Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0486.160800

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» օգոստոսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 օգոստոսի 2000 թվականի N 486

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12 հոդվածի «ա» կետին համապատասխան և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատի ու համակարգի աշխատողների թվում փոփոխություն կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 01 խմբի 02 ենթախմբի «2. Տարածքային հարկային տեսչությունների և տարածաշրջանային մաքսատների ու մաքսային կետերի պահպանում» տողով նախատեսված գումարը պակասեցնել 22894,3 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 01 խմբի 02 ենթախմբի («1. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում») «ՀՀ պետական եկամուտների նախարարություն» տողով նախատեսված գումարը` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի օգոստոսի 16-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թ.

օգոստոսի 16-ի N 486 որոշման

 

«Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով բյուջետային ծախսերի

գործառական դասակարգման 01 խմբի 02 ենթախմբի ծրագրերի գծով

հաստատված հատկացումների վերաբաշխումը` ըստ տնտեսագիտական

դասակարգման հոդվածների

 

(Գումարը` հազ. դրամ)

.__________________________________________________________________________.

|       Հոդվածի անվանումը                   |  Պակասեցում    | Ավելացում   |

|                                           |______________________________|

|                                           |   01 խումբ 02 ենթախումբ      |

|___________________________________________|______________________________|

|                                           |ՀՀ պետական      |ՀՀ պետական   |

|                                           |եկամուտների     |եկամուտների  |

|                                           |նախարարության   |նախարարութ-  |

|                                           |տարածքային      |յուն         |

|                                           |ստորաբաժանումներ|             |

|___________________________________________|________________|_____________|

|ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ                            | 22894,3        | 22894,3     |

|___________________________________________|________________|_____________|

|        այդ թվում`                         |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ                             | 22894,3        | 22894,3     |

|___________________________________________|________________|_____________|

|        այդ թվում`                         |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|Պետական մարմինների, դրանց ենթակա           |                |             |

|բյուջետային հիմնարկների աշխատողների        |                |             |

|աշխատավարձ                                 | 15036,2        | 15036,2     |

|___________________________________________|________________|_____________|

|Ընթացիկ տրանսֆերտներ                       | 4210,1         | 4210,1      |

|___________________________________________|________________|_____________|

|այդ թվում`                                 |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|- պարտադիր սոցիալական ապահովագրության      | 4210,1         | 4210,1      |

|վճարներ                                    |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|Ապրանքների գնման և  ծառայությունների       |                |             |

|վճարման ծախսեր                             | 3648,0         | 3648,0      |

|___________________________________________|________________|_____________|

|այդ թվում`                                 |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|Ապրանքների ձեռքբերում                      | 642,5          | 642,5       |

|___________________________________________|________________|_____________|

|այդ թվում`                                 |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|Գույք, գրասենյակային ապրանքներ և  նյութեր  | 642,5          | 642,5       |

|___________________________________________|________________|_____________|

|այդ թվում`                                 |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|- գրասենյակային ապրանքներ և  նյութեր       | 642,5          | 642,5       |

|___________________________________________|________________|_____________|

|Գործուղումներ և  ծառայողական               |                |             |

|ուղևորություններ                           | 821,5          | 821,5       |

|___________________________________________|________________|_____________|

|Կապի ծառայությունների վճարներ              | 611,1          | 611,1       |

|___________________________________________|________________|_____________|

|Կոմունալ ծառայությունների վճարներ          | 1235,1         | 1235,1      |

|___________________________________________|________________|_____________|

|այդ թվում`                                 |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|Էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման    |                |             |

|ծախսեր                                     | 1224,0         | 1224,0      |

|___________________________________________|________________|_____________|

|Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման    |                |             |

|ծախսեր                                     | 11,1           | 11,1        |

|___________________________________________|________________|_____________|

|Այլ ծախսեր                                 | 337,8          | 337,8       |

|___________________________________________|________________|_____________|

|այդ թվում`                                 |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|Գույքի վարձակալության ծախսեր               | 337,8          | 337,8       |

|___________________________________________|________________|_____________|

|այդ թվում`                                 |                |             |

|___________________________________________|________________|_____________|

|- շենքերի, շինությունների և  բնակարանների  |                |             |

|վարձակալության ծախսեր                      | 337,8          | 337,8       |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.08.2000
N 486
Որոշում