ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 դեկտեմբերի 2020 թվականի N 1372-Ա
ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԵՎ ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու Դավիթ Գևորգյանին 2020 թվականի դեկտեմբերի 17-19-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (դեկտեմբերի 17-ին` Սանկտ Պետերբուրգ, դեկտեմբերի 17-19-ը` Մոսկվա):
2. Մհեր Գրիգորյանի և Դավիթ Գևորգյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարած ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. դեկտեմբերի 15
Երևան