Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի N 310-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Հաստատել`

1) Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեն`

ա) եկամուտների գծով` 92,420,288.7 հազ. դրամ,

բ) ծախսերի գծով` 100,776,765.5 հազ. դրամ,

գ) դեֆիցիտը (պակասուրդը) 8,356,476.8 հազ. դրամ:

2) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն` ըստ ձևավորման աղբյուրների` համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի.

5) Երևանի 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի.

6) Երևանի 2021 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2021 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի.

8) Սույն որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը` ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)` համաձայն N 7 հավելվածի:

i

2. Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագրի ճանապարհային շինարարություն, համակարգում և կառավարում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 2,980,959.7 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

(2-րդ կետը փոփ. 25.05.2021 թիվ 382-Ն որոշում)

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.

1) առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,

2) բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը` ըստ ստացող կազմակերպությունների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

    Երևանի  քաղաքապետ                      Հ. Մարության

 

Հավելված 1
 Երևան քաղաքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 310-Ն որոշման

 

Հավելված 2
Երևան քաղաքի ավագանու
 2020 թվականի դեկտեմբերի 23-ի
 N 310-Ն որոշման

 

Հավելված 3
Երևան քաղաքի ավագանու
 2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 310-Ն որոշման

 

Հավելված 4
 Երևան քաղաքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 310-Ն որոշման

 

Հավելված 5
Երևան քաղաքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 310-Ն որոշման

 

Հավելված 6
Երևան քաղաքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 310-Ն որոշման

 

Հավելված 7
Երևան քաղաքի ավագանու
2020 թվականի դեկտեմբերի 23-ի
N 310-Ն որոշման

 

i

(որոշումը փոփոխվել է, որ հնարավոր չէ ինկորպորացնել` 12.02.2021 թիվ 336-Ն, 16.03.2021 թիվ 342-Ն, 20.04.2021 թիվ 365-Ն, 20.04.2021 թիվ 366-Ն, 25.05.2021 թիվ 382-Ն, 13.07.2021 թիվ 420-Ն, 14.09.2021 թիվ 430-Ն, 14.09.2021 թիվ 431-Ն, 14.09.2021 թիվ 432-Ն, 14.09.2021 թիվ 433-Ն, 26.10.2021 թիվ 447-Ն, 26.10.2021 թիվ 448-Ն, 26.10.2021 թիվ 449-Ն, 26.10.2021 թիվ 450-Ն, 30.11.2021 թիվ 475-Ն, 28.12.2021 թիվ 488-Ն, 28.12.2021 թիվ 489-Ն, 28.12.2021 թիվ 490-Ն, 28.12.2021 թիվ 491-Ն որոշումներ)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 դեկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
Երևանի ավագանի
23.12.2020
N 310-Ն
Որոշում