ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունվարի 2021 թվականի N 1-Ա
ՊԱՍՍԻՈՆԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով`
1. Պետական, հասարակական գործիչ Պասսիոնարիա Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի 2
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. հունվարի 2-ի
N 1-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՊԱՍՍԻՈՆԱՐԻԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Ստեփանյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Կ. Բրուտյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Սմբատյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Գ. Մելքոմ Մելքոմյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ս. Բոստանջյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հավասար հնարավորությունների ապահովման վարչության
մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի
պետ
Վ. Խաչատրյան - «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Թադևոսյան - Պ. Հակոբյանի ամուսին (համաձայնությամբ)