Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 1995 թ. թիվ 67

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

ՀՀ կառավարության 1995 թ.

փետրվարի 8-ի թիվ 67 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 Թ. ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԿՆՔՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության 1995 թ. պետական պատվերի տեղադրման համար մրցույթի անցկացման ընթացակարգը, մրցութային ընտրության չափանիշները և պետական պատվերի պայմանագրերի նախապատրաստման, կնքման կարգը, պայմաններն ու ձևերը:

Մրցույթը պետական պատվերի տեղադրման միջոց է, որը ենթադրում է առաջարկությունների ներգրավում մատակարարների կողմից և պայմանագրերի կնքում մրցութային ընտրությունն անցած ձեռնարկությունների ու կազմակերպությունների հետ:

2. Պետական պատվերը պայմանագրային այն հիմնական փաստաթուղթն է, որը սահմանում է կողմերի իրավունքներն ու պարտականությունները պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների ժամանակ: Պետական պատվերի պայմանագրերի հիման վրա պետությունը կարգավորում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների և պետական պատվեր կատարողների միջև տնտեսական, իրավական, կազմակերպական, տեխնիկական և դրանց հետ առնչվող այլ հարաբերություններ:

3. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների 20 մլն դրամը ( 50 հազար ԱՄՆ-ի դոլարի համարժեքը) գերազանցող արտադրանքի (այդ թվում սույն որոշման թիվ 3 հավելվածում չընդգրկվածների) գնումները կատարում են մրցութային եղանակով:

Իրենց համակարգի բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների համար պետական պատվեր տեղադրող լիազորված մարմիններն արտադրանքի գնումներն իրականացնում են կենտրոնացված մրցույթի միջոցով:

Ձեռնարկության կարգավիճակ ունեցող և բյուջետային ֆինանսավորում ստացող կազմակերպություններն արտադրանքի գնումների մրցույթը կարող են անցկացնել ինքնուրույն:

Պետական պատվերի տեղադրումը (պայմանագրերի կնքումը) պետական պատվեր տեղադրողի անունից կարող է կատարել (կնքել) նրան ենթակա ձեռնարկության կարգավիճակ ունեցող կազմակերպությունը:

4. Մրցութային կարգով կնքված պետական պատվերի պայմանագրերը պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները ներկայացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` եզրակացության համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացության դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը գրանցում է մրցութային կարգով կնքված պետական պատվերի պայմանագիրը և սահմանում է դրա ֆինանսավորման ժամանակացույցը:

5. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն է տալիս, եթե

խախտվել են պետական պատվերի արտադրանքի անվանացանկը և ծավալը.

գներն անհիմն գերազանցում են գների վերին սահմանը.

խախտվել է մրցույթի անցկացման կարգը.

խախտվել է գումարային սահմանափակումը.

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն իր եզրակացությունը կայացնում է մինչև 7-օրյա ժամկետում: Նշված ժամկետում եզրակացություն չտալու դեպքում պայմանագիրը գործողության մեջ է դրվում:

6. Եթե մրցույթով չի կատարվում պետական պատվերի տեղադրումը, ապա պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը գրանցում է կնքված պետական պատվերի պայմանագիրը` պահպանելով սահմանային գները և պետական պատվերի սահմանված ծավալներն ըստ անվանացանկի:

7. Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինները կարող են մրցույթի անցկացման իրավունքը վերապահել մասնագիտացված ձեռնարկության կամ կազմակերպության: Վերջիններս պետք է ունենան ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացված մրցույթ անցկացնելու թույլտվություն:

8. Պետական պատվերի պայմանագիրը կնքվում է 5 օրինակից: Պայմանագրի մեկ օրինակը մրցույթի անցկացման արձանագրության հետ ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

9. ՀՀ էկոնոմիկայի նախարարության բացասական եզրակացության դեպքում պայմանագիրը հետ է վերադարձվում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնին: Վերջինս կազմակերպում է նոր մրցույթ կամ պատվերի տեղադրումը կատարում է առանց մրցույթի:

i

10. Պետական պատվերի պայմանագիրը պետք է կազմվի և կնքվի ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով, համաձայն սույն կարգին կից պայմանագրի օրինակելի ձևի:

Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի կողմից կնքված պետական պատվերի պայմանագիրն իրավաբանական ուժ է ստանում և ֆինանսավորվում միայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դրական եզրակացության դեպքում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում գրանցվելուց հետո:

/խմբ. 15.06.96 թիվ 175 որոշում/

11. Պետական պատվերի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են, ինչպես նաև այն վաղակետ լուծվում է կողմերի միջև կնքված լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

2. Պետական պատվերի տեղադրման մրցույթի

անցկացման կարգը

 

12. Մրցույթի պայմանները մշակում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը:

Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը, ելնելով պետական պատվերով սահմանված արտադրանքի ծավալից ու կառուցվածքից, կոնկրետացնում է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) գնումների անվանացանկը, նշելով պատվիրվող արտադրանքին ներկայացվող պահանջները:

13. Կախված արտադրատեսակից, պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի որոշմամբ, պետական պատվերի տեղադրումը անցկացվում է փակ կամ բաց մրցույթով:

Բաց մրցույթին մասնակցում են բոլոր ցանկություն հայտնող ձեռնարկությունները և կազմակերպությունները (անկախ սեփականության ձևից):

Փակ մրցույթը կազմակերպվում է այն արտադրատեսակների գծով, որոնց արտադրությունը կամ առաքումը կատարում են մասնագիտացված ձեռնարկությունները և կազմակերպությունները: Այդ դեպքում ձեռնարկություններին և կազմակերպություններին ուղարկվում է հատուկ հրավեր:

14. Մրցույթի ընթացակարգում առանձնացվում են`

ա) մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

բ) մասնակիցների կողմից առաջարկությունների ներկայացումը.

գ) հաղթողի որոշումը.

դ) պայմանագրերի կնքումը մրցույթը հաղթած ձեռնարկությունների հետ:

15. Մրցույթի նախապատրաստական աշխատանքները

Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն ընդգրկում են մրցույթի տեխնիկատնտեսագիտական պայմանների մշակումը և օֆերենտների (հավանական մասնակիցների) իրազեկության ապահովումն այդ պայմաններին:

Մրցույթի պայմաններն ընդգրկում են`

արտադրանքի անվանացանկը.

արտադրանքի տեխնիկատնտեսագիտական բնութագրերը.

առաքման ժամկետները, վճարման պայմանները, օֆերենտի կողմից առաջարկվող գները.

մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցուցակը և ձևերը.

փաստաթղթերի ներկայացման ժամկետները.

մրցույթի անցկացման ժամկետները և դրա արդյունքների հաստատման կարգը.

մրցույթի ընտրության չափանիշները:

Մրցույթի պայմաններում պետք է ներառվեն վեճերի լուծման, պատժամիջոցների և երաշխիքի պայմանները:

Մրցույթի փաստաթղթերը վաճառվում են օֆերենտներին, իսկ գինը որոշվում է` ելնելով փաստացի կատարված ծախսերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկությունները և կազմակերպությունները պետք է ներկայացնեն`

հայտ` մրցույթին մասնակցելու համար.

հիմնադիր փաստաթղթեր` կանոնադրության և ձեռնարկության պետական գրանցման մասին համապատասխան տեղեկանք.

տարվա սկզբից մինչև մրցույթին նախորդող վերջին եռամսյակի ձեռնարկության հաշվեկշիռը` հաստատված հարկային տեսչության կողմից և հաշվետվությունը.

առաջարկվող արտադրանքի անվանացանկը, ծավալները և գները.

արտադրանքի տեխնիկատնտեսագիտական բնութագրերը.

առկա պայմանագրերի (արտադրանքի կամ հումքի) պատճենները:

Կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ նախկինում կատարված պատվերների մասին:

Բացի մրցույթի անցկացման ժամանակ մրցույթի մասին տեղեկատվությունը տրվում է լրատվական միջոցներով: Հայտարարությունում տրվում են միայն ընդհանուր տեղեկություններ մրցույթի մասին`

մրցույթը կազմակերպող կազմակերպության անվանումը.

արտադրանքի անվանացանկը, ծավալները և նախնական գները.

մրցույթին մասնակցել ցանկացող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից ներկայացվող փաստաթղթերի ցուցակը և ձևերը.

փաստաթղթերի ներկայացման ժամկետները.

մրցույթի անցկացման կարգը և ժամկետները:

Փակ մրցույթի ժամանակ մրցույթի մասին տեղեկություններն ստանում են միայն կոնկրետ ձեռնարկությունները և կազմակերպությունները:

Փակ մրցույթներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ: Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը ՀՀ կառավարությանը տեղյակ է պահում մրցույթի անցկացման օրվա մասին:

16. Մասնակիցների կողմից առաջարկությունների ներկայացումը

Օֆերենտների փաստաթղթերը ներկայացնում են ստորագրված և կնքված փակ ծրարով:

Փաստաթղթերը ներկայացվում են սահմանված ժամկետում: Ժամկետանց առաջարկությունները չեն ընդունվում:

Օֆերենտը պարտավոր է կատարել մրցույթի պայմաններում նշված բոլոր դրույթները և պահանջները, այդ թվում պահպանի հայտերի ներկայացման ձևերը: Կազմակերպիչները կարող են չընդունել այն հայտերը, որոնք չեն համապատասխանում պահանջվող ձևերին:

Օֆերենտը կարող է առանձին հավելվածով ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ առաջարկվող արտադրանքի մասին:

17. Հաղթողի որոշումը

Մրցույթի անցկացման նախօրոք հայտարարված ժամկետից հետո օֆերենտների առաջարկությունների գնահատման համար պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ստեղծած փորձագետների հանձնաժողովն ուսումնասիրում է գրանցված առաջարկությունները: Մրցութային հանձնաժողովն ստեղծվում է պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ղեկավարի կողմից` բաղկացած առնվազն երեք հոգուց: Եթե պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը չունի համապատասխան մասնագետներ, ապա նա կարող է այլ կազմակերպություններից ներգրավել մասնագետներ: Սահմանված օրը մրցութային հանձնաժողովը բացում է ներկայացված առաջարկությունների ծրարները: Մրցույթի ընտրությունը ենթադրում է ծանոթացում ներկայացված առաջարկությունների հետ, որի ընթացքում պարզվում է նրանց համապատասխանությունը մրցույթի պայմաններին և կատարվում է առաջարկությունների համեմատություն:

Մրցույթի անցկացման օրը բոլոր առաջարկությունները մտցվում են արձանագրության մեջ: Օֆերենտների ներկայացուցիչներն իրավունք ունեն մրցույթի ավարտից հետո ծանոթանալու արձանագրության պատճենի և այլ մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունների հետ:

Մրցույթի պայմաններին համապատասխանության կտրվածքով մրցույթի փաստաթղթերի ստուգումից, բոլոր առաջարկությունների համեմատումից և օֆերենտների արտադրական հնարավորություններն ուսումնասիրելուց հետո կատարվում է ընտրություն:

Մրցույթի ընտրությունը կատարվում է փակ քվեարկությամբ, անկախ մրցույթի ձևից:

Մրցույթի ընտրության չափանիշներն են`

արտադրանքի գինը.

արտադրանքի առաքման ժամկետները.

արտադրանքի որակի (տեխնիկատնտեսագիտական, բնապահպան և այլ բնութագրերի) համապատասխանությունը պահանջվող որակին.

պայմանագրերի առկայությունը.

ձեռնարկության և կազմակերպության ֆինանսական վիճակը.

արտադրանքի մատակարարման վճարման ձևը:

Ընդհանրապես, մրցույթի ընտրությունը պետք է կատարվի առավել պայմաններ առաջարկող կատարողի գների, որակի, ժամկետների հաշվով: Պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր չէ ընդունել ամենացածր գին առաջարկող ձեռնարկության առաջարկությունը:

Մրցույթի ընտրության ժամանակ նախապատվությունը կարող է տրվել տեղական տրվել տեղական արտադրանքին: Կարող է հաշվի առնվել պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների հետ դրական փորձ ունենալու հանգամանքը:

Օֆերենտը, որի առաջարկություններն ընդունվել են, ստանում է ծանուցագիր, իսկ մնացած մասնակիցները տեղյակ չեն պահվում, չնայած հարցման դեպքում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր չէ տեղեկացնել մրցույթի արդյունքների մասին:

Արտակարգ դեպքերում (արտակարգ, ռազմական դրության, տարերային աղետի և այլն) պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինն իրավասու է արտադրանքի գնման պատվերները տեղադրել ձեռնարկություններում` փակ բանակցությունների միջոցով:

Փակ բանակցությունները պետք է ներառեն հետևյալ փուլերը`

ա) պատվեր տեղադրող լիազորված մարմնի կողմից առաջարկությունների ձևակերպումը և նախապատրաստումը: Առաջարկություններն ուղարկվում են բոլոր հավանական կատարող ձեռնարկություններին: Այն ներառում է պատվիրվող արտադրանքի ստեղծման կամ սկզբնական փուլում նրա պատրաստման հիմնադրույթները, արտադրանքի հիմնական չափանիշների (տեխնիկական և տեխնոլոգիական պահանջների, գնի, մատակարարման ժամկետների և այլն) նկատմամբ պատվիրատուի նախնական պահանջը.

բ) արտադրանքի գնման պատվերի մրցույթի բաց մասի պայմանների հրապարակումը.

գ) պետական պատվեր կատարող հավանական ձեռնարկությունների կողմից արտադրանքի գնումների հայտերի (նախագծերի) ներկայացումը` փակ ձևով.

դ) փորձագետների հանձնաժողովին ներկայացված հայտերի (նախագծերի) համեմատումը և վերլուծությունը, մրցույթի արդյունքների գնահատումը.

ե) անմիջական բանակցություններ այն ձեռնարկության հետ, որի առաջարկությունները բոլորից շատ են համապատասխանում մրցույթի պայմաններին:

Մրցույթի ավարտից հետո 10-օրյա ժամկետում պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինը պարտավոր է պետական պատվերի պայմանագիր կնքել հաղթող ճանաչված ձեռնարկության հետ:

18. Պայմանագրի կնքում մրցույթը հաղթած ձեռնարկության հետ

Պետական պատվերի պայմանագրում նշվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված և տվյալ տեսակի պայմանագրի համար պարտադիր համարվող բոլոր պայմանները, սույն կարգով նախատեսված պայմանները, ինչպես նաև լրացուցիչ այլ պայմաններ` կողմերի համաձայնությամբ:

Սույն կետի պահանջների խախտմամբ կնքված պետական պատվերի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվավեր է ճանաչվում:

Պետական պատվերի պայմանագիրը պետք է ընդգրկի նաև այլ պայմաններ, որոնց ցանկը և կազմը որոշվում են պետական պատվերով սահմանված արտադրանքի գնման արժեքով, կատարման տևողությամբ, նշանակմամբ (քաղաքացիական կամ ռազմական տեխնիկայի, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների, շինարարության և այլնի), մրցույթի համակարգի բնույթով, ֆինանսավորման ձևով:

Պետական պատվերի պայմանագրում պետք է նշվեն հետևյալ հիմնական պայմանները`

արտադրանքի անվանումը, անվանացանկը (տեսականին), քանակը, որակը (տեխնիկատնտեսագիտական և այլ բնութագրեր) և այլն.

արտադրանքի փոխհամաձայնեցված գինը.

արտադրանքի մատակարարման (բեռնաթափման) ժամկետները.

հնարավոր առևտրական, ֆինանսական ռիսկի, ինժեներատեխնիկական կամ գիտատեխնիկական հաշվարկի սխալի (անորոշության գործոնի) աստիճանը, բանակցող կողմերից անկախ պատճառներով առաջացած վնասի կամ շահույթի բաշխման կարգը:

Պետական պատվերի պայմանագրի ընդհանուր պայմաններն իրենց մեջ ընդգրկում են`

արտադրանքի գնումների պետական պատվերի անվանումը, նրա վերջնական տեխնիկական, տնտեսական, սոցիալական նպատակները.

պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի անվանումը և ռեկվիզիտները.

մատակարար ձեռնարկության անվանումը և ռեկվիզիտները.

պետական պատվերի կատարման ժամկետները.

ֆինանսավորման ծավալները.

առանձին փուլերի անհրաժեշտ բնութագրերը:

Պետական պատվերի պայմանագրերում ֆինանսական պայմաններն ընդգրկում են ուղղակի և անուղղակի ծախսերի կազմի ու ծավալի նախահաշիվը, պետական պատվերի պայմանագրի գծով համաձայնեցված գինը, պայմանագրի փաստացի կատարումից բխող ֆինանսական կորուստների փոխհատուցման վերջնական չափերը: Արտադրանքի գնման պետական պատվերի բարդության և երկարատևության դեպքում պետական պատվերի պայմանագրում նախատեսվում են շուկայական իրավիճակի հնարավոր փոփոխություններին համապատասխան գնի կամ նրա առանձին տարրերի վերանայում, ինչպես նաև կողմերից անկախ պատճառներով (տարերային աղետներ, առևտրական և գիտատեխնիկական ռիսկ և այլն) առաջացած վնասի կամ շահույթի բաշխման կարգը:

Պետական պատվերի պայմանագրում սահմանվում են նաև`

պայմանագրի կատարմանը համընթաց մատակարար ձեռնարկության ծախսերի (ըստ փուլերի) ծածկման չափերն ու ժամկետները պատվիրատուի կողմից.

պետական պատվերով մատակարարվող արտադրանքի դիմաց պետության կողմից ավանսով` լրիվ կամ մասնակի, վճարման կարգը.

մատակարար ձեռնարկության և նրա պայմանադիր կողմերի ֆինանսական գործողությունների վերահսկման կարգը.

միջանկյալ և վերջնական ֆինանսական փաստաթղթերի նկատմամբ պահանջները:

Պետական պատվերի պայմանագրով պետական պատվեր տեղադրող լիազորված մարմնի ֆինանսական պարտավորությունները պետք է համապատասխանեն պետական ծախսերի գործող նորմաներին:

Պետական պատվերի պայմանագրի կազմակերպատնտեսական պայմաններն են`

պետական պատվերի կատարման աշխատանքները սկսելու և իրականացնելու կարգը.

պետական պատվերի պայմանագրով նախատեսված առանձին դեպքերում կողմերից որևէ մեկի պահանջով աշխատանքների ժամանակավոր դադարեցման կարգը.

աշխատանքների կատարման ժամկետները և փուլերը, աշխատանքները կատարողների փոխհարաբերությունների կարգը.

աշխատանքների կատարման, պայմանագրով նախատեսված ժամկետի երկարացման կարգը.

պետական պատվերի պայմանագրի բարդության, երկարատևության և այլ պայմանների դեպքում պայմանագրի մասնացուցակի վերանայման կարգն ու պետական պատվերի կատարման ժամանակ արված հայտնագործությունների և գյուտերի պատենտավորման ներկայացման կարգը.

վեճերի լուծման կարգը և կիրառվող պատժամիջոցների տեսակները:

Պետական պատվերի պայմանագրում կարող են նախատեսվել դրա պայմանների կատարման գնահատման մեթոդները, գնի վերանայման, շահույթի վերջնահաշվարկի սկզբունքները և այլն:

Պայմանագրի գիտատեխնիկական կամ ինժեներատեխնիկական պայմաններն ընդգրկում են վերջնական արտադրանքի բնութագրերը, դրանց ինժեներատեխնիկական չափանիշները, մասնավորապես`

արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) անվանումը, դրա տեսականին, քանակական և որակական բնութագրերը.

արտադրանքի նկատմամբ պատվիրատուի կողմից ներկայացվող անհրաժեշտ գիտատեխնիկական և տեխնոլոգիական պահանջները.

պետական կամ միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխանությունը:

Պայմանագրի սոցիալական պայմանների կատարման մասում նախատեսվում են պետական պատվերի կատարման հետ կապված հատուկ պայմանները, այդ թվում պատվերի կատարման համար աշխատողների վարձատրության կարգը, եթե այն նախատեսված է պայմանագրերով:

 

Օրինակելի ձև

ՀՀ 1995 թ. պետական պատվերի

պայմանագրի նախապատրաստման և

կնքման կարգի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  ԹԻՎ

 

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԳՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ

 

--------------------------------------------------------------------------

                   (պատվերի հակիրճ ձևակերպումը)

 

քաղ.------------------------------    «-------»--------------------199  թ.

 

----------------------------------------------, որը հետագայում անվանվում է (ձեռնարկության (իրավական անձի) անվանումը)

 

«Կատարող», ի դեմս --------------------------------------------------------

(պաշտոնը) ղեկավարվում է «Կատարողի» մասին կանոնադրությամբ

 

մի կողմից ----------------------------------------------------------------

(պատվեր տեղադրող լիազորված մարմնի անվանումը)

 

որը հետագայում անվանվում է «Պատվիրատու», ի դեմս --------------------------

(պաշտոնը)

--------------------------------------------------------------------------

                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

որը ղեկավարվում է «Պատվիրատուի» մասին կանոնադրությամբ, մյուս կողմից,

 

հենվելով -----------------------------------------------------------------

(պայմանագրի կնքման հիմքը)

 

-----------------------------------------------կնքվում է սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. Պայմանագրի առարկան

 

1. «Պատվիրատուն» հանձնարարում է, իսկ «Կատարողը» ստանձնում է

 

--------------------------------------------------------------------------

                (պատվիրվող աշխատանքների նկարագիրը)

 

--------------------------------------------------------------------------

աշխատանքների կատարումը:

 

2. Սույն պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարվում են կողմերի

 

միջև համաձայնեցված ------------------------------------------------------

(պետական պատվերի անվանումը)

 

--------------------------------------------------------------------------

 

տեխնիկական առաջադրանքներին (ձև 2.1) համապատասխան:

3. Աշխատանքների կատարման բովանդակությունը, փուլերը և ժամկետները որոշվում են կողմերի միջև համաձայնեցված օրացուցային ժամկետացանկով (գրաֆիկ) (ձև 2.2):

Սույն պայմանագրով չնախատեսված աշխատանքները ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

4. Եթե աշխատանքի կատարման ընթացքում պարզվում է, որ աննպատակահարմար է դրանց կատարումը կամ ստացվում են բացասական արդյունքներ, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հայտարարելու աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին:

Աշխատանքների դադարեցման (կասեցման) վերաբերյալ հայտի ներկայացումից հետո «Պատվիրատուն» և «Կատարողը» պարտավոր են --------- օրվա ընթացքում համատեղ որոշում ընդունել աշխատանքների հետագա շարունակման, պայմանագրի պայմանների փոփոխման կամ լրացման, պայմանների լուծման վերաբերյալ:

 

2. Աշխատանքների հանձնման և ընդունման կարգը

 

5. Աշխատանքի կամ դրա որևէ փուլի ավարտից հետո «Կատարողը» «Պատվիրատուին» է ներկայացնում հանձնման-ընդունման ակտը` հավելելով տեխնիկական առաջադրանքով նախատեսված փաստաթղթերը:

6. Աշխատանքների հանձնման-ընդունման ակտի և հաշվետվական փաստաթղթերի ստացումից -------------օրվա ընթացքում «Պատվիրատուն» պարտավոր է ստորագրել հանձնման-ընդունման ակտը կամ, չհամաձայնվելով դրա հետ, հիմնավոր պատճառաբանությամբ այն վերադարձնել կատարողին:

7. Ըստ տեխնիկական առաջադրանքի կատարվող աշխատանքների արդյունքների անհամապատասխանության դեպքում կողմերը կազմում են երկկողմ ակտ` նշելով անհրաժեշտ աշխատանքները:

Լրացուցիչ աշխատանքների կատարման վերաբերյալ պահանջները «Պատվիրատուն» պարտավոր է ներկայացնել աշխատանքների հանձնման-ընդունման ակտի ստացումից -------------օրվա ընթացքում:

«Կատարողը» պարտավոր է «Պատվիրատուի» լրացուցիչ աշխատանքները կատարել առանց հավելյալ վարձատրության` պայմանագրային գնի շրջանակներում:

8. Եթե կատարված աշխատանքների ընդունման ժամանակ պարզվի, որ սկզբնական տեխնիկական աշխատանքից կան շեղումներ ու առանձին պայմանների փոփոխման անհրաժեշտություն և, դրան համապատասխան, «Պատվիրատուն» անհրաժեշտ է համարում աշխատանքներ բովանդակության մեջ փոփոխություններ կամ վերամշակումներ կատարելը, ապա նոր աշխատանքների կատարումն իրականացվում է լրացուցիչ կնքվող համաձայնագրի հիման վրա, որում պետք է նշվեն այդ աշխատանքների կատարման ժամկետը և արժեքը:

9. «Կատարողի» կողմից աշխատանքի (փուլի) վաղաժամ կատարման դեպքում «Պատվիրատուն» աշխատանքների կատարման հանձնման-ընդունման ակտը կարող է ընդունել սույն պայմանագրի 2-րդ բաժնում սահմանված կարգով և կատարված աշխատանքի դիմաց վճարել պայմանագրային գնին համապատասխան:

 

3. Աշխատանքների արժեքը և վճարումների կարգը

 

10. Սույն պայմանագրին համապատասխան կատարված աշխատանքի համար «Պատվիրատուն» «Կատարողին» է վճարում --------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

դրա` «Պայմանագրային գնի մասին» նրանց կողմից հաստատված համաձայնագրի (ձև 2.3) արձանագրությանը համապատասխան:

11. Աշխատանքների կամ դրա առանձին փուլերի համար վճարումն իրականացվում է հանձնման-ընդունման ակտի երկկողմ ձևակերպումից հետո, երբ «Կատարողի» կողմից այն հանձնվել , իսկ «Պատվիրատուի» կողմից` ընդունվել: «Կատարողի» հաշիվները` կից ակտերով «Պատվիրատուի» կողմից վճարվում են ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

12. Վճարումն իրականացվում է պայմանագրային գների մասին արձանագրությունում նշված գներով` ըստ փաստացի կատարած աշխատանքների փուլերի:

13. Սույն պայմանագրի ստորագրումից -------------- օրվա ընթացքում «Պատվիրատուն» պարտավորվում է «Կատարողին» ավանսային վճարում կատարել պայմանագրով նախատեսված աշխատանքի ընդհանուր արժեքի ----------%-ի չափով,

կամ -----------(      ) դրամ:

14. Եթե կողմերի համաձայնությամբ կամ «Պատվիրատուի» մեղքով պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարումն ընդհատվել է, ապա «Պատվիրատուն» պարտավոր է «Կատարողին» փոխհատուցել փաստացի կատարված ծախսերը:

15. Պետական պատվերի կատարման ժամանակ կողմերից անկախ պատճառներով առաջացած շահույթի կամ վնասների բաշխումն իրականացվում է կողմերի միջև հաստատված «Չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով առաջացած վնասների բաշխման մասին» համաձայնագրի արձանագրությանը (ձև 2.4) համապատասխան:

 

4. Կողմերի պատասխանատվությունը

 

16. «Պատվիրատուի» պահանջով «Կատարողն» իր հաշվին, իր միջոցներով և «Պատվիրատուի» հետ համաձայնեցված ժամկետում վերացնում է կատարված աշխատանքներում իր մեղքով թույլ տրված թերությունները:

Նշված թերությունները կողմերի միջև համաձայնեցված ժամկետում չվերացնելու դեպքում «Կատարողը» «Պատվիրատուին» տուգանք է վճարում թերությունների վերացման արժեքի ----------%-ի չափով:

17. Կողմերից որևէ մեկը պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պարտավոր է մյուս կողմին փոխհատուցել չկատարման հետևանքով պատճառած վնասները:

18. Պայմանագրով նախատեսված աշխատանքների` պայմանավորված ժամկետների խախտմամբ ընդունման դեպքում «Պատվիրատուն» «Կատարողին» տույժ է վճարում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար պայմանագրային գնի -----------%-ի չափով, իսկ --------օրից ավելի ուշացման դեպքում` լրացուցիչ --------------%:

19. Ըստ վճարման պահանջագրի փաստացի կատարած աշխատանքների դիմաց վճարման ուշացման դեպքում «Պատվիրատուն» «Կատարողին» տույժ է վճարում ուշացման յուրաքանչյուր օրվա համար` չվճարված գումարի --------------%-ի չափով:

20. Տույժերի վճարումը կողմերին չի ազատում սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումից:

 

5. Պայմանագրի գործողության ժամկետը և կողմերի

իրավաբանական հասցեները

 

--------------------------------------------------------------------------

21. Սույն պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է

 

-------------199  թ. մինչև ------------199 թ.:

22. Կողմերի իրավաբանական հասցեները և հաշվարկային հաշիվները.

 

«Կատարողի» իրավաբանական հասցեն` ------------------------------------------

 

Հաշվարկային հաշիվը` ------------------------------------------------------

 

«Պատվիրատուի» իրավաբանական հասցեն` ---------------------------------------

 

Հաշվարկային հաշիվը` ------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

23. Սույն պայմանագիրն իրավական ուժ է ստանում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատվելուց և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գրանցվելուց հետո:

24. Սույն պայմանագրին կցվում են`

տեխնիկական առաջադրանքը,

աշխատանքների կատարման օրացուցային ժամկետացանկը,

պայմանագրային գնի մասին համաձայնագրի արձանագրությունը,

չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով առաջացած վնասների բաշխման մասին համաձայնագրի արձանագրությունը:

Նշված արձանագրությունները կազմում են սույն պայմանագրի անբաժանելի մասը:

 

   «Կատարող» ----------------------     «Պատվիրատու» --------------------

                 (պաշտոնը)                                (պաշտոնը)

 

   Կ.Տ. ---------------------------     Կ.Տ.-----------------------------

        (անունը, հայրանունը,                    (անունը, հայրանունը,

           ազգանունը)                              ազգանունը)

 

   «----»------------------199  թ.      «-----»--------------------199  թ.

 

Ծանոթություն: Պայմանագիրը կարող է բովանդակել նաև լրացուցիչ պայմաններ:

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.1

 

            ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`                          ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

 

            «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»                              «ԿԱՏԱՐՈՂ»

 

   --------------------------------        -------------------------------

           (պաշտոնը)                                 (պաշտոնը)

 

   --------------------------------        -------------------------------

     (անունը, հայրանունը,                    (անունը, հայրանունը,

        ազգանունը)                                ազգանունը)

 

   «------»----------------199  թ.         «-----»------------------199 թ.

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

 

         «-----»----------------------199   թ.  թիվ          պայմանագրի

 

Պետական պատվերը -------------------------------------------------------

 

--------------------------------------------------------------------------

                       (պատվերի անվանումը)

 

         «-----»----------------------199   թ.  թիվ          պայմանագիր

 

Տեխնիկական առաջադրանքի շարադրանքը

 

--------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.2

 

            ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`                           ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

 

            «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»                             «ԿԱՏԱՐՈՂ»

 

 ------------------------------------    ---------------------------------

            (պաշտոնը)                                (պաշտոնը)

 

 ------------------------------------    ---------------------------------

  (անունը, հայրանունը, ազգանունը)          (անունը, հայրանունը, ազգանունը)

 

 «-------»-------------------199  թ.     «-------»-----------------199  թ.

 

ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿ

 

«--------»------------------199 թ. թիվ

 

պայմանագրի աշխատանքների կատարման

 

--------------------------------------------------------------------------

    Աշխատանքի անվանումը և  կատարման      Կատարման    Կատարողը    Ստացողի

        հիմնական փուլերն ըստ              ժամկետը                 հասցեն

           հերթականության

--------------------------------------------------------------------------

                1                           2           3           4

--------------------------------------------------------------------------

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.3

 

           ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`                         ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

 

           «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»                            «ԿԱՏԱՐՈՂ»

 

-------------------------------------    ---------------------------------

          (պաշտոնը)                               (պաշտոնը)

 

------------------------------------     ---------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)           (անունը, հայրանունը, ազգանունը)

 

«-----»--------------------199  թ.       «------»-----------------199   թ.

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

   Պայմանագիր թիվ -------------          «------»-----------------199   թ.

 

պայմանագրային գնի (նախահաշվի) մասին

 

համաձայնագիր

 

Պայմանագրային գնի տեսակը

 

--------------------------------------------------------------------------

                           Աշխատանքի հանգամանալից

   Փուլերն ըստ        բովանդակությունը (ըստ համապատասխան   Պայմանագրային

   հերթականության     օրացուցային  ժամկետացանկի) ձև  2.2   գինը (հազ.դրամ)

--------------------------------------------------------------------------

 

Ընդամենը -------------------------

 

Պայմանագրային գինը----------------------հազ.դրամ

 

Օրինակելի պայմանագրի ձև 2.4

 

          ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`                          ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`

 

          «ՊԱՏՎԻՐԱՏՈՒ»                             «ԿԱՏԱՐՈՂ»

 

------------------------------------    ----------------------------------

         (պաշտոնը)                                (պաշտոնը)

 

------------------------------------    ----------------------------------

(անունը, հայրանունը, ազգանունը)           (անունը, հայրանունը, ազգանունը)

 

«-----»---------------------199  թ.     «------»------------------199  թ.

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

        Պայմանագիր թիվ «------» ----------------------199    թ.

 

չնախատեսված շահույթի և կողմերից անկախ պատճառներով

առաջացած վնասների բաշխման մասին համաձայնագրի

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.02.1995
N 67
Որոշում