ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 226-Ն
 
2021 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
      i 
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը,
  i 
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2021 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ դնել 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
 
Հայաստանի Հանրապետության
    կենտրոնական բանկի նախագահ              Մ. Գալստյան
 
2020 թ. դեկտեմբերի 30
Երևան
 
Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2020 թվականի դեկտեմբերի 29-ի
թիվ 226-Ն որոշման
 
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
1. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
 
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1g» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
 
Անվանական արժեքը  100 դրամ
    Մետաղը և  հարգը    ոսկի, 999.90
    Քաշը               1 գրամ             
    Դրամաշուրթը        ատամնավոր        
    Տրամագիծը          16.54 +/- 0.12 մմ
    Որակը              սովորական
    Տպաքանակը          մինչև  25000 հատ
 
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
 
_______________________
ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում
 
2. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1/4 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
 
Անվանական արժեքը  10000 դրամ
    Մետաղը և  հարգը    ոսկի, 999.90
    Քաշը               1/4 տրոյան ունցիա  
    Դրամաշուրթը        ատամնավոր        
    Տրամագիծը          25.20 +/- 0.15 մմ
    Որակը              սովորական
    Տպաքանակը          մինչև  25000 հատ
 
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
 
_____________________
ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում
 
3. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1/2 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
 
Անվանական արժեքը  25000 դրամ
    Մետաղը և  հարգը    ոսկի, 999.90
    Քաշը               1/2 տրոյան ունցիա  
    Դրամաշուրթը        ատամնավոր        
    Տրամագիծը          30.20 +/- 0.20 մմ
    Որակը              սովորական
    Տպաքանակը          մինչև  25000 հատ
 
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
 
____________________
ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում
 
4. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH'S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
 
Անվանական արժեքը  50000 դրամ
    Մետաղը և  հարգը    ոսկի, 999.90
    Քաշը               1 տրոյան ունցիա  
    Դրամաշուրթը        ատամնավոր        
    Տրամագիծը          38.60 +/- 0,30 մմ
    Որակը              սովորական
    Տպաքանակը          մինչև  25000 հատ
 
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
 
_______________________
ԻՐՏԵԿ - էսքիզները չեն բերվում
 
Պաշտոնական հրապարակման օրը` 13 հունվարի 2021 թվական: