Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2145-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1210-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի 4-րդ մասին, 246-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին, 250-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շարժական գույքի կադաստր վարող մարմինների կողմից` հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների, դրանց սեփականատերերի, ինչպես նաև փոխադրամիջոցների գրանցման (հաշվառման) տվյալների և դրանց փոփոխությունների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններ տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1210-Ն որոշման (այսուհետ` որոշում) վերնագիրը, ինչպես նաև որոշման 1-ին կետը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուների» բառերով:

i

2. Որոշման նախաբանում «250-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի» բառերը փոխարինել «250-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի» բառերով:

i

3. Որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման հավելվածի վերնագիրը «սեփականատերերի» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուների» բառերով.

i

2) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը.

3) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությունները և N 1 ձևի ու N 3 ձևի վերնագրերը «սեփականության» բառից հետո լրացնել «կամ լիզինգի» բառերով.

4) որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում և N 2 ձևի ու N 4 ձևի վերնագրերում «սեփականատերերի փոփոխման» բառերը փոխարինել «սեփականատերերի կամ լիզինգառուների փոփոխման կամ լիզինգով տրամադրման» բառերով.

5) N 1 ձևի և N 3 ձևի աղյուսակներում`

ա. «Սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուի» բառերով,

բ. համապատասխանաբար` 21-րդ և 20-րդ սյունակներում «համատեղ)» բառից հետո լրացնել «, լիզինգի իրավունքը» բառերով.

6) N 2 ձևի և N 4 ձևի աղյուսակներում`

ա. «Նախկին սեփականատիրոջ» և «Նոր սեփականատիրոջ» բառերից հետո լրացնել «կամ լիզինգառուի» բառերով,

բ. 29-րդ սյունակները «համատեղ)» բառից հետո լրացնել «, լիզինգի իրավունքը» բառերով.

7) N 5 ձևը «Սեփականատիրոջ» բառից հետո լրացնել «կամ լիզինգառուի» բառերով, ինչպես նաև 23-րդ սյունակը «համատեղ)» բառից հետո լրացնել «, լիզինգի իրավունքը» բառերով:

4. Սահմանել, որ որոշմամբ սահմանված կարգի 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերություններով նախատեսված` լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների վերաբերյալ տեղեկություններն առաջին անգամ ներկայացվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը` հիմք ընդունելով 2020 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների լիզինգառուների, ինչպես նաև լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների հաշվառման վերաբերյալ տվյալները:

 

---------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 4-րդ կետի համաձայն լիզինգի առարկա հանդիսացող փոխադրամիջոցների

լիզինգառուների վերաբերյալ տեղեկություններն առաջին անգամ

ներկայացվում են մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:

Սակայն սույն որոշումն ընդունվել է 2020 թվականի

դեկտեմբերի 24-ին, հրապարակվել է 2020 թվականի դեկտեմբերի 25-ին

և ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այս

պայմաններում պարզ չէ թե ինչպես է ապահովվելու սույն կետի

պահանջի կատարումը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:

------------------------------------------------------------------

 

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2145-Ն
Որոշում