Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՂՐԻՄ Մ ...

 

 

031.0645.160800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՂՐԻՄ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար 2000 թվականի օգոստոսի 18-ից 20-ը ներառյալ Ղրիմ մեկնող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը`

 

Պաշտոնական պատվիրակություն

 

       Ռոբերտ Քոչարյան         Հայաստանի Հանրապետության Նախագահ

 

       Վարդան Օսկանյան         Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի

                               նախարար

 

       Արմեն Գևորգյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին

                               օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին

                               տեղակալ

 

Ուղեկցող անձինք

 

       Հրաչ Սիլվանյան          Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության

                               արտակարգ և լիազոր դեսպան

 

       Եղիշե Սարգսյան          Հայաստանի Հանրապետության պետական

                               արարողակարգի ծառայության ղեկավար

 

       Միշա Թադևոսյան          Հայաստանի Հանրապետության նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության պետի տեղակալ

 

Հարություն Գյուլումյան Հայաստանի Հանրապետության Նախագահի և

բարձրաստիճան պաշտոնատար անձանց

անվտանգության ծառայության աշխատակից

 

       Արամ Գրիգորյան          Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

       Գրիգորի Հայրապետով      Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

       Արարատ Սամսոնյան        Հայաստանի Հանրապետության Նախագահի և

                               բարձրաստիճան պաշտոնատար անձանց

                               անվտանգության ծառայության աշխատակից

 

       Արթուր Գրիգորյան        Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               թղթակից

 

       Հարություն Տոլանյան     Հայաստանի ազգային հեռուստատեսության

                               օպերատոր

 

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի գործուղման ծախսերը (օրապահիկ` 100 տոկոսի չափով, ներկայացուցչական ծախսեր և գիշերավարձ, ինչպես նաև լրատվության միջոցների աշխատակիցների գիշերավարձի և տրանսպորտի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, պատվիրակության մյուս անդամների գործուղման ծախսերը` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, ազգային անվտանգության նախարարությունների և Հայաստանի ազգային հեռուստատեսության հաշվին` ըստ ծախսերը հաստատող փաստաթղթերի:

Պատվիրակության ճանապարհածախսը, այդ թվում` Ա. Գրիգորյանի և Հ. Տոլանյանի օգոստոսի 20-ի Սիմֆերոպոլ-Մոսկվա-Երևան տոմսերի արժեքը վճարել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվին, իսկ Վ. Օսկանյանի և Ե. Սարգսյանի տոմսերի արժեքը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել պատվիրակության Ղրիմ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության պատվիրակության համար 2000 թվականի օգոստոսի 18-ին կազմակերպել Երևան-Սիմֆերոպոլ, օգոստոսի 22-ին` Սիմֆերոպոլ-Երևան հատուկ չվերթերը:

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

16 օգոստոսի 2000թ.

ՆԿ-645

 

 

pin
ՀՀ Նախագահ
16.08.2000
N ՆԿ-645
Կարգադրություն