041.0524.100800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 օգոստոսի 2000 թվականի N 524
ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՏԵՂԱԿԱԼ Ք. ՔԼԱՅԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ք. Քլայբերի և նրան ուղեկցող անձանց (3 մարդ) 2000 թվականի հուլիսի 26-29-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների, աշխատանքային ճաշի, պաշտոնական ճաշկերույթի և հուշանվերների հետ կապված ծախսերը` 1971800 (մեկ միլիոն ինը հարյուր յոթանասունմեկ հազար ութ հարյուր) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: