ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՎՃՌԱԲԵԿ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵՄԴ/0250/02/16
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0250/02/16 2020 թ.
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան
Դատավորներ` Ա. Խառատյան
Մ. Հարթենյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2020 թվականի սեպտեմբերի 24-ին
ծանոթանալով ըստ հայցի Արթուր Ղալաչյանի ընդդեմ Վարդուհի և Միքայել Մարգարյանների, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` նվիրատվության պայմանագրերն անվավեր ճանաչելու, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքային միավորների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Միքայել Մարգարյանի ընդդեմ Վարդուհի Մարգարյանի, Արթուր Ղալաչյանի, Սեդա Շահբազյանի, Ջուլիետա, Մալվինա, Ամալիյա և Արտավազդ Այվազյանների, երրորդ անձ Կադաստրի` գործարքները` գնորդի մասով, շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Վարդուհի Մարգարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հետ վերցնելու դիմումին,
ՊԱՐԶԵՑ
Դիմելով դատարան` Արթուր Ղալաչյանը պահանջել է անվավեր ճանաչել Վարդուհի Մարգարյանի և Միքայել Մարգարյանի միջև 12.02.2016 թվականին կնքված նվիրատվության պայմանագրերը, ճանաչել իր սեփականության իրավունքն ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքային միավորների նկատմամբ, առանձնացնել ընդհանուր գույքից իր բաժինը, դրա անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառել:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Միքայել Մարգարյանը պահանջել է գնորդի մասով, շինծու լինելու հիմքով առոչինչ ճանաչել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը և կիրառել անվավերության հետևանքներ:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 25.01.2018 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.06.2018 թվականի որոշմամբ Արթուր Ղալաչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 25.01.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Միքայել Մարգարյանը և Վարդուհի Մարգարյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2018 թվականի որոշումներով Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշման դեմ Միքայել Մարգարյանի և Վարդուհի Մարգարյանի բերած վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:
27.09.2019 թվականին Վարդուհի Մարգարյանը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձի կողմից վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում վճռաբեկ վարույթը կարճելու մասին: Մինչև դատական նիստը վճռաբեկ բողոքից հրաժարվելու դեպքում նույն մասում նշված որոշումը Վճռաբեկ դատարանը կայացնում է առանց դատական նիստ հրավիրելու:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` վճռաբեկ վարույթը կարճելու մասին Վճռաբեկ դատարանի որոշմամբ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերը դրվում են վճռաբեկ բողոքից հրաժարված անձի վրա, բացառությամբ նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասում նշված դեպքերի:
Տվյալ դեպքում Վարդուհի Մարգարյանը Վերաքննիչ դատարանի 21.06.2018 թվականի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.11.2018 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
27.09.2019 թվականին Վարդուհի Մարգարյանը դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան` վճռաբեկ բողոքը հետ վերցնելու մասին:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վարդուհի Մարգարյանի մասով վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ վարույթը ենթակա է կարճման, իսկ վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքի համար վճարել է 120.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, հետևաբար Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումը, գտնում է, որ վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վարդուհի Մարգարյանի վճռաբեկ բողոքից հրաժարվելու մասին դիմումի հիման վրա Վարդուհի Մարգարյանի մասով կարճել թիվ ԵՄԴ/0250/02/16 քաղաքացիական գործով Վարդուհի Մարգարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքի հիման վրա հարուցված վճռաբեկ վարույթը:
2. Վճռաբեկ վարույթի հետ կապված դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան