Սեղմել Esc փակելու համար:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 114

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ա/Ձ-ն 2019 թ-ին գործունեություն է իրականացրել ընդհանուր հարկման համակարգում, միաժամանակ 2019 թ-ին իրականացրել է արտոնագրային հարկով հարկվող գործունեություն: 2019 թ-ի համար ներկայացրել է շահութահարկի հաշվարկ, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի հաշվարկ: Հարկվող շահույթից հաշվարկվել և վճարվել է շահութահարկի և տարեկան սոցիալական վճարի գումարները /շահութահարկի հաշվարկում տարանջատվել են արտոնագրային հարկով հարկման օբյեկտի եկամուտները և ծախսերը/:

Արդյո՞ք Ա/Ձ-ն բացի նշված շահութահարկի և սոցիալական վճարի գումարներից, պե՞տք է արտոնագրային հարկով հարկման համակարգում գործունեություն իրականացնելու համար հաշվարկի լրացուցիչ 60000 դրամ /12 ամիս x 5000 դրամ/ շահութահարկի և 60000 դրամ /12 ամիս x 5000 դրամ/ սոցիալական վճարի գումարներ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի (մինչև 01.01.2020թ. գործող խմբագրությամբ)`

i

- 125-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերի,

- 125-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն,

i

- 134-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ,

i

- 136-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ռեզիդենտ շահութահարկ վճարողները օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ,

i

- 136-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով յուրաքանչյուր ամսվա համար օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի`

i

- 5-րդ հոդվածին համապատասխան` ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում` 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը,

i

- 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ նույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի) 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը,

i

- 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետին համապատասխան` ձեռնարկատիրական եկամուտը անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն ստացման ենթակա շահութահարկի հարկման բազան է (մինչև 2018 թվականը` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտը),

i

- 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխան` 1974 թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անհատ ձեռնարկատերերը մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված` շրջանառության հարկի և արտոնագրային հարկի համակարգերում հարկվող գործունեության տեսակների մասով սոցիալական վճարը կատարում են ամսական 5000 դրամի չափով:

Հաշվի առնելով վերոնշյալը` հայտնում ենք, որ 2019թ. հաշվետու տարում հարկման ընդհանուր համակարգում գործելու և միաժամանակ արտոնագրային հարկով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատերը պարտավոր է`

- արտոնագրային հարկով հարկվող գործունեության մասով յուրաքանչյուր ամսվա համար օրենսգրքով սահմանված կարգով վճարել շահութահարկ` ամսական 5 հազար դրամի չափով, իսկ հարկման ընդհանուր համակարգում իրականացվող գործունեության մասով ձևավորվող շահութահարկով հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկել (վճարել) 20% դրույքաչափով,

- արտոնագրային հարկով հարկվող գործունեության մասով յուրաքանչյուր ամսվա համար օրենքով սահմանված կարգով վճարել սոցիալական վճար` ամսական 5 հազար դրամի չափով, իսկ հարկման ընդհանուր համակարգում իրականացվող գործունեության մասով ձևավորվող շահութահարկով հարկման բազայի նկատմամբ սոցիալական վճարը պարտավոր է հաշվարկել (վճարել) օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

Միաժամանակ, սոցիալական վճարները հաշվարկելիս, անհրաժեշտ է հաշվի առնել օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմերը:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.12.2020
N 114
Իրազեկման թերթիկ