Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 20...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ( ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2020 թվականի N 304-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական տուրքերի 2021 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) Սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում.

3. Երևանի քաղաքապետին` ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 22-ի

N 304-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` Երևանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

1) հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` 105000 /մեկ հարյուր հինգ հազար/ դրամ,

2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեսված շենքերի և շինությունների համար`

ա. 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 210000 /երկու հարյուր տասը հազար/ դրամ,

բ. 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ,

գ. 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 350000 /երեք հարյուր հիսուն հազար/ դրամ,

դ. 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 700000 /յոթ հարյուր հազար/ դրամ.

3) ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`

ա. մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 21000 /քսանմեկ հազար/ դրամ,

բ. 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 35000 /երեսունհինգ հազար/ դրամ.

2. Երևանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է 21000 /քսանմեկ հազար/ դրամ,

3. Երևանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, տեղական տուրքը սահմանվում է 35000 /երեսունհինգ հազար/ դրամ.

4. Երևանի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 600000 /վեց հարյուր հազար/ դրամ.

5. Երևանի վարչական տարածքում գտնվող խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 87500 /ութսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ.

6. Երևանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ.

7. Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում, յուրաքանչյուր եռամսյակի համար ըստ գոտիավորման տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 1 աղյուսակի.

8. Երևանի վարչական տարածքում օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում, յուրաքանչյուր եռամսյակի համար ըստ գոտիավորման տեղական տուրքը սահմանվում է համաձայն N 2 աղյուսակի.

9. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար` յուրաքանչյուր օրվա համար տեղական տուրքը սահմանվում է 500 /հինգ հարյուր/ դրամ` մեկ քառակուսի մետրի համար.

10. Երևանի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է`

1) առևտրի օբյեկտների համար` 120000 /մեկ հարյուր քսան հազար/ դրամ,

2) հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,

3) բաղնիքների (սաունաների) համար` 1400000 /մեկ միլիոն չորս հարյուր հազար/ դրամ,

4) խաղատների համար` 3000000 /երեք միլիոն/ դրամ,

5) շահումով խաղերի համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ,

6) վիճակախաղերի համար` 450000 /չորս հարյուր հիսուն հազար/ դրամ.

11. Երևանի վարչական տարածքում, համայնքային կանոններին համապատասխան հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 աղյուսակի.

12. Երևանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը` յուրաքանչյուր տնային կենդանի պահելու համար, սահմանվում է 5000 /հինգ հազար/ դրամ.

13. Երևանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը, ըստ գոտիավորման, սահմանվում է`

1) ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

ա. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ,

բ. Նոր Նորք վարչական շրջանի տարածքում` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ (Մյասնիկյան պող.` 3500 /երեք հազար հինգ հարյուր) դրամ,

գ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 3000 /երեք հազար/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ),

դ. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.

2) թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար`

ա. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ.

բ. Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ (Մյասնիկյան պող.` 7000 /յոթ հազար/ դրամ),

գ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 4000 /չորս հազար/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 7000 /յոթ հազար/ դրամ),

դ. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7000 /յոթ հազար/ դրամ.

3) այլ արտաքին գովազդի համար (բացառությամբ` էլեկտրոնային էկրանների վրա տեղադրվող արտաքին գովազդի)`

ա. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ,

բ. Նոր-Նորք վարչական շրջանի տարածքում` 2000 /երկու հազար/ դրամ (Մյասնիկյան պող.` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ),

գ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 2200 /երկու հազար երկու հարյուր/ դրամ (Իսակովի պող., Էջմիածնի խճ., Զվարթնոց օդանավակայան` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ),

դ. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 2625 /երկու հազար վեց հարյուր քսանհինգ/ դրամ.

էլեկտրոնային էկրանների վրա տեղադրվող արտաքին գովազդի համար /գովազդային կազմակերպությունների համար/`

ա. Աջափնյակ, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների տարածքում` 6000 /վեց հազար/ դրամ,

բ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում` 6600 /վեց հազար վեց հարյուր/ դրամ,

գ. Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարածքում` 7875 /յոթ հազար ութ հարյուր յոթանասունհինգ/ դրամ.

4) սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ.

5) դատարկ գովազդային վահանակների համար` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25%-ի չափով.

6) եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Երևանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար` յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10%-ի չափով.

14. Երևանի խորհրդանիշերը (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

15. Երևանի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար տեղական տուրքը սահմանվում է 10000 /տասը հազար/ դրամ.

16. Երևանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.

17. Երևանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար` օրացուցային տարվա համար, տեղական տուրքը սահմանվում է`

1) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ միլիոն/ դրամ.

2) 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասը միլիոն/ դրամ.

3) 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 14000000 /տասնչորս միլիոն/ դրամ.

4) 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 20000000 /քսան միլիոն/ դրամ.

18. Երևանի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

19. Երևանի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է.

1) կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար` օրացուցային տարվա համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ,

2) հեստապարային ակումբի համար` օրացուցային տարվա համար` 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.

20. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված` շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման թույլտվության համար` յուրաքանչյուր ամսվա համար տեղական տուրքը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ,

21. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Երևանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված` շրջածախ առևտրի իրականացման թույլտվության համար` մեկ անձի համար` օրական 500 /հինգ հարյուր/ դրամ:

 

Աղյուսակ N 1

Երևան քաղաքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 22-ի

N 304-Ն որոշման

 

Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի

թույլտվության դրույքաչափեր

 

1. Երևանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում տեղական տուրքը սահմանվում է.

 

._____________________________________________________________________.

|գոտի        |մինչև   |26-ից   |50-ից    |100-ից   |200-ից  |500 և    |

|            |26 քմ.  |մինչև   |մինչև    |մինչև    |մինչև   |ավելի քմ.|

|            |        |50 քմ.  |100 քմ.  |200 քմ.  |500 քմ. |         |

|____________|________|________|_________|_________|________|_________|

|1-ին        |17,500  |22,750  |35,000   |43,750   |78,750  |175,000  |

|____________|________|________|_________|_________|________|_________|

|1-ին բակային|14,000  |18,200  |28,000   |35,000   |63,000  |140,000  |

|____________|________|________|_________|_________|________|_________|

|2-րդ        |10,500  |13,650  |21,000   |26,250   |47,250  |105,000  |

|____________|________|________|_________|_________|________|_________|

|2-րդ բակային|8,225   |10,692  |16,450   |20,562   |37,012  |82,250   |

|____________|________|________|_________|_________|________|_________|

|3-րդ        |6,825   |8,872   |13,650   |17,062   |30,712  |68,250   |

|____________|________|________|_________|_________|________|_________|

|4-րդ        |4,200   |5,460   |8,400    |10,500   |18,900  |42,000   |

._____________________________________________________________________.

 

2. Սույն հավելվածի իմաստով գոտիները ներառում են հետևյալ փողոցները և տարածքները.

 

1-ին գոտի

 

._________________________________________________________________________.

|վարչական շրջան  |փողոցի և  տարածքի անվանում                              |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Աբովյան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ագաթանգեղոսի փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ալեք Մանուկյան փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ամիրյան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Արգիշտի /նախկին Խորհրդարանի/ փող.                       |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Բայրոնի փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Բուզանդի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Սուրբ Գրիգոր Լուսավորչի փող.                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Եզնիկ Կողբացու փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Եր. Քոչարի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Զաքյան փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Թումանյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Թամանյան փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Իսահակյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Իտալիայի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Լեոյի փող.                                              |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Խանջյան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Խորենացի փող.(Սարյան փողոցից մինչև  Նար-Դոս փողոց)      |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Կորյունի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Հանրապետության փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Հերացու փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Հին Երևանցու  փող.                                      |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Հյուսիսային պող.                                        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Մ. Գրիգորյան փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Սարյան փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Մաշտոցի պող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Մարշալ Բաղրամյան պող.                                   |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Մոսկովյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Նալբանդյան փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Նար-Դոսի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Չարենցի փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Պարոնյան փող. (Սուրբ Գ. Լուսավորիչ փող. մինչև           |

|                |Հնդկաստանի փող.)                                        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Պուշկինի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Սայաթ-Նովայի պող.                                       |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Վ. Սարգսյան փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Վարդանանց փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Տերյան փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Տ. Մեծի պող. (Հանր. հրապարակից մինչև  Նար-Դոս փողոց)    |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Տպագրիչների փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Արամի փող.                                              |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Բեյրութի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Դեղատան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Զորյան փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Իսրայելյան փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ձորափի փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Մելիք-Ադամյան փող.                                      |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Շարիմանյան փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ֆիրդուսու փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ավագ Պետրոսյան փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Գ. Քոչարի փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Մհեր Մկրտչյան փող.                                      |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Սպենդիարյան փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Քաջազնունու փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Մյասնիկյան պող.                                         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Արշակունյաց պող.                                        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Անտոն Քոչինյան փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ղազար Փարպեցու փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Մարշալ Բաղրամյան պող.                                   |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Կոմիտասի պող.                                           |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Բարեկամության հրապարակ                                  |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Գայի պող.                                               |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Մյասնիկյան պող.                                         |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Ծովակալ Իսակովի պող.                                    |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|«Զվարթնոց» օդանավակայան                                 |

|________________|________________________________________________________|

|-               |Հրազդանի կիրճ. (ամբողջ երկայնքով մինչև  Երևանյան  լիճ)  |

._________________________________________________________________________.

 

2-րդ գոտի

 

._________________________________________________________________________.

|վարչական շրջան  |փողոցի և  տարածքի անվանում                              |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Աշտարակի խճ.                                            |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Բաշինջաղյան փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Գրիգոր Հասրաթյան փող.                                   |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Լենինգրադյան փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Հալաբյան փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Մազմանյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Մարգարյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Շինարարների փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Շիրազի փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Ջանիբեկյան փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Սեբաստիայի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Աջափնյակ        |Բեկնազարյան փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Ավան            |Աճառյան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Ավան            |Մյասնիկյան պող.                                         |

|________________|________________________________________________________|

|Ավան            |Մարշալ Բաբաջանյան փող.                                  |

|________________|________________________________________________________|

|Ավան            |Մարշալ Խուդյակովի փող.                                  |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Ազատության պող.                                         |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Զարյան փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Կասյան փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Կիևյան  փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Հ. Հակոբյան փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Հր. Քոչարի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Վ. Փափազյան                                             |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Պռոշյան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Վաղարշյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Թբիլիսիի խճ.                                            |

|________________|________________________________________________________|

|Արաբկիր         |Բաբայան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Դավթաշեն        |Անաստաս Միկոյան փող.                                    |

|________________|________________________________________________________|

|Դավթաշեն        |Սասնա Ծռեր փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Դավթաշեն        |Տ. Պետրոսյան փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Դավթաշեն        |Սամվել Գևորգյան  փող.                                   |

|________________|________________________________________________________|

|Դավթաշեն        |Աշտարակի խճուղի                                         |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Ազատամարտիկների պող.                                    |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Աթոյան փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Այվազովսկու փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Արցախի փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Գաջեգործների փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Դավիթ-Բեկի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Էրեբունի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Խորենացու փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Քրիստափորի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Մուրացանի փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Ռոստովյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Տիգրան Մեծի պող                                         |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Տիտոգրադյան փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Խաղաղ Դոնի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Բելինսկու փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Նուբարաշենի փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Էրեբունի        |Սասունցի Դավթի փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Բրյուսովի փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Դ. Դեմիրճյան փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ծիծեռնակաբերդի խճ.                                      |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ծովակալ Իսակովի պող.                                    |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Պռոշյան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Սարալանջի փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Քրիստափորի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Անտառային փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Պարոնյան (Հնդկաստանի փողոցից դեպի Պռոշյան փող.)         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Խորենացու փող. (Նար-Դոս փող. դեպի Խորենացու 4-րդ նրբ.)  |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Տիգրան Մեծի (Նար-Դոս փող. դեպի Քրիստափորի փողոց)        |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Աթենքի փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Լենինգրադյան փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Անրի Վերնոյի փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Ռաֆայել Լեմկինի փող.                                    |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Սիլվա Կապուտիկյան փող.                                  |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Հնդկաստանի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Կենտրոն         |Սերգեյ Փարաջանովի փող.                                  |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Ա. Բաբաջանյան փող.                                      |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Անդրանիկի փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Լենինգրադյան փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Սեբաստիա փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Սվաճյան փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Տիչինայի փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Րաֆֆու փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Իսակովի պող.                                            |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Գուսան Շերամի փող.                                      |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Մալաթիայի փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Օհանովի փող.                                            |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Ծիծեռնակաբերդի խճ.                                      |

|________________|________________________________________________________|

|Մալաթիա-Սեբաստիա|Մոնթե Մելքոնյան փող.                                    |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Թևոսյան  փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Բագրևանդի  փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Արտ. Միկոյան փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Ս. Սաֆարյան փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Դավիթ-Բեկի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Նոր Նորք        |Հ. Թևոսյան  փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Նորք-Մարաշ      |Արմենակ Արմենակյան փող.                                 |

|________________|________________________________________________________|

|Նորք-Մարաշ      |Դավիթ Բեկի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Նորք-Մարաշ      |Հովսեփյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Արշակունյաց պող.                                        |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Արտաշատի խճ.                                            |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Արտաշեսյան փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Բագրատունյաց փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Գարեգին Նժդեհի փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Մանանդյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Մայիսի 9 փողոց                                          |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Նորագավիթ 1-ին փող.                                     |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Շիրակի փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Տարոնցու փող.                                           |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Եղբայրության փող.                                       |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Թամանցիների փող.                                        |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Չեխովի փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Քրիստափորի փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Շենգավիթ        |Ամերիկյան փող.                                          |

|________________|________________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Ազատության պող.                                         |

|________________|________________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Դավիթ Անհաղթի փող.                                      |

|________________|________________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Թբիլիսիի խճ նրբ.                                        |

|________________|________________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Ռուբինյանց փող.                                         |

|________________|________________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Սևակի  փող.                                             |

|________________|________________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Զաքարիա Քանաքեռցու /Սարկավագի/ փող.                     |

|________________|________________________________________________________|

|Քանաքեռ-Զեյթուն |Կ. Ուլնեցու փողոց                                       |

._________________________________________________________________________.

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Երևանի ավագանի
22.12.2020
N 304-Ն
Որոշում