Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2020 թվականի N 1455-Լ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հաստատել հարկային քաղաքականության ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումները (այսուհետ` միջոցառումներ)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել միջոցառումների կատարմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծը:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրային դրույթներն ու հարկաբյուջետային սահմանափակումները հաշվի առնելով` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տնտեսական քաղաքականության հայեցակարգը (ռազմավարությունը) և այդ համատեքստում` եկամուտների քաղաքականության վերափոխման համապարփակ (ոչ հատվածավորված) տեսլականը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2020 թվականի դեկտեմբերի 30-ի

N 1455-Լ որոշման

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԵՂՔԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ

 

1. Ընդհանուր նկարագիրը

 

Հարկային քաղաքականության ճեղքն իրենից ներկայացնում է հարկային օրենսդրության հետևանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունը: Այս իմաստով հարկային քաղաքականության ճեղքի տեղորոշումը և շարունակական կրճատումը խիստ կարևորվում է երկրի ներքին ռեսուրսները համախմբելու և արդյունավետ օգտագործելու տեսանկյունից: Քաղաքականության այս նպատակադրումներն ամրագրված են ուղենիշային համարվող այնպիսի փաստաթղթերում, ինչպիսիք են Կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1716-Լ որոշմամբ հաստատված` պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, 2020 թվականի փետրվարի 18-ին հավանության արժանացած` Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգը:

Տեսության մեջ ընդունված է հարկային քաղաքականության ճեղքը բաժանել երկու հիմնական մասի:

I. Առաջին մասն իրենից ներկայացնում է հարկային օրենսդրությամբ տրված արտոնությունների հետևանքով չհավաքագրվող կամ պակաս հավաքագրվող հարկային եկամուտների ամբողջությունը, որը հայտնի է նաև հարկային ծախս անվամբ: Հարկային ծախսերի մեծությունը յուրաքանչյուր տարվա համար գնահատվում և ներկայացվում է որպես համապատասխան տարվա պետական բյուջեի բացատրագրի առանձին հավելված: Հարկային քաղաքականության իրականացման ներկա փուլում կարևորվում է ինչպես հարկային արտոնությունների նպատակային և հասցեական կիրառությունը, այնպես էլ հարկային արտոնությունների կիրառության շրջանակի կրճատումը: Մասնավորապես, հարկման հորիզոնական արդարության սկզբունքը պահանջում է համանման տնտեսական պայմաններում գործող հարկ վճարողների նկատմամբ հարկման միևնույն կանոնների և կարգավորումների կիրառություն: Այդ սկզբունքի իրագործման հիմնական ուղղություններից մեկը հարկային արտոնությունների կիրառության շրջանակի կրճատումն է: Այս առումով, շեշտադրումը կատարվելու է հատկապես այն արտոնությունների կրճատման վրա, որոնց կիրառության արդյունավետությունը չի հիմնավորվում «ծախսեր-օգուտներ» վերլուծությունների արդյունքներով: Այսինքն, բոլոր այն հարկային արտոնությունները, որոնց կիրառության արդյունքում սպառողների ու տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծվող «օգուտները» համարժեք չեն պետության կրած «ծախսերին» (պետության կորցրած հարկային եկամուտներին), պետք է աստիճանաբար կրճատվեն` ընդլայնելով և ամրապնդելով հարկման բազան:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում չափազանց լայն է հատկապես ԱԱՀ-ից ազատված գործարքների շրջանակը: Բացի այդ, խնդիրը կայանում է նրանում, որ ԱԱՀ-ից ազատման արտոնությունները` որպես սպառման հարկից ազատման արտոնություններ, հիմնականում պետք է նախատեսված լինեն հասարակության սոցիալապես անապահով խմբերի սպառումը մատչելի դարձնելու համար: Գործնականում, սակայն, ԱԱՀ-ից ազատման արտոնություններից օգտվում են ինչպես հասարակության սոցիալապես անապահով խմբերը, այնպես էլ բարձր եկամուտներ ունեցող խմբերը և վերջիններս` թերևս անհամեմատ ավելի մեծ չափով, քանի որ նրանք ավելի շատ են սպառում ԱԱՀ-ից ազատված ապրանքներ և ծառայություններ: Այս առումով ԱԱՀ-ից ազատման արտոնությունները կորցնում են իրենց հասցեականությունը և իրենց հիմնական նպատակին չեն ծառայում: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները և մեծապես կարևորելով սահմանափակ բյուջետային հնարավորությունները պետական աջակցության ծրագրերի շրջանակներում առավելագույն հասցեականությամբ օգտագործելու նպատակադրումը` քննարկման առարկա է դառնալու ԱԱՀ-ից ազատման արտոնությունների շրջանակը կրճատելու և փոխարենը հասարակության սոցիալապես անապահով խմբերին պետական բյուջեից հասցեական ձևով տրամադրվող աջակցության ծավալն ընդլայնելու հնարավորությունը` դրանով իսկ պետության աջակցությունը դարձնելով առավել թիրախային ու արդյունավետ: Օրինակ` առողջապահական ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու պարագայում կարող է ընդլայնվել պետական պատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստացող անձանց շրջանակը կամ պետական պատվերի շրջանակներում մատուցվող բժշկական ծառայությունների շրջանակը, կամ կրթական ծառայություններն ԱԱՀ-ով հարկելու պարագայում կարող է ընդլայնվել պետական պատվերի շրջանակներում սովորող ուսանողների տեղերի թիվը կամ կարող են ընտրվել կոնկրետ հեռանկարային մասնագիտություններ և դրանց ուղղությամբ մասնագետների պատրաստումն ամբողջությամբ կազմակերպել պետական պատվերի շրջանակներում:

1. Հարկային քաղաքականության ճեղքի երկրորդ մասի առկայությունը պայմանավորված է նրանով, որ գործող հարկային օրենսդրության որոշ կարգավորումներ գործնականում հնարավորություն են ընձեռում ագրեսիվ հարկային պլանավորման միջոցով, երբեմն օրենսդրության պահանջները ձևականորեն պահպանելով և առանց իրավախախտումներ կատարելու կրճատել հարկային պարտավորությունները` դրանով իսկ նպաստելով հարկային ճեղքի ձևավորմանը: Այդ կարգավորումները բնորոշ են հատկապես հարկման այլընտրանքային համակարգերին (շրջանառության հարկի համակարգ, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ): Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հարկման հիմնական և այլընտրանքային համակարգերի միջև առկա` հարկային բեռի էական տարբերություններին, որոնք, որպես տնտեսական շարժառիթներ, խրախուսում են հարկ վճարողների նման վարքագիծը: Մասնավորապես, հարկման տարբեր համակարգերի կիրառության նախորդ տարիների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարկման այլընտրանքային համակարգերի կիրառությունն անխուսափելիորեն հանգեցնում է այնպիսի բացասական երևույթների, ինչպիսիք են`

. ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղավորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու ձգտումը,

. հարկման տարբեր համակարգերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման հնարավորությունների ընդլայնումը,

. գործարքների փաստաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարումը:

Մասնավորապես` միկրոձեռնարկատիրության պարագայում տնտեսավարող սուբյեկտներն ազատվում են բոլոր հիմնական հարկերից, իսկ շրջանառության հարկի պարագայում գործունեության այս կամ այն տեսակի համար վճարվող շրջանառության հարկի դրույքաչափը շուրջ 2-3 անգամ ավելի ցածր է, քան նույն գործունեության տեսակի համար հարկման ընդհանուր համակարգում վճարվող ԱԱՀ-ի և շահութահարկի արդյունավետ դրույքաչափերի հանրագումարն է: Այս առումով, եթե միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի ներդրումը հիմնավորվում է գերփոքր կամ սկսնակ ձեռնարկատիրությանն օժանդակելու, հարկային վարչարարության համար ռեսուրսներ տնտեսելու, ինչպես նաև զբաղվածության ու սոցիալական պաշտպանության խնդիրներ լուծելու նպատակադրումներով, ապա շրջանառության հարկի համակարգում ընդգծված ցածր հարկային բեռի սահմանումը որևէ տնտեսագիտական հիմնավորում չունի: Այս կապակցությամբ, թերևս հիմնավորված կլինի շրջանառության հարկի համակարգում հարկման ընդհանուր համակարգի համեմատությամբ փոքր ինչ ավելի բարձր բեռի սահմանումը (մշտապես պահպանելով հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելու տնտեսական շահագրգռվածությունը), քանի որ շրջանառության հարկ վճարողներն անհամեմատ ավելի քիչ ռեսուրս են ծախսում հարկային հաշվառման և հարկային օրենսդրությամբ սահմանված պահանջների ապահովման համար: Քաղաքականության այսպիսի ուղղությունը նաև հնարավորություն կընձեռի «ճշգրտել» շրջանառության հարկի համակարգի կիրառության շրջանակը` որոշակիորեն կրճատելով այն: Հակառակ պարագայում, ներկայումս շատ տնտեսավարող սուբյեկտներ իրականում իրենց համար չնախատեսված շրջանառության հարկի արտոնյալ համակարգում մնալու համար փորձում են բոլոր հնարավոր միջոցներով թերհայտարարագրել իրացման շրջանառության իրական ծավալները` դրանով իսկ անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնելով իրականում փոքր համարվող տնտեսավարող սուբյեկտների հետ: Այսինքն, շրջանառության հարկի համակարգը պետք է ընկալվի ոչ թե որպես նվազ հարկային բեռով արտոնյալ համակարգ, այլ իրացման որոշակի շեմից ցածր իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների գործունեության հարկման «ժամանակավոր» համակարգ, որից դուրս գալը պետք է հանգեցնի հարկային բեռի իջեցման, հետևաբար պետք է տնտեսապես շահավետ լինի: Այս համակարգում պարզապես պետք է կիրառվի պարզ հարկային հաշվառում և մեղմ հարկային վարչարարություն, ինչը, սակայն, ոչ մի դեպքում չի վերաբերում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների ճշտության ապահովմանը:

Բացի վերոնշյալը, անհրաժեշտ է նվազեցնել շրջանառության հարկի շեմը` հաշվի առնելով ինչպես վերոնշյալ ռիսկերը, այնպես էլ այն, որ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում է անհամեմատ ավելի բարձր շեմ:

Զուգահեռաբար պետք է սահմանափակել նաև միկրոձեռնարկատիրության համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի հիման վրա հարկման ընդհանուր համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից ծախսագրումներ կատարելու (շահութահարկով հարկման բազան նվազեցնելու) հնարավորությունը: Խնդիրը կայանում է նրանում, որ քանի դեռ միկրոձեռնարկատիրության համակարգում գործող հարկ վճարողների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի հիման վրա հարկման ընդհանուր համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտները շահութահարկով հարկման բազան նվազեցնելու հնարավորություն ունեն, հարկման համակարգերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկումից խուսափելու մեծ ու դժվար կառավարելի ռիսկեր են ստեղծվում, քանի որ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողը, միևնույն է, դրա արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորություն չի կրում, բայց փոխարենը հաշվարկային փաստաթուղթ ստացողն էականորեն կրճատում է իր հարկային պարտավորությունները: Ընդ որում` կարելի է քննարկել քաղաքականության այս փոփոխությունն աստիճանաբար իրականացնելու նպատակահարմարությունը` նորմավորելով միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի հիման վրա ծախսեր կատարելու հնարավորությունը ու աստիճանաբար փոքրացնելով այդ նորմաները: Այս ճանապարհով կնվազեցվի ամեն գնով միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում տեղավորվելու և մնալու շարժառիթը, ինչը իր հերթին կնպաստի, որպեսզի ներկայումս միկրոձեռնարկատիրության սուբյեկտների վարձու աշխատողների մի մասի համար, անկախ աշխատավարձի մեծությունից, ամսական 5 հազար դրամ եկամտային հարկ վճարելու փոխարեն եկամտային հարկը հաշվարկվի և վճարվի ընդհանուր սահմանված կարգով: Մյուս կողմից` առաջարկվող սահմանափակման կիրառությունը կնվազեցնի նաև վարձու աշխատողներին որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերեր հաշվառելու և այդ կերպ ծառայություններ գնելու շարժառիթը, ինչը նույնպես եկամտային հարկով հարկման լրացուցիչ բազա կձևավորի:

II. Հարկային քաղաքականության ճեղքի ձևավորման մեկ այլ պատճառ է տնտեսական շարժառիթների հիման վրա գործող` ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի բացակայությունը: Տարիներ շարունակ քննարկվել է մեր երկրում եկամուտների համատարած հայտարարագրման համակարգ ներդնելու հարցը: Ընդ որում, այս համակարգի ներդրման հարցը քննարկվել է ինչպես ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկամուտների ամբողջական հարկման, այնպես էլ հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման համատեքստում: Վերջին շրջանում, սակայն, ընդգծված գերակշռող է դարձել առաջին նպատակը` հաշվի առնելով այն, որ`

. հակակոռուպցիոն ռիսկերի կառավարման նպատակով իրականացվում են այլ ծրագրեր, ներդրվում են այլ գործիքներ,

. 2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի հաստատուն դրույքաչափերի ներդրման պարագայում այս համակարգի ներդրումը կարող է նպաստել եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու խնդրի լուծմանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` սույն փաստաթղթում նույնպես եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը քննարկվում է հարկային քաղաքականության և հարկային վարչարարության նպատակադրումների համատեքստում: Մասնավորապես, հարկային քաղաքականության տեսանկյունից համակարգի ներդրումը կարևորվում է այն առումով, որ զուգահեռաբար քննարկվելու է միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող` այսպես կոչված «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրման հարցը` նպատակ ունենալով ֆիզիկական անձանց հնարավորություն ընձեռել կոնկրետ սոցիալական, կրթական, առողջապահական և (կամ) բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով կատարված և սահմանված կարգով փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հարկման նպատակով նվազեցնել հարկման բազայից: Եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման իմաստը այս համատեքստում կայանում է նրանում, որ առանց այսպիսի համակարգի ներդրման հնարավոր չէ միայն հարկային գործակալի ինստիտուտի կիրառությամբ ներդնել «սոցիալական կրեդիտների» համակարգ, քանի որ հարկային գործակալները ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկման բազայից վերոնշյալ ուղղություններով կատարվող ծախսերը հարկման նպատակով նվազեցնելու հնարավորություններ գործնականում չունեն: ՈՒստի, անհրաժեշտ է, որպեսզի ֆիզիկական անձինք, օգտվելու համար հարկման բազայից որոշակի նվազեցումներ կատարելու և տարվա ընթացքում այսպես կոչված «ավել վճարված» հարկի գումարը հետ ստանալու իրենց իրավունքից, տարեկան մեկ անգամ ներկայացնեն իրենց համախառն եկամուտների (այդ թվում` տարվա ընթացքում հարկային գործակալի կողմից հարկված) վերաբերյալ համախմբված հայտարարագիր: Ակնկալվում է, որ այս համակարգի ներդրումը կնպաստի`

. եկամտային հարկի համակարգին որոշակի պրոգրեսիվություն հաղորդելու խնդրի լուծմանը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցածր եկամուտներ ունեցող անձինք հարաբերականորեն ավելի շատ ծախսեր են կատարում վերոնշյալ ուղղություններով: ՈՒստի, ակնկալվում է, որ ցածր եկամուտներ ունեցող ֆիզիկական անձանց մասով եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը համեմատաբար ավելի ցածր կլինի: Միևնույն ժամանակ, անգամ եթե համակարգի կիրառության առաջին տարիների արդյունքում պարզվի, որ վերոնշյալ ենթադրությունը մեր երկրի պարագայում չի հաստատվում, եկամտային հարկի համակարգին պրոգրեսիվություն հաղորդելու համար կարելի է ցածր եկամուտներ ունեցող ֆիզիկական անձանց մասով ընդլայնել «սոցիալական կրեդիտների» շրջանակը,

. կրթական, առողջապահական, սոցիալական և (կամ) բնակարանային ապահովման ծախսերի փաստաթղթավորմանը և այս ոլորտներում առկա ստվերային շրջանառությունների կրճատմանը, քանի որ նշված ուղղություններով կատարվող ծախսերի փաստաթղթավորման արդյունքում է միայն հնարավոր դառնալու այդ գումարներին համապատասխանող, սակայն նախկինում վճարված եկամտային հարկի գումարները հետ ստանալ պետական բյուջեից,

. Կառավարության կողմից իրականացվող ոլորտային քաղաքականությունների հասցեականության, հետևաբար նաև` արդյունավետության բարձրացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է ունենալ անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի առավել հեշտությամբ և ճշտության առավել բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին:

Հարկային վարչարարության տեսանկյունից համակարգի ներդրումը կարևորվում է այն առումով, որ հնարավորություն կստեղծվի եկամտային հարկով հարկել ներկայումս ֆիզիկական անձանց կողմից ստացվող` հարկման ենթակա, սակայն հարկային գործակալի և համապատասխան գործուն մեխանիզմների բացակայության պատճառով փաստացի չհարկվող եկամուտներ` դրանով իսկ ամրապնդելով հարկման հավասարության ու արդարության սկզբունքները, ինչպես նաև համալրելով պետական բյուջեի հարկային եկամուտները: Հակառակ պարագայում ներկայումս մեր երկրում ստեղծվել է այնպիսի վիճակ, երբ ցածր եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք կատարում են եկամտային հարկի գծով իրենց պարտավորությունները, մինչդեռ նրանցից բազմապատիկ անգամ շատ եկամուտներ վաստակող բազմաթիվ անձինք տարիներ շարունակ այդպես էլ չեն կատարում եկամտային հարկի գծով իրենց պարտավորությունները:

Հարկային քաղաքականության ճեղքի ձևավորման պատճառներից է նաև գործարքների լիարժեք փաստաթղթավորման բացակայությունը: Այս խնդիրն ունի և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ կողմեր: Սուբյեկտիվ կողմը կայանում է նրանում, որ շատ տնտեսավարողներ թաքցնում են իրացման շրջանառության իրական ծավալները` նպատակ ունենալով խուսափել հարկերն ամբողջ ծավալով վճարելուց կամ նպատակ ունենալով «տեղավորվել» հարկման արտոնյալ համակարգերում, որոնք, սակայն նախատեսված են ոչ թե իրենց, այլ իրացման շրջանառության իրապես փոքր ծավալներ ունեցող տնտեսավարողների համար: Այս խնդիրն առավելապես հարկային վարչարարության խնդիր է, ինչով պայմանավորված` սույն փաստաթղթում դրա լուծման ուղղությամբ միջոցառումներ նախատեսված չեն:

Խնդրի օբյեկտիվ կողմը կայանում է նրանում, որ գործունեության որոշ ոլորտների առանձնահատկություններով պայմանավորված` առկա են գործարքների փաստաթղթավորման օբյեկտիվ բարդություններ: Օրինակ` գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ու հետագա իրացման արժեշղթայի տարբեր օղակներում առկա են գործարքների փաստաթղթավորման հետ կապված որոշակի բարդություններ: Մասնավորապես` խնդիրը կայանում է նրանում, որ ըստ գնահատականների` Հայաստանի Հանրապետությունում գործում են հիմնականում փոքր գյուղացիական տնտեսություններ, որոնց ապրանքային արտադրության ծավալները նույնպես փոքր են: Այս իրավիճակում, գյուղացիական տնտեսությունների հիմնական մասը չի համարվում (կամ չի ճանաչվում) ԱԱՀ վճարող, ինչը նշանակում է, որ այդ տնտեսությունները գյուղատնտեսական արտադրանքի գնորդներին չեն տրամադրում ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար անհրաժեշտ հաշվարկային փաստաթղթեր` հարկային հաշիվներ: Մինչդեռ գյուղատնտեսական արտադրանքի գնորդ համարվող երեք խոշոր խմբերը` մանրածախ վաճառքի խոշոր առևտրային ցանցերը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտները և հանրային սննդի կազմակերպման օբյեկտները շատ հաճախ համարվում են ԱԱՀ վճարողներ և իրենց ինքնարժեքի կառուցվածքում մեծ մասնաբաժին ունեցող գյուղատնտեսական ապրանքների մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու խնդիր ունեն: Հարկ է նկատել, որ այս իրավիճակը պայմանավորված է ոչ թե հարկային օրենսդրության առանձնահատկություններով, այլ գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններով: Ինչևէ, խնդրի լուծումը ենթադրում է գյուղատնտեսական արտադրանքի մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու նոր հնարավորության ստեղծում, որը թույլ կտա որոշակի չափով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարել գյուղատնտեսական արտադրանք արտադրողի կողմից դուրս գրվող` հարկային հաշիվ չհամարվող հաշվարկային փաստաթղթի հիման վրա:

 

2. Հարկային ճեղքի կրճատմանն ուղղված միջոցառումներ

 

._____________________________________________________________________.

|                          Միջոցառման`                                |

|_____________________________________________________________________|

|հ/հ|Նկարագիրը          |Կատարման|Կատարման       |Հղումը              |

|   |                   |ժամկետը |պատասխանատուն  |                    |

|___|___________________|________|_______________|____________________|

|1. |Ցածր արդյունաբերու-|2021    |1. Ֆինանսների  |1. Պետական          |

|   |թյուն ունեցող և    |թվականի |նախարարություն |ֆինանսների          |

|   |հասցեականություն   |մայիսի  |               |կառավարման          |

|   |չունեցող հարկային  |երրորդ  |2. էկոնոմիկայի |համակարգի           |

|   |արտոնությունների   |տասնօր- |նախարարություն |բարեփոխումների      |

|   |կրճատման նպատակով  |յակ     |               |2019-2023           |

|   |ՀՀ հարկային        |        |3. Պետական     |թվականներին         |

|   |օրենսգրքում փոփո-  |        |եկամուտների    |իրականացվելիք       |

|   |խություններ նախա-  |        |կոմիտե         |գործողությունների   |

|   |տեսող օրենքի նախա- |        |               |ծրագրի 2-րդ բաժնի,  |

|   |գծի մշակում և      |        |4. Համապատասխան|3-րդ կետի 7-րդ      |

|   |Կառավարության      |        |ոլորտի պետական |ենթակետ             |

|   |քննարկմանը         |        |կառավարման     |                    |

|   |ներկայացում        |        |մարմիններ      |2. Հարկային         |

|   |                   |        |               |համակարգի           |

|   |                   |        |               |բարեփոխումների      |

|   |                   |        |               |հայեցակարգ          |

|   |                   |        |               |                    |

|   |                   |        |               |3. 2019 թվականից    |

|   |                   |        |               |ընթացքի մեջ գտնվող  |

|   |                   |        |               |Արժույթի միջազգային |

|   |                   |        |               |հիմնադրամի          |

|   |                   |        |               |Պահուստային         |

|   |                   |        |               |(կանխարգելիչ) եռամյա|

|   |                   |        |               |ծրագրի (այսուհետ`   |

|   |                   |        |               |ԾՐԱԳԻՐ) առաջընթացի  |

|   |                   |        |               |3-րդ գնահատման      |

|   |                   |        |               |շրջանակում          |

|   |                   |        |               |հաստատված` Տնտեսական|

|   |                   |        |               |և  ֆինանսական       |

|   |                   |        |               |քաղաքականությունների|

|   |                   |        |               |հուշագրի (այսուհետ` |

|   |                   |        |               |ՀՈՒՇԱԳԻՐ) 11-րդ կետ |

|___|___________________|________|_______________|____________________|

|2. |Շրջանառության հարկի|2021    |1. Ֆինանսների  |1. Պետական          |

|   |դրույքաչափերի      |թվականի |նախարարություն |ֆինանսների          |

|   |բարձրացում նախատե- |մայիսի  |               |կառավարման համակարգի|

|   |սող օրենքի նախագծի |երրորդ  |2. էկոնոմիկայի |բարեփոխումների      |

|   |մշակում և  Կառավա- |տասնօր- |նախարարություն |2019-2023           |

|   |րության քննարկմանը |յակ     |               |թվականներին         |

|   |ներկայացում        |        |3. Պետական     |իրականացվելիք       |

|   |                   |        |եկամուտների    |գործողությունների   |

|   |                   |        |կոմիտե         |ծրագրի 2-րդ բաժնի,  |

|   |                   |        |               |3-րդ կետի 8-րդ      |

|   |                   |        |               |ենթակետ             |

|   |                   |        |               |                    |

|   |                   |        |               |2. Հարկային         |

|   |                   |        |               |համակարգի           |

|   |                   |        |               |բարեփոխումների      |

|   |                   |        |               |հայեցակարգ          |

|   |                   |        |               |                    |

|   |                   |        |               |3. ԾՐԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ  |

|   |                   |        |               |13-րդ կետ           |

|___|___________________|________|_______________|____________________|

|3. |Շրջանառության հարկի|2021    |1. Ֆինանսների  |1. ԾՐԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ  |

|   |շեմի իջեցում նախա- |թվականի |նախարարություն |13-րդ կետ           |

|   |տեսող օրենքի նախա- |մայիսի  |               |                    |

|   |գծի մշակում և  Կա- |երրորդ  |2. էկոնոմիկայի |                    |

|   |ռավարության քննարկ-|տասնօր- |նախարարություն |                    |

|   |մանը ներկայացում   |յակ     |               |                    |

|   |                   |        |3. Պետական     |                    |

|   |                   |        |եկամուտների    |                    |

|   |                   |        |կոմիտե         |                    |

|___|___________________|________|_______________|____________________|

|4. |Միկրոձեռնարկատիրու-|2021    |1. Ֆինանսների  |1. Հարկային         |

|   |թյան սուբյեկտների  |թվականի |նախարարություն |համակարգի           |

|   |կողմից դուրս գրվող |մայիսի  |               |բարեփոխումների      |

|   |հաշվարկային փաստա- |երրորդ  |2. էկոնոմիկայի |հայեցակարգ          |

|   |թղթերի հիման վրա   |տասնօր- |նախարարություն |                    |

|   |շահութահարկով հարկ-|յակ     |               |2. ԾՐԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ  |

|   |ման բազայի նվազեց- |        |3. Պետական     |13-րդ կետ           |

|   |ման հնարավորու-    |        |եկամուտների    |                    |

|   |թյունների սահմանա- |        |կոմիտե         |                    |

|   |փակում նախատեսող   |        |               |                    |

|   |օրենքի նախագծի     |        |               |                    |

|   |մշակում և  Կառավա- |        |               |                    |

|   |րության քննարկմանը |        |               |                    |

|   |ներկայացում        |        |               |                    |

|___|___________________|________|_______________|____________________|

|5. |Տնտեսական շարժառիթ-|2021    |1. Ֆինանսների  |1. Պետական          |

|   |ների հիման վրա գոր-|թվականի |նախարարություն |ֆինանսների          |

|   |ծող` եկամուտների   |սեպտեմ- |               |կառավարման համակարգի|

|   |հայտարարագրման     |բերի    |2. Պետական     |բարեփոխումների      |

|   |համակարգի ներդրում |երրորդ  |եկամուտների    |2019-2023           |

|   |նախատեսող օրենքի   |տասնօր- |կոմիտե         |թվականներին         |

|   |նախագծի մշակում և  |յակ     |               |իրականացվելիք       |

|   |Կառավարության      |        |               |գործողությունների   |

|   |քննարկմանը         |        |               |ծրագրի 2-րդ բաժնի,  |

|   |ներկայացում        |        |               |3-րդ կետի 11-րդ     |

|   |                   |        |               |ենթակետ             |

|   |                   |        |               |                    |

|   |                   |        |               |2. Հարկային         |

|   |                   |        |               |համակարգի           |

|   |                   |        |               |բարեփոխումների      |

|   |                   |        |               |հայեցակարգ          |

|   |                   |        |               |                    |

|   |                   |        |               |3. ԾՐԱԳՐԻ ՀՈՒՇԱԳՐԻ  |

|   |                   |        |               |11-րդ կետ           |

|___|___________________|________|_______________|____________________|

|6. |Գյուղատնտեսական    |2021    |1. Ֆինանսների  |1. Պետական          |

|   |արտադրանքի իրացման |թվականի |նախարարություն |ֆինանսների          |

|   |գործարքների փաստա- |մայիսի  |               |կառավարման համակարգի|

|   |թղթավորման հետ կապ-|երրորդ  |2. էկոնոմիկայի |բարեփոխումների      |

|   |ված խնդիրների կար- |տասնօր- |նախարարություն |2019-2023           |

|   |գավորում           |յակ     |               |թվականներին         |

|   |                   |        |3. Պետական     |իրականացվելիք       |

|   |                   |        |եկամուտների    |գործողությունների   |

|   |                   |        |կոմիտե         |ծրագրի 2-րդ բաժնի,  |

|   |                   |        |               |3-րդ կետի 9-րդ      |

|   |                   |        |               |ենթակետ             |

|   |                   |        |               |                    |

|   |                   |        |               |2. Հարկային         |

|   |                   |        |               |համակարգի           |

|   |                   |        |               |բարեփոխումների      |

|   |                   |        |               |հայեցակարգ          |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.12.2020
N 1455-Լ
Որոշում