYOTA |131 LL 50 |2008 թ. |JTNBH58E40J000412|6875000 |0 |
| |COROLLA | | | | | |
| |1.3 | | | | | |
| |(Տոյոտա | | | | | |
| |Կորոլլա | | | | | |
| |1.3) | | | | | |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների |
|նախարարության պետական գույքի կոմիտե |
|_________________________________________________________________________|
|2. |TOYOTA |179 BB 01 |2010 թ. |JTNBH58E00J006000|8430000 |0 |
| |COROLLA | | | | | |
| |1.3 | | | | | |
| |(Տոյոտա | | | | | |
| |Կորոլլա | | | | | |
| |1.3) | | | | | |
|___|__________|__________|_________|_________________|_________|_________|
|3. |TOYOTA |088 LL 55 |2007 թ. |JTFBL29J105077708|13400000 |2321400 |
| |LAND | | | | | |
| |CRUISER | | | | | |
| |PRADO | | | | | |
| |2.7 GAS | | | | | |
| |(Տոյոտա | | | | | |
| |Լենդ | | | | | |
| |Քրաուզեր | | | | | |
| |Պրադո) | | | | | |
|___|__________|__________|_________|_________________|_________|_________|
|4. |HYUNDAI |001 L0 07 |2007 թ. |KMHJN81DP8U757675|7950000 |0 |
| |TUCSON | | | | | |
| |2.7 I | | | | | |
| |(Հյունդաի | | | | | |
| |Տուքսոն | | | | | |
| |2.7 I) | | | | | |
|_________________________________________________________________________|
|Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ |
|_________________________________________________________________________|
|5. |TOYOTA |080 HH 01 |2007 թ. |JTNBE40K903125818|3387600 |0 |
| |CAMRY 2.4 | | | | | |
| |(Տոյոտա | | | | | |
| |Քեմրի 2.4)| | | | | |
._________________________________________________________________________.