Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-82-Ո-182

2020 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-55-Ո-123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 25-ի թիվ ՆՀ-194-Ա, հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-254-Ա, թիվ ՆՀ-255-Ա, հոկտեմբերի 28-ի թիվ ՆՀ-270-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԲԴԽ-61-Ո-140, հոկտեմբերի 8-ի թիվ ԲԴԽ-59-Ո-Կ-15, հոկտեմբերի 19-ի թիվ ԲԴԽ-67-Ո-153 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի «Դատավորների գործունեության հերթական գնահատման ժամանակացույցը հաստատելու և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-62-Ո-173 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Հավելվածի 1-ին կետի 1-ին տողն ուժը կորցրած ճանաչել,

2) Հավելվածի 1-ին կետի 18-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

3) Հավելվածի 1-ին կետի 51-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

4) Հավելվածի 2-րդ կետի 66-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

5) Հավելվածի 4-րդ կետի 205-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Շիրակի» բառը փոխարինել «Արմավիրի» բառով,

6) Հավելվածի 4-րդ կետի 209-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Սյունիքի» բառը փոխարինել «Արմավիրի» բառով,

7) Հավելվածի 4-րդ կետի 215-րդ տողն ուժը կորցրած ճանաչել,

8) Հավելվածի 4-րդ կետի 226-րդ տողի «ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄ» սյունակի «Շիրակի մարզի» բառերը փոխարինել «Երևան քաղաքի» բառերով,

9) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր 242-րդ տողով` հետևյալ բովանդակությամբ.

 

 

|___|________________|____|_________________________|_________________|

|   |                |242.|Դանիելյան Անի Կարենի     |Գեղարքունիքի     |

|   |                |    |                         |մարզի առաջին     |

|   |                |    |                         |ատյանի ԸԻԴ       |

|___|________________|____|_________________________|_________________|

 

«:

 

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2020 թվականի դեկտեմբերի 27-ից:

3. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 5-ից:

4. Սույն որոշման 1-ին կետի 3-9-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է պաշտոնական կայքէջում (www.court.am)` 17 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
17.12.2020
N ԲԴԽ-82-Ո-182
Որոշում