Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1065-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1065-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վարկերի տրամադրման կարգի 23-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի «Բյուջետային վարկ տրամադրելու և Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1065-Ն որոշման 1-ին կետում «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, տարեկան 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը` 2020 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ հաշվարկվող տոկոսների վճարումը 2015 թվականի դեկտեմբերի 10-ից» բառերը փոխարինել «մինչև 2026 թվականի դեկտեմբերի 10-ը մարման ժամկետով, վարկի մնացորդի նկատմամբ տարեկան տոկոսադրույքը հաշվարկելով. մինչև 2020 թ. օգոստոսի 15-ը տարեկան 8 տոկոս, 2020 թ. օգոստոսի 16-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ 2 տոկոս, իսկ 2024 թ. հունվարի 1-ից մինչև վարկի մարումը` 8 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի վճարումը` 2024 թվականի դեկտեմբերի 10-ից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Դի Ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ի միջև 2015 թվականի սեպտեմբերի 29-ին կնքված N 6/2015 վարկային պայմանագրում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2174-Ն
Որոշում