041.0519.090800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 օգոստոսի 2000 թվականի N 519
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ անվանի դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը նշելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր և կազմել ծախսերի նախահաշիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2000 թ.
օգոստոսի 9-ի N 519 որոշմամբ
i
ԿԱԶՄ
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ
Ֆ. Փիրումյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ֆ. Զաքարյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ս. Մուրադյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության գլխավոր մասնագետ
Ս. Սարգսյան - Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի
ռեկտոր
Խ. Ավագյան - թատերագետ
Ա. Մկրտչյան - կինոբեմադրիչ
Ս. Իսրայելյան - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ
(համաձայնությամբ)
Ե. Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ
(համաձայնությամբ)
Վ. Շահվերդյան - Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի
գեղարվեստական ղեկավար
Ռ. Աբրահամյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության արվեստի վարչության պետ (հանձնաժողովի
քարտուղար)
(կազմը խմբ. 12.11.01 թիվ 800 որոշում)