Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔ ...

01.01.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.12.2020  -ից մինչեւ   01.01.2025  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.2025 թվականից` 19.09.2024 թիվ 1496-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2020 թվականի N 2144-Ն

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերն ու ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ նախորդ տարվա գնման պայմանագրերի շրջանակներում ներմուծված և մատակարարված դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ընդհանուր քանակը նվազեցվում է գնման պետական պայմանագրերի շրջանակներում մատակարարված քանակի չափով:

3. Սույն որոշումը տարածվում է Հայաստանի Հանրապետություն դեղ ներմուծող այն կազմակերպությունների վրա, որոնց նախորդ տարվա դեղերի ներմուծման ծավալը գումարային արտահայտությամբ կազմում է առնվազն 500.000.000 դրամ

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գրավոր տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնց ներմուծման ծավալները (գումարային շեմը) նախորդ տարում գերազանցել են սույն որոշմամբ սահմանված ծավալները (գումարային շեմեր):

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 1-ին կետով սահմանվող նյութական արժեքների անվանացանկը ենթակա է վերանայման առնվազն երեք տարին մեկ անգամ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 24

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2144-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                                         |Չափման միավորը|

|ը/կ|                                                  |              |

|___|__________________________________________________|______________|

| 1 |                      2                           |      3       |

|___|__________________________________________________|______________|

|   |I. ԱՆԶԳԱՅԱՑՆՈՂՆԵՐ                                 |              |

|___|__________________________________________________|______________|

|   |1. Ընդհանուր անզգայացնողներ, թթվածին              |              |

|___|__________________________________________________|______________|

|   |1) Շնչառման դեղեր                                 |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Թթվածին (գազ շնչառման) (40 լիտրանոց բալոն)        |բալոն         |

|___|__________________________________________________|______________|

|   |Հալոթան (լուծույթ շնչառման)                       |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Իզոֆլուրան (հեղուկ շնչառման),250 մլ               |ֆլակոն        |

|___|__________________________________________________|______________|

|   |2) Ներարկման դեղեր                                |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Թիոպենտալ (դեղափոշի ներարկման լուծույթի 1.0 գ)    |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Ֆենտանիլ (լուծույթ ներարկման, 0.005% - 2 մլ)      |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |2. Տեղային անզգայացնողներ                         |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Բուպիվակային հիդրոքլորիդ 5 մգ/մլ, 4 մլ            |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |3. Պրեմեդիկացիայի (նախադեղատոգորման) դեղեր        |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Մորֆին (լուծույթ ներարկման, 10 մգ/մլ, 1 մլ)       |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Տրիմեպերիդին (պրոմեդոլ) 2% լուծույթ, 1 մլ         |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Պիպեկուրոնիումի բրոմիդ (Արդուան) 4 մգ             |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |II. ՑԱՎԱԶԵՐԾՈՂ, ՏԵՆԴԱՄԱՐԻՉ, ՈՉ ՍՏԵՐՈԻԴԱՅԻՆ        |              |

|   |ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ, ՀԱԿԱՀՈԴԱՏԱՊԱՅԻՆ ԴԵՂԵՐ, ՌԵՎՄԱՏԱՅԻՆ |              |

|   |ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՁԵՎԱՓՈԽԻՉՆԵՐ     |              |

|___|__________________________________________________|______________|

|   |4. Ոչ ափիոնային, ցավազերծող, տենդամարիչ,          |              |

|   |ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղեր              |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Դիկլոֆենակ (դեղահատ կամ դեղապաիճ, 25 մգ-100 մգ)   |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Դիկլոֆենակ (դոնդող, 5% 45 գ)                      |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Իբուպրոֆեն (դեղահատ, 200 մգ)                      |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |5. Այլընտրանքային                                 |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Կետոպրոֆեն (դոնդող, 25 մգ/մլ 50 գ)                |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |III. ԱԼԵՐԳԻԱՅԻ, ԱՆԱՖԻԼԱՔՍԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ    |              |

|   |ԴԵՂԵՐ                                             |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Կլեմաստին 0,1%,2 մլ                               |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |IV. ՀԱԿԱՎԱՐԱԿԱՅԻՆ ԴԵՂԵՐ                           |              |

|___|__________________________________________________|______________|

|   |6. Հակամանրէային դեղեր                            |              |

|___|__________________________________________________|______________|

|   |1) Բետա-լակտամային դեղեր                          |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ամօքսիցիլին + քլավուլանաթթու(դեղահատ,             |դեղահատ       |

|   |(500 մգ + 125 մգ)                                 |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ամօքսիցիլին + քլավուլանաթթու(դեղահատ              |դեղահատ       |

|   |(875 մգ + 125 մգ)                                 |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Իմիպենեմ + ցիլաստատին (դեղափոշի ներարկման         |սրվակ         |

|   |լուծույթի 500 մգ)                                 |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ցեֆազոլին (դեղափոշի ներարկման լուծույթի, 500 մգ)  |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Ցեֆալեքսին (դեղապատիճ, 500 մգ)                    |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Ցեֆիքսիմ (դեղահատ, 400 մգ)                        |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Ցեֆտազիդիմ (դեղափոշի ներարկման լուծույթի, 500 մգ) |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Ցեֆտազիդիմ (դեղափոշի ներարկման լուծույթի, 1000 մգ)|սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |2) Այլ հակամանրէային դեղեր                        |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ազիթրոմիցին (դեղափոշի ներքին ընդունման լուծույթի, |սրվակ         |

|   |100 մգ/ 5 մլ)                                     |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Մետրոնիդազոլ (դեղահատ, 500 մգ)                    |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Ցիպրոֆլօքսացին (դեղահատ, 250 մգ)                  |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Ցիպրոֆլօքսացին (դեղահատ, 500 մգ)                  |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |7. Բազմադեղակայուն տուբերկուլյոզի դեպքում կիրառվող|              |

|   |երկրորդային ընտրության դեղեր                      |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Կանամիցին (դեղափոշի ներարկման լուծույթի, 1գ)      |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |8. Հակավիրուսային դեղեր                           |              |

|___|__________________________________________________|______________|

|   |1) Հակահերպեսային դեղեր                           |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ացիկլովիր (դեղահատ, 125 մգ-400 մգ)                |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |V. ԱՐՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ                          |              |

|___|__________________________________________________|______________|

|   |9. Մակարդելիության վրա ազդող դեղեր                |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Էնօքսիպարին Նատրիումի (4000 ամ/0,4 մլ)            |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Վարֆարին (դեղահատ 2,5 մգ)                         |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |VI. ԱՐՅԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ, ՊԼԱԶՄԱՅԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐ    |              |

|___|__________________________________________________|______________|

|   |10. Պլազմայի փոխարինիչներ                         |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ալբումին (լուծույթ կաթիլաներարկման 20%, 50 մլ)    |ֆլակոն        |

|___|__________________________________________________|______________|

|   |VII. ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԴԵՂԵՐ                            |              |

|___|__________________________________________________|______________|

|   |11. Հեղձուկամարիչներ                              |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Նիտրոգլիցերին (դեղահատ, 0.5 մգ (ենթալեզվային)     |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Վերապամիլ (դեղահատ, 40 մգ)                        |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |12. Այլընտրանքային                                |              |

|___|__________________________________________________|______________|

|1. |Ատենոլոլ (դեղահատ, 25 մգ)                         |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |VIII. ԱՂԵՍՏՍԱՄՈՔՍԱՅԻՆ ԴԵՂԵՐ                       |              |

|___|__________________________________________________|______________|

|   |13. Թթվամարիչներ, այլ հակախոցային դեղեր           |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ֆամոտիդին (դեղահատ,20 մգ կամ 40 մգ)               |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Ալյումինիումի հիդրօքսիդ + մագնեզիումի հիդրօքսիդ   |դեղահատ       |

|   |(դեղահատ, 400 մգ + 400 մգ)                        |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Պանտոպրազոլ 40 մգ ն/ե, մ/մ                        |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |14. Հակաջղակծկումային դեղեր                       |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Դրոտավերին (լուծույթ ներարկման, 2%)               |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |IX. ՀՈՐՄՈՆՆԵՐ, ԱՅԼ ՆԵՐԶԱՏԱՅԻՆ ԴԵՂԵՐ               |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Մեթիլպրեդնիզոլոն (մեթիլպրեդնիզոլոն նատրիումի      |սրվակ         |

|   |սուկցինատ) 250 մգ առանց լուծիչի                   |              |

|___|__________________________________________________|______________|

|   |15. Ինսուլիններ, այլ հակաշաքարախտային դեղեր       |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ներարկման ինսուլին (լուծվող)                      |սրվակ         |

|   |(լուծույթ ներարկման 100 ՄՄ/ մլ)                   |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ազդեցության միջին տևողությամբ  ինսուլին (լուծույթ |սրվակ         |

|   |ներարկման, (ինսուլին ցինկի դեղակախույթ կամ իզոֆան |              |

|   |ինսուլին))100 ՄՄ/մլ                               |              |

|___|__________________________________________________|______________|

|   |X. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂԵՐ                             |              |

|___|__________________________________________________|______________|

|   |16. Հակավարակային դեղեր                           |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Դեքսամետազոն 1մգ/մլ + պոլիմիկսին 6000 միավոր +    |սրվակ         |

|   |նեոմիցին 3.5 մգ/մլ (ակնակաթիլ 5 մլ)               |              |

|___|__________________________________________________|______________|

|   |XI. ՀՈԳԵՄԵՏ ԴԵՂԵՐ                                 |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Քլորպրոմազին (թաղանթապատ դեղահատ 0,05 գր)         |դեղահատ       |

|   |(Ամինազին)                                        |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Հալոպերիդոլ (լուծույթ ներարկման, 5 մգ/ մլ)        |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Վենլաֆակսին 37.5 մգ                               |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Ֆլուվոկսամին մալեատ 50 մգ                         |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |XII. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԴԵՂԵՐ          |              |

|___|__________________________________________________|______________|

|   |17. Հակաասթմային, թոքերի քրոնիկ խցանիչ            |              |

|   |հիվանդությունների դեպքում կիրառվող դեղեր          |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ամբրոքսոլ հիդրոքլորիդ 30 մգ                       |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|2. |Ացետիլցիստեին (դեղահատեր դյուրալույծ 600 մգ)      |դեղահատ       |

|___|__________________________________________________|______________|

|   |Սալբուտամոլ (շնչառման, 100 մկգ/ 200 դեղաչափ)      |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |XIII. ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ                                |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ներարկման ջուր (ամպուլներ 5 մլ)                   |սրվակ         |

|___|__________________________________________________|______________|

|   |XIV. ՎԻՐԱԿԱՊԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ                          |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Թանզիֆ (խտությունը 26-2 գ/քմ)                     |մետր          |

|___|__________________________________________________|______________|

|   |Թանզիֆե վիրակապ ոչ ստերիլ 7 մ x 14 սմ             | հատ          |

|___|__________________________________________________|______________|

|   |Թանզիֆե վիրակապ ստերիլ 7 մ x 14 սմ                |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Թանզիֆե վիրակապ ոչ ստերիլ 5 մ x 10 սմ             |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Թանզիֆե վիրակապ ոչ ստերիլ 3 մ x 5 սմ              |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Հակաայրվածքային վիրակապ                           |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Բամբակ հիգրոսկոպիկ                                |կգ            |

|___|__________________________________________________|______________|

|   |Կպչուն սպեղանի (լեյկոպլաստ) 1 x 3                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կպչուն սպեղանի (լեյկոպլաստ) 3 x 5                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կպչուն սպեղանի (լեյկոպլաստ) 5 x 5                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կրամերի բեկակալներ աստիճանավոր-վերին վերջույթի    |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կրամերի բեկակալներ աստիճանավոր-ստորին վերջույթի   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Բեկակալ-պարանոցային N 1                           |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Բեկակալ-պարանոցային N 2                           |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Բեկակալ-պարանոցային N 3                           |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Գիպսաբինտ 10 սմ                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Գիպսաբինտ 15 սմ                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Գիպսաբինտ 20 սմ                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Ձեռնոց ռետինե ստերիլ 6,5-8,5 չափերի               |զույգ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Ձեռնոց ռետինե ոչ ստերիլ 6,5-8,5 չափերի            |զույգ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Ձեռնոց պոլիէթիլենային                             |զույգ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Ձեռնոց վիրաբուժական                               |զույգ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Ձեռնոց վինիլային ոչ ստերիլ                        |զույգ         |

|___|__________________________________________________|______________|

|   |Նշտար ծայր N 11                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Նշտար ծայր N 15                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Նշտար ծայր N 23                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Սավան (վիրակապարանի) 90 սմ x 180 սմ               |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Բենզալկոնիում քլորիդ 50% (Կատամին)                |լիտր          |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր ն/ե 18                                     |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր ն/ե 20                                     |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր ն/ե 22                                     |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր ն/ե 24                                     |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր մ/ե 18                                     |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր մ/ե 20                                     |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր մ/ե 22                                     |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կենտրոնական կատետր երակային հավաք                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր սուկցիոն                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր ֆոլի                                       |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 6                                  |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 8                                  |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 10                                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 14                                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 16                                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 18                                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 20                                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 22                                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կատետր միզային 24                                 |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կարանյութեր                                       |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Կարանյութեր չներծծվող                             |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|3. |Մեզընդունիչ պարկ                                  |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |XV. ՆԵՐԱՐԿԻՉՆԵՐ                                   |              |

|___|__________________________________________________|______________|

|   |Ներարկիչ 1.0 մլ                                   |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|4. |Ներարկիչ 50.0 մլ                                  |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Ներարկիչ 60.0 մլ                                  |հատ           |

|___|__________________________________________________|______________|

|   |Ն/ե ներարկման համակարգ ֆիլտր                      |հատ           |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 24-ի

N 2144-Ն որոշման

 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՆՈՐՄԵՐՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

1. Ներմուծող կազմակերպությունների կողմից կուտակվող դեղերը և բժշկական նշանակության գույքը կուտակման պահին պետք է ունենան առնվազն 12 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ, իսկ 1 տարվա պիտանիության ժամկետ ունեցող դեղերը` առնվազն 6 ամիս մնացորդային պիտանիության ժամկետ:

2. Ներմուծող կազմակերպությունների կողմից N 1 հավելվածով սահմանված նյութական արժեքները կուտակվում են`

1) համաձայն «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների կուտակման ժամանակացույցի`

 

._____________________________________________________________________.

|Նյութական արժեքների|«Նյութական պահուստի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի|

|անվանումը          |4-րդ մասով սահմանված ռազմավարական պաշարների      |

|                   |կուտակման ժամանակացույց                          |

|                   |_________________________________________________|

|                   |յուրաքանչյուր տարվա   |յուրաքանչյուր տարվա       |

|                   |մայիս (քանակը)        |սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ |

|                   |                      |(քանակը)                  |

|___________________|______________________|__________________________|

|N 1 հավելվածով     |50%                   |100%                      |

|սահմանված նյութական|                      |                          |

|արժեքներ           |                      |                          |

._____________________________________________________________________.

 

2) առողջապահության ոլորտի լիազոր մարմնի կողմից սահմանված դեղերի փոխադրման, պահեստավորման և պահպանման նորմերին համապատասխան:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 25 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2020
N 2144-Ն
Որոշում