Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀՀ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2062-Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 680-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 17-ի

N 2062-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգը:

i

2. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում`

1) նախորդ ամսվա ընթացքում նոր առաջացած կամ փոփոխություններ կրած հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին անհրաժեշտ տեղեկությունները.

2) նախորդ ամսվա ընթացքում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների (ավտոկայանատեղիների, ավտոհանգրվանների), ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակելի տների կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները.

3) ներկայացման ենթակա փաստաթղթերի, շինությունների որակական ու քանակական բնութագրիչների տեսակները սահմանված են համաձայն սույն կարգի N 2 ձևի:

(2-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 646-Ն որոշում)

i

3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառության իմաստով` նոր առաջացած և (կամ) փոփոխություններ կրած է համարվում կադաստրային գնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնում գրանցված (հաշվառված) տեղեկությունների համեմատությամբ մինչև հաջորդ կադաստրային գնահատման տարվա ավարտը նոր կառուցված կամ նպատակային կամ գործառնական նշանակության, ավարտվածության աստիճանի, հարկայնության փոփոխություններ կրած, քանդված (ոչնչացված) հարկման օբյեկտ համարվող (այդ թվում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում նշված) անշարժ գույքը:

(3-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 646-Ն որոշում)

i

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները ներկայացվում են համաձայն սույն կարգի հավելվածի` ըստ N 1 ձևի տեղեկությունների լրացման կարգի:

(4-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 646-Ն որոշում)

5. Նոր առաջացած (նոր կառուցված, այդ թվում` վերակառուցված, վերականգնված, արդիականացված, ուժեղացված, ընդլայնված) և հարկայնության փոփոխություններ ունեցող անշարժ գույքի դեպքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկությունների հետ միասին ներկայացվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորում ունեցող անձի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված շենքերի, շինությունների հատակագծերը ու շինության բնութագիրը:

6. Նոր առաջացած (նոր կառուցված, այդ թվում` վերակառուցված, վերականգնված, արդիականացված, ուժեղացված, ընդլայնված) անշարժ գույքի կադաստրային գնահատում կատարելու նպատակով տեղեկությունները կարող են ներկայացվել նաև համաձայնեցված նախագծի և ավարտական ակտի պատճենների տեսքով:

7. Նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխություններ ունեցող անշարժ գույքի դեպքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված տեղեկությունների հետ միասին ներկայացվում են նաև այդ փոփոխությունների համար հիմք հանդիսացած իրավահաստատող փաստաթղթերը:

i

7.1. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնին են ներկայացնում` շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտված և չերկարաձգված, շինարարության թույլտվության ժամկետը 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ ավարտված և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-569-Ն Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկարաձգված, ինչպես նաև 2023 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շինարարության թույլտվության ժամկետն ավարտված և երկարաձգված Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված` սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ավտոտնակների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններում անհատական բնակելի տների կառուցման համար տրամադրված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչների վերաբերյալ տվյալները:

(7.1-ին կետը լրաց. 27.04.2023 թիվ 646-Ն որոշում)

8. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինը սույն կարգով ստացված տեղեկությունների հիման վրա իրականացնում է անշարժ գույքի կադաստրային գնահատում, որոնց մասին տեղեկությունները սահմանված կարգով ներկայացվում են անշարժ գույքի հարկ վճարողներին հաշվառող մարմնին:

9. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից`

i

1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված տեղեկություններն անշարժ գույքի կադաստր վարող մարմնին ներկայացվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով.

2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում և 7.1-ին կետում նշված շինարարության թույլտվությունը, հաստատված նախագիծը, ինչպես նաև ըստ նախագծի կառուցվող շինությունների որակական ու քանակական բնութագրիչները մուտքագրվում են e-cadastre.am կայքում համայնքների համար հասանելի առցանց հարթակ: Շինարարության թույլտվությունն ու հաստատված նախագիծն առցանց հարթակ են մուտքագրվում փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) ձևաչափերով:

(9-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 646-Ն որոշում)

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

________թվականի ______________________ ամսվա ընթացքում ՀՀ

_________________ մարզի _______________ համայնքի _____________

բնակավայրում (վարչական շրջանում) կադաստրային գնահատման

(վերագնահատման) տարվա հուլիսի 1-ի դրությամբ գրանցված (հաշվառված)

տվյալների համեմատությամբ, անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ

համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին

 

._________________________________________________________________________.

|հ|Սեփականատիրոջ              |Անշարժ |Կադաս- |Շինու-|Շինու-|Շինու-|Լրա-  |

|/|(համասեփականատիրոջ)        |գույքի |տրային |թյան  |թյան  |թյան  |ցու-  |

|հ|___________________________|գտնվե- |ծածկա- |նպատա-|գոր   |քանդ- |ցիչ   |

| |Անունը,|Ֆիզիկական |Ֆիզիկա- |լու    |գիրը   |կային |ծառնա-|ման   |նշում-|

| |ազգա-  |անձի անձ- |կան անձի|վայրի  |       |նշանա-|կան   |(ոչըն-|ներ   |

| |նունը  |նագրի սե- |հաշվառ- |հասցեն |       |կու-  |նշանա-|չաց-  |      |

| |և  հայ-|րիան և    |ման (գը-|       |       |թյունը|կու-  |ման)  |      |

| |րանունը|համարը    |րանցման)|       |       |      |թյունը|ամսա- |      |

| |կամ    |(կամ հան- |կամ կազ-|       |       |      |      |թիվը  |      |

| |կազմա- |րային ծա- |մակեր-  |       |       |      |      |      |      |

| |կերպու-|ռայության |պության |       |       |      |      |      |      |

| |թյան   |համարա-   |գտնվելու|       |       |      |      |      |      |

| |անվա-  |նիշը) կամ |վայրի   |       |       |      |      |      |      |

| |նումը  |կազմակեր- |հասցեն  |       |       |      |      |      |      |

| |       |պության   |        |       |       |      |      |      |      |

| |       |պետական   |        |       |       |      |      |      |      |

| |       |ռեգիստրում|        |       |       |      |      |      |      |

| |       |գրանցման  |        |       |       |      |      |      |      |

| |       |համարը    |        |       |       |      |      |      |      |

| |       |(կամ      |        |       |       |      |      |      |      |

| |       |ՀՎՀՀ-ն)   |        |       |       |      |      |      |      |

|_|_______|__________|________|_______|_______|______|______|______|______|

|1|  2    |    3     |   4    |   5   |  6    |  7   |  8   |  9   |  10  |

._________________________________________________________________________.

 

Հայաստանի Հանրապետության__________ մարզի _____________համայնքի ղեկավար

 

(ստորագրությունը)  __________________________

 

(անունը, ազգանունը) __________________________

 

    «____» «__________________» 20_______ թ.                    Կ. Տ.

 

N 1 ՁԵՎԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Տեղեկությունների 1-ին սյունակում լրացվում ներկայացվող տեղեկության հերթական համարը:

2. Տեղեկությունների 2-րդ սյունակում լրացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը կամ կազմակերպության անվանումը:

3. Տեղեկությունների 3-րդ սյունակում լրացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը (կամ հանրային ծառայության համարանիշը) կամ կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման համարը (կամ ՀՎՀՀ-ն):

4. Տեղեկությունների 4-րդ սյունակում լրացվում է սեփականատիրոջ (համասեփականատիրոջ) ֆիզիկական անձի հաշվառման (գրանցման) կամ կազմակերպության գտնվելու վայրի հասցեն:

5. Տեղեկությունների 5-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեն` մարզ, համայնք, բնակավայր (վարչական շրջան), փողոց, շենք և շինություն:

6. Տեղեկությունների 6-րդ սյունակում լրացվում է անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը:

7. Տեղեկությունների 7-րդ սյունակում լրացվում է շինության նպատակային նշանակությունը:

8. Տեղեկությունների 8-րդ սյունակում լրացվում է շինության գործառնական նշանակությունը:

9. Տեղեկությունների 9-րդ սյունակում լրացվում է շինության քանդման (ոչնչացման) ամսաթիվը: Եթե շինությունը քանդված (ոչնչացված) չէ, ապա տեղեկությունների 9-րդ սյունակը չի լրացվում:

10. Տեղեկությունների 10-րդ սյունակում նոր կառուցված կամ նոր առաջացած շինությունների դեպքում լրացվում է «նոր կառուցված», շինության նպատակային, գործառնական նշանակությունների, ավարտվածության աստիճանի, հարկայնության փոփոխությունների դեպքում` համապատասխանաբար «նպատակային նշանակության փոփոխություն», «գործառնական նշանակության փոփոխություն», «ավարտվածության աստիճանի փոփոխություն», «հարկայնության փոփոխություն», իսկ քանդված (ոչնչացված) շինության դեպքում` «քանդված (ոչնչացված)»:

 

Ձև N 2

 

i

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

._____________________________________________________________________.

|NN |                    Տեսակը                                       |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

|1. |Շինարարության թույլտվության տրման ամսաթիվ (օր, ամիս, տարեթիվ) և  |

|   |համար                                                            |

|___|_________________________________________________________________|

|2. |Շինարարության թույլտվության ժամկետի ավարտի ամսաթիվ (օր, ամիս,    |

|   |տարեթիվ)                                                         |

|___|_________________________________________________________________|

|3. |Շինարարության թույլտվություն (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg) |

|   |ձևաչափերով)                                                      |

|___|_________________________________________________________________|

|4. |Հաստատված նախագիծ (փի-դի-էֆ (pdf) կամ ջեյ-փի-ջի (jpg)            |

|   |ձևաչափերով)                                                      |

|___|_________________________________________________________________|

|5. |Անշարժ գույքի գտնվելու վայրի հասցե                               |

|___|_________________________________________________________________|

|6. |Վկայականի համար                                                  |

|___|_________________________________________________________________|

|7. |Կադաստրային ծածկագիր                                             |

|___|_________________________________________________________________|

|8. |Շինության նպատակային նշանակություն                               |

|___|_________________________________________________________________|

|9. |Շինության գործառնական նշանակություն                              |

|___|_________________________________________________________________|

|10.|Շինության հարկայնություն և  հարկ                                 |

|___|_________________________________________________________________|

|11.|Շինության ներքին մակերես` ըստ առանձին հարկերի և  ըստ առանձին     |

|   |շենքի մաս կազմող բաց պատշգամբների ու հարթակների (քառակուսի       |

|   |մետրերով)                                                        |

|___|_________________________________________________________________|

|12.|Շինության ներքին բարձրություն` ըստ առանձին հարկերի (մետրերով)    |

|___|_________________________________________________________________|

|13.|Շինության կառուցման նյութի տեսակ                                 |

|___|_________________________________________________________________|

|14.|Միջհարկային ծածկի նյութի տեսակ                                   |

|___|_________________________________________________________________|

|15.|Տանիքի նյութի տեսակ                                              |

|___|_________________________________________________________________|

|16.|Արտաքին հարդարման տեսակ` ըստ շինության կողմերի                   |

|___|_________________________________________________________________|

|17.|Կառուցվածքներ հանդիսացող` առանձին ծածկերի, շվաքարանների,         |

|   |հարթակների ներքին մակերես (քառակուսի մետրերով)                   |

|___|_________________________________________________________________|

|18.|Պարիսպների մակերես (քառակուսի մետրերով), բարձրություն (մետրերով) |

|   |և  կառուցման նյութի տեսակ                                        |

._____________________________________________________________________.

 

(2-րդ ձևը լրաց. 27.04.2023 թիվ 646-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2020
N 2062-Ն
Որոշում