031.0643.120800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի գործունեության համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` յոթնօրյա ժամկետում`
ա) Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովն ապահովել Երևան քաղաքում համապատասխան տարածքով, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության համար անհրաժեշտ այլ աշխատանքային պայմաններով.
բ) լուծել 2000 թվականի հանձնաժողովի պահպանման, ինչպես նաև հանձնաժողովին տրամադրվող տարածքի վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
12 օգոստոսի 2000թ.
ՆԿ-643