ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2021 թվականի N 38-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով 2020 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 05100011/291020/0026700 հայտարարագրով ձևակերպված և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացված գույքը հետ վերցնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռից և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հունվարի 14-ի
N 38-Ա որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________________________________.
|NN |Անվանումը |Բրուտտո|Տեղերի|Մաքսային |Գույքն ստացող |
|ը/կ| |քաշը |քանակը|արժեքը |մարմինը |
| | |(Կգ) | |(դրամ) | |
|___|_________________|_______|______|____________|___________________|
|1. |Տեքստիլ նյութերից|440 |3 |52,529,840.0|ՀՀ պաշտպանության |
| |մոդելներ | | | |նախարարություն |
._____________________________________________________________________.